Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 1 նոյեմբերի
«Ընտանիքներում գնալով ավելանում են խնդիրները։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ օգուտներ կստանա ընտանիքը, եթե յուրաքանչյուր անդամ հետևի Հիսուսի օրինակին։ [Կարդա՛ Մատթեոս 20։28 և թույլ տուր պատասխանել։] Այս հոդվածում քննարկվում են հինգ հարցեր, որոնք կօգնեն ընտանիքի անդամներին հետևելու Հիսուսին»։ Ցույց տուր 16–րդ էջի հոդվածը։
Արթնացե՛ք հոկտեմբեր–դեկտեմբեր
Կարդա՛ 1 Հովհաննես 4։8, այնուհետև ասա. «Ոմանք հավատում են, որ Աստված չարերին հավիտյան տանջում է դժոխքում։ Ուրիշներ էլ մտածում են, թե այս կարծիքը չի համապատասխանում այն խոսքերին, որ քիչ առաջ կարդացինք։ Իսկ ի՞նչ կասեք դուք։ [Թույլ տուր պատասխանել։] Այս հոդվածում գրված է, թե ինչ է Աստվածաշունչը սովորեցնում դժոխքի մասին»։ Ցույց տուր 10–րդ էջի հոդվածը։
Դիտարան 1 դեկտեմբերի
«Ի՞նչ եք կարծում, կգա՞ մի օր, երբ Աստված երկրի վրայից կվերացնի տառապանքը։ [Թույլ տուր պատասխանել։] Տեսեք, թե հույս ներշնչող ինչ խոստում է գրված Աստվածաշնչում։ [Կարդա՛ 7–րդ էջի շրջանակում նշված համարներից որևէ մեկը։] Այս պարբերագրում խոսվում է այն մասին, թե երբ և ինչպես Աստված վերջ կդնի տառապանքին»։