Եհովայի վկաների 2009 թվականի մարզային համաժողովը
1. ա) Ի՞նչ կվայելենք՝ ներկա լինելով մարզային համաժողովի բոլոր երեք օրերին։ բ) Ի՞նչ պետք է նախապես անենք։
1 Բոլորս անհամբերությամբ սպասում ենք 2009 թ. մարզային համաժողովին։ Այնտեղ մենք կունենանք ևս մեկ հնարավորություն փառաբանելու Եհովային մեր հավատակիցների հետ միասին, ովքեր նույնպես «գիտակցում են իրենց հոգևոր կարիքները» (Մատթ. 5։3)։ Քանի որ Եհովայի օրը արագորեն մոտենում է, մենք խրախուսում ենք յուրաքանչյուրին ներկա լինել համաժողովի բոլոր երեք օրերին և լիարժեքորեն վայելել ջերմ քրիստոնեական ընկերակցությունը։ Այդպես մենք կքաջալերվենք և հաստատուն կմնանք հավատի մեջ (Սոփ. 1։14)։ Ուստի պատրաստվիր նախօրոք։ Հայտնիր քո գործատիրոջը կամ ուսուցչին, որ պատրաստվում ես մասնակցել համաժողովի։ Թող նրանք իմանան, որ համաժողովները քո երկրպագության անբաժանելի մասն են։ Եղիր քաջ։ Աղոթքով դիմիր Եհովային ու վստահ եղիր՝ նա կօգնի քեզ (Ես. 50։10)։
2. Ի՞նչ ոգի կտիրի մի շարք մարզային համաժողովներում։
2 Միջազգային համաժողովներ։ Քանի որ այս համաժողովներն անցկացվելու են ընդամենը մի քանի երկրներում, պատվիրակների թիվը սահմանափակ է. ներկա կլինեն միայն նրանք, ում կնշանակեն։ Այս ցուցումին հետևելը շատ կարևոր է, հակառակ դեպքում՝ համաժողովի անցկացման վայրում հնարավոր չի լինի տեղավորել բոլոր պատվիրակներին (1 Կորնթ. 14։40; Եբր. 13։17)։ Այդուհանդերձ մի շարք մարզային համաժողովներում նույնպես կզգացվի միջազգային համաժողովի ոգին, քանի որ այնտեղ ներկա կլինեն ժամանակավորապես տուն վերադարձած միսիոներները, օտար երկրներում ծառայող բեթելցիներն ու միջազգային ծառայողները։
3. Ինչպե՞ս կարող ես քրիստոնեական սեր դրսևորել։
3 Օգնենք ուրիշներին։ Կա՞ն արդյոք ձեր ժողովում այնպիսի եղբայրներ կամ քույրեր, ում հարկավոր է օգնել ներկա լինելու համաժողովին։ Եթե այո՛, կկարողանա՞ս աջակցել նրանց։ Այդպես վարվելով՝ «կփնտրես ոչ միայն քո սեփական շահը, այլ նաև ուրիշների շահը» (Փիլիպ. 2։4)։
4, 5. Ի՞նչ պետք է անես, եթե հանգամանքներից ելնելով մեկ ուրիշ համաժողով այցելես։
4 Ինչպես տեղեկություն ստանալ։ Ուրիշ քաղաքներում անցկացվող համաժողովների մասին իմանալու համար գրասենյակ մի զանգահարիր։ Անհրաժեշտ տեղեկությունը կարող ես ստանալ ձեր ժողովի քարտուղարից։
5 Եթե պլանավորում ես մասնակցել ոչ թե այն համաժողովին, որին հրավիրված է ձեր ժողովը, այլ մեկ ուրիշ, ապա կարող ես ստանալ «Առաջարկվող կացարանների ցուցակը»՝ նամակ գրելով համաժողովի գրասենյակ, որի հասցեն գտնվում է «Կացարանի հայտ՝ հատուկ կարիքներ ունեցողների համար» բլանկի հակառակ կողմում։ Պատասխանը ստանալու համար նամակիդ կցիր դատարկ ծրար՝ նամականիշով ու հետադարձ հասցեով։
6. Ի՞նչ պետք է անեն հատուկ կարիքներ ունեցող քարոզիչները, որոնք կացարանի կարիք ունեն։
6 Հատուկ կարիքներ։ Եթե որևէ քարոզիչ կացարանի կարիք ունի, ապա նրա ժողովի ծառայողական կոմիտեի անդամները պետք է որոշեն, թե համապատասխանում է արդյոք նա «Կացարանի հայտ՝ հատուկ կարիքներ ունեցողների համար» բլանկը լրացնելու պահանջներին։ Դրա համար նրանք նախևառաջ պետք է քննեն գրասենյակից ստացած հրահանգները։ Միայն դրանից հետո քարտուղարը կարող է ուղարկել բլանկը բնակարանային բաժին։
7. ա) Ի՞նչ է հնարավոր անել հյուրանոցում սենյակ պատվիրելու համար։ բ) Ո՞ր հիշեցումներին հետևելով՝ կնպաստենք, որ հյուրանոցի տնօրինությունը մեր մասին լավ կարծիք ունենա (տե՛ս «Հրահանգներ՝ կացարան պատվիրելու վերաբերյալ» շրջանակը»)։
7 Ինչպես պատվիրել սենյակ հյուրանոցում։ «Առաջարկվող կացարանների ցուցակում» նշված կլինեն այն հյուրանոցները, որոնցում կարելի է սենյակ պատվիրել։ Այն կփակցվի հայտարարությունների տախտակին հունվարի 5–ով սկսվող շաբաթվա Ծառայողական հանդիպումից անմիջապես հետո։ Սենյակ պատվիրելուց առաջ ուշադրությամբ քննիր «Հրահանգներ՝ կացարան պատվիրելու վերաբերյալ» շրջանակը։ Ինչպե՞ս կարող ես հյուրանոցային համար պատվիրել։
◼ Զանգահարիր ցերեկը՝ աշխատանքային ժամերին՝ օգտվելով ցուցակում տրված հյուրանոցների հեռախոսահամարներից։
◼ Հայտնիր, որ եկել ես Եհովայի վկաների համաժողովին։
◼ Տեղեկացրու, թե քանի օր ես մնալու հյուրանոցում։
◼ Եթե տվյալ հյուրանոցում ազատ համարներ չկան, զանգահարիր ցուցակում տրված մեկ ուրիշ հյուրանոց։
◼ Պատվիրիր սենյակը և խնդրիր, որ քեզ հայտնեն, թե որ համարի տակ են քեզ գրանցել։
◼ Կանխավճարը կատարիր վարկաքարտով, չեկով կամ փոստային փոխանցումով՝ տաս օրվա ընթացքում։ Եթե կանխավճարը կատարում ես չեկով կամ փոստային փոխանցումով, ապա դրանց վրա նշիր այն համարը, որի տակ քեզ կգրանցեն։ Երբեք կանխիկ դրամ մի ուղարկիր։
8. Ինչպե՞ս կարող ենք նպաստել, որ բոլորը կարողանան հարմար գնով համար վարձել։
8 Հասկանալի է, որ հյուրանոց ընտրելու հարցում բոլորի նախընտրությունները տարբեր են։ Սակայն եթե մենք օգտվենք այն հյուրանոցներից, որոնք չկան «Առաջարկվող կացարանների ցուցակում» կամ եթե համաձայնվենք վճարել ավելի բարձր գին, քան այն, որ նշված է ցուցակում, ապա դժվարություններ կստեղծենք մեր հավատակիցների համար, որոնք չեն կարողանա հարմար գներով հյուրանոցային համարներ վարձել։ Նաև խնդրում ենք չպատվիրել համարներ, որոնցից չեք պատրաստվում օգտվել և վերջին րոպեին մի հրաժարվեք համարից՝ ուրիշ հյուրանոց տեղափոխվելու համար։ Հետևելով այս հրահանգներին՝ կնպաստենք, որ յուրաքանչյուրը կարողանա համար վարձել հարմար գնով (1 Կորնթ. 10։24)։
9. Ի՞նչ պետք է ջանանք անել։
9 Աստծուն փառք բերող գործեր։ Մեր բոլոր գործերից պետք է պարզ երևա, որ դրսևորում ենք սուրբ ոգու պտուղը։ Հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել, թե ինչպես ենք խոսում և առնչվում հյուրանոցի աշխատողների և այլ մարդկանց հետ։ Այդպես վարվելով՝ մենք բարձր կպահենք Եհովայի ծառաների բարի անունը և գայթակղության առիթ չենք տա մարդկանց (1 Կորնթ. 10։31; 2 Կորնթ. 6։3, 4)։ Ուստի եկե՛ք ջանք թափենք մասնակցել 2009 թ. մարզային համաժողովին ու փառք բերել Աստծուն մեր վարքով (1 Պետ. 2։12)։
[Շրջանակ 5–րդ էջի վրա]
Ծրագրի ժամերը
Հինգշաբթի (Միայն միջազգային համաժողովների համար)
13։20 –16։55
Ուրբաթ–շաբաթ
9։20 –16։55
Կիրակի
9։20 –16։00
[Շրջանակ 6–րդ էջի վրա]
«Հրահանգներ՝ կացարան պատվիրելու վերաբերյալ»
◼ Մի պատվիրիր հյուրանոցային համար 2009 թ. հունվարի 5–ով սկսվող շաբաթվա Ծառայողական հանդիպումից շուտ։
◼ Աշխատիր սենյակ պատվիրել հունվար ամսին։
◼ Ընտրիր միմիայն այն հյուրանոցը, որը նշված է «Առաջարկվող կացարանների ցուցակում»։
◼ Սենյակ պատվիրիր միմիայն այն գների սահմաններում, որոնք նշված են ցուցակում։
◼ Յուրաքանչյուր սենյակ պետք է պատվիրել այն անհատի անունով, ով պետք է ապրի այնտեղ։
◼ Անվտանգության կանոնները պահանջում են, որ հյուրանոցի սենյակներում ապրող չափահաս մարդկանց թիվը չգերազանցի թույլատրելի թիվը։
◼ Մի փոխիր քո սկզբնական պատվերը (Մատթ. 5։37)։
◼ Մի զանգահարիր ցուցակում չնշված հյուրանոցները՝ իմանալու համար, թե կան արդյոք համաժողովի հետ կապված զեղչեր։
◼ Եթե զանգահարես ԲՈԼՈՐ հյուրանոցները, սակայն դրանցից ոչ մեկում ազատ սենյակ չլինի, կամ եթե հյուրանոցի հետ կապված ինչ–որ խնդիր առաջանա, ապա տեղյակ պահիր այդ մասին ժողովի քարտուղարին։ Նա՝ օգտվելով «Առաջարկվող կացարանների ցուցակում» տրված հեռախոսահամարներից, կապ կհաստատի բնակարանային բաժնի հետ։
◼ Եթե դու պետք է հրաժարվես հյուրանոցային համարի պատվերից, ապա դա արա որքան հնարավոր է շուտ։ Նման դեպքում քո պատվերը չեղյալ կհամարվի և դա կգրանցվի որոշ համարի տակ։ Խնդրիր, որ քեզ հայտնեն այդ համարը և հիշիր այն։