Եհովայի վկաների 2000 թ. նահանգային համաժողովը՝ «Աստծո Խոսքը կատարողները» վերնագրով
1 «Կ’գոհանամ քեզանից, Տէր, մեծ ժողովրդի մէջ, եւ կ’փառաբանեմ քեզ շատ ժողովքի մէջ» (Սաղ. 35։18)։ Պատկերացրու, թե ինչպիսի՜ տպավորություն կստանար Դավիթն այսօր, երբ տեսներ, թե ինչպես են հազարավոր անհատներ խաղաղությամբ հավաքվում մեր համաժողովներին՝ աստվածային ուսուցում ստանալու... Դու էլ մե՞կն ես այն տասնյակ հազարավորներից, որոնք այցելեցին «Աստծո մարգարեական Խոսքը» վերնագրով համաժողովը։ 1999 թ. հունիսի վերջերից մինչև հոկտեմբերի սկիզբը 56 նահանգային համաժողով անցկացվեց Բելոռուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի Ֆեդերացիայի 50 քաղաքներում։ 2000 թ. նահանգային համաժողովները նոր հնարավորություններ կբացեն մեր առջև, հավաքվելու Եհովային փառաբանող մեր հավատակիցների հետ, որոնք «գիտակցում են իրենց հոգևոր կարիքները». իրենց երջանիկ համարող այդ անհատները ցանկանում են լսել, «թե ոգին ինչ է ասում ժողովներին» (Մատթ. 5։3, ՆԱ; Յայտն. 2։29, ՆԱ)։
2 Կացարաններում տեղավորման կարգը։ Ուրախ ենք, որ կարող ենք ամեն տարի տեղեկացնել համաժողովի ժամանակ կացարան պատվիրելու կարգի մասին, և մեծապես գնահատում ենք այդ ցուցումների առնչությամբ քո ցույց տված համագործակցությունը։ Տեղի բնակարանային բաժինը պատրաստել է «Տեղեկություն կացարանի առկայության մասին» հատուկ նամակը, համաձայն որի կարող ես ընտրել քո ցանկացած կացարանը և իմանալ մոտավոր գինը։ Բնակարանային բաժինն ակնկալում է, որ ժողովների քարտուղարները նախապես կտեղեկացնեն համաժողովի այցելուների թվի և նրանց ընտրած կացարանի մասին։ Այդ տեղեկությունները ստանալուց հետո բնակարանային բաժինը կուղարկի «Առաջարկվող հյուրանոցների, հանրակացարանների և այլ տիպի կացարանների ցուցակը» համաժողովի այցելուներին կացարան հատկացնելու նպատակով։ Խնդրում ենք հետևել սույն ներդիրում տեղ գտած «Կացարան ընտրելու կարգը» շրջանակի ցուցումներին։
3 Ձեր համաժողովի մասնակիցների համար նախատեսված կացարանները գտնվում են «Առաջարկվող հյուրանոցների, հանրակացարանների և այլ տիպի կացարանների» նախնական ցուցակում։ Եթե այդ կացարաններում այլևս ազատ տեղեր չլինեն, ձեր ժողովին կուղարկվի վերանայված ցուցակը։ Եթե ընտրել եք մի հյուրանոց, զանգահարել եք այնտեղ, և պարզվել է, որ ազատ տեղեր այլևս չկան, խնդրում ենք այդ մասին տեղյակ պահել ժողովի քարտուղարին։ Վերջինս, օգտվելով ցուցակի վերևում նշված բնակարանային բաժնի հասցեից կամ հեռախոսի համարից, կկապվի այդ բաժնի հետ և կտեղեկացնի իրավիճակի մասին։ Մեկ ուրիշ հյուրանոցում կացարան փնտրելու փոխարեն՝ սպասիր նոր ցուցակին։
4 Խնդրում ենք մեկ անգամ կացարան պատվիրելուց հետո ուրիշ հյուրանոցում նոր պատվեր չներկայացնել։ Վերանայված ցուցակում կացարանների ցանկը հավելվում է ոչ թե արդեն կացարանով ապահովվածներին ավելի մեծ ընտրանի ներկայացնելու, այլ կացարանի կարիք ունեցող եղբայրներին ու քույրերին օգնելու համար, որպեսզի այն ձեռք բերեն։ Այս ցուցումներին հետևելը հնարավորություն է տալիս մեզ սեր ցուցաբերել մեր եղբայրների հանդեպ և խուսափել աշխարհին հատուկ եսասիրական ոգուց (Ա Կորնթ. 10։24)։
5 Ինչպես կարգավորել կացարանի հետ կապված խնդիրները։ Համաժողովից առաջ կամ հետո առաջացած խնդիրների դեպքում կարող ես գրել կամ զանգահարել բնակարանային բաժին՝ օգտվելով «Առաջարկվող հյուրանոցների, հանրակացարանների և այլ տիպի կացարանների ցուցակի» վերևում նշված հասցեից կամ հեռախոսի համարից։ Եթե խնդիրն առաջանում է համաժողովի ընթացքում, հարկավոր է որքան հնարավոր է շուտ դիմել համաժողովի բնակարանային բաժնին և տեղյակ պահել այդ մասին, որպեսզի խնդիրը լուծվի մինչև կացարանից հեռանալը։
6 Հոգ տանել հատուկ կարիքներ ունեցողների մասին։ Հարազատները, երեցները և ժողովի այլ անդամները, ովքեր տեղյակ են իրենց ժողովի ծերերի, հիվանդների, լիաժամ ծառայողների կամ հատուկ կարիքներ ունեցողների կացության մասին, կարող են սիրով օգնել նրանց, որպեսզի վերջիններս ներկա գտնվեն համաժողովին (համեմատիր Ա Տիմոթէոս 5։4)։ Ընկերության «Կացարանի հայտ հատուկ կարիքներ ունեցողների համար» բլանկում (CO-5) ներկայացված են անհրաժեշտ որակումները այն լրացնելու համար։ Այս միջոցառումից կարող են օգտվել միայն օրինակելի քարոզիչները, կարգապահ երեխաների ծնողները, որոնց մասին նախօրոք տեղեկացրել է ժողովի ծառայողական կոմիտեն։ Այս դիմումները պետք է ուղարկվեն բնակարանային բաժին որքան հնարավոր է շուտ՝ օգտվելով բլանկի հակառակ կողմում նշված համաժողովի հասցեից։
7 Ուրիշ համաժողով այցելելը։ Ուրիշ համաժողով այցելելու համար տեղեկություններ ստանալու կամ «Առաջարկվող հյուրանոցների, հանրակացարանների և այլ տիպի կացարանների ցուցակին» ծանոթանալու հարցով կարող ես դիմել ժողովի քարտուղարին՝ հայտնելով նրան քո ընտրած համաժողովի վարչության հասցեն, որը նշված է «Կացարանի հայտ հատուկ կարիքավորների համար» բլանկի հակառակ կողմում։ Հիշիր, որ հարցմանդ հետ դատարկ ծրար դնես՝ նամականիշով և քո հասցեով։ Եթե տվյալ քաղաքում մեկից ավելի համաժողով է անցկացվելու, չմոռանաս նշել այն համաժողովի անցկացման ամսաթիվը, որին ցանկանում ես այցելել։
8 Կարգավորումներ համաժողովի երեք օրերին էլ ներկա գտնվելու համար։ Արդյոք Սատանան չի՞ փորձում խանգարել քեզ, որպեսզի հոգևորից ուշադրությունդ շեղի։ Ցավոք, եղբայրներից ու քույրերից շատերը, նաև նրանց ընտանիքի անդամները, անտեսում են կենսական նշանակություն ունեցող հոգևոր սնունդ ստանալու կարևորությունը։ Իսկ ինչպե՞ս. նրանք բացակայում են ուրբաթ օրը՝ բաց թողնելով նահանգային համաժողովի այդ օրվա ծրագիրը։ Նկատվել է, որ երբեմն մեծ թվով եղբայրներ, բացակայելով ուրբաթ օրը, զրկվում են հոգևոր հրահանգներից, ինչպես նաև եղբայրակցությունից։
9 Հնարավոր է, որ որոշ եղբայրների համար դժվար լինի գործատիրոջից համաժողովին ներկա գտնվելու թույլտվություն խնդրելը։ Քո պարագան էլ նո՞ւյնն է։ Ինչո՞ւ չաղոթել Եհովային այդ մասին և համարձակ դիմել գործատիրոջը՝ բացատրելով իրավիճակը։ Հիշիր, թե ինչ արդյունքի հասավ Նեեմիան. նա ևս նման իրավիճակում էր գտնվում (Նէեմ. 2։1—6)։ Վստահ եղիր, որ մեր երկնային Հայրը կամենում է քեզ օգնության ձեռք մեկնել. նա գիտի, որ եթե դու Թագավորության շահերն առաջնահերթ տեղում դասես, կստանաս ապրելու համար քեզ անհրաժեշտ բաները (Մատթ. 6։32բ, 33)։
10 Ի՞նչ են տալիս քեզ մեր համաժողովները։ ԱՄՆ–ի արևելյան նահանգներից մեկում ապրող մի քույր գրում է. «Ես երախտապարտ եմ ձեզ 1999 թ. նահանգային համաժողովի համար... Տարեկան ընդամենը մեկ անգամ եղբայրների հետ այդպիսի շփումը մեծ ուրախությունը է պարգևում ինձ։ Երբ առաջին անգամ լսեցի ճշմարտությունը, անչափահաս էի, բայց արդեն հղի. առ այսօր հաճույքով եմ հիշում իմ առաջին այցելությունը համաժողով՝ ինձ հետ ուսումնասիրող Վկայի հրավերքով։ Թագավորության երգերի շարքից «Հազարավոր եղբայրներ» երգը երգելիս ես բաց ստադիոնից նայում էի երկնքին ու արտասվում։ Այդժամ ինքս ինձ հարցրեցի. «Ինչպե՞ս կարող է Եհովան ինձ սիրել շուրջս գտնվող այս հիանալի մարդկանց կողքին»։ Եվ հենց այդ օրվանից որոշեցի ծառայել Եհովային»։ Հուզիչ պատմություն է... Իսկապես հաճելի է Եհովայի մաքուր ժողովրդի հետ ընկերակցելը, այնպես չէ՞։
11 Քանի որ վերջին օրերը մոտենում են իրենց ավարտին, մենք այսօր ավելի, քան երբևէ, զգում ենք նահանգային համաժողովների կարիքը։ Նման հոգևոր միջոցառումներ կազմակերպելով՝ Եհովան հոգ է տանում, որպեսզի իր ժողովուրդը հոգևորապես առողջ և հավասարակշռված մնա։ Ուստի, վճռական եղիր՝ «Աստծո կամքը կատարողները» վերնագրով նահանգային համաժողովի բոլոր երեք օրերին էլ ներկա գտնվելու։ Ի՞նչ կարող ես անել, որպեսզի այդ հարցում հաստատակամ լինես։ Նախօրոք գործատիրոջիցդ թույլտվություն խնդրիր համաժողովի ամբողջ ծրագրին ներկա գտնվելու համար։ Եթե միջոցներդ սահմանափակ են, արդեն հիմա սկսիր այդ նպատակով անհրաժեշտ քանակության գումար ետ գցել։ Եհովայից օգնություն խնդրիր, որպեսզի կարողանաս հաղթահարել բոլոր խոչընդոտները։ Այդպես վարվելով՝ կվայելես եղբայրների և քույրերի ջերմ ընկերակցությունը, ինչպես նաև կլսես հավիտենական կյանքի վերաբերյալ մեր սիրալիր երկնային Հոր՝ Եհովայի խոսքերը (համեմատիր Յովհաննէս 6։69)։
[3 էջի վրայի շրջանակը]
Ծրագրի ժամանակը
Ուրբաթ և շաբաթ
9.30 –17.00
Կիրակի
9.30 –16.00
[4 էջի վրայի շրջանակը]
Կացարան ընտրելու կարգը
1. Բնակարանային բաժնից ուղարկված «Տեղեկություն կացարանների առկայության մասին» նամակի բովանդակությանը ծանոթանալուց հետո՝ հայտնեք քարտուղարին ձեր ընտրության մասին։
◼ Եթե հյուրանոց ես ընտրել.
ա) Հյուրանոց զանգահարիր աշխատանքային ժամերին՝ օգտվելով «Առաջարկվող հյուրանոցների, հանրակացարանների և այլ տիպի կացարանների ցուցակում» տրված հեռախոսահամարներից։
բ) Հայտնիր, որ դու «Դիտարան» ընկերության համաժողով այցելող Եհովայի վկա ես։
գ) Տեղեկացրու, թե որ օրերին ես ապրելու հյուրանոցում։
◼ Եթե ուրիշ կացարան ես ընտրել.
ա) Լրացրու «Կացարանի հայտ հատուկ կարիքներ ունեցողների համար» բլանկը և վերադարձրու քարտուղարին։
բ) Քարտուղարը հայտերը կուղարկի բնակարանային բաժին։
Հիշիր նաև հետևյալը.
2. Համոզվիր, որ կացարանի համար վճարը համապատասխանում է բնակարանային բաժնից եղբայրների հաղորդած գներին։ Մի համաձայնիր ավելի բարձր գին վճարել։
3. Եթե հյուրանոցում թափուր տեղեր չկան, զանգահարիր ցուցակում տրված մեկ ուրիշ հյուրանոցի հեռախոսահամարով։ Իսկ եթե հանրակացարանում (կամ այլ վայրում) չկան ազատ տեղեր, այդ մասին հայտնիր բնակարանային բաժնին։
4. Խնդրվում է օգտվել միայն այն հյուրանոցներից, հանրակացարաններից և այլ կացարաններից, որոնք տրված են ցուցակում։
5. Կացարան պատվիրիր միայն քեզ կամ նրանց համար, ում հետ պայմանավորվածություն ունես։
6. Մի փոխիր սկզբնական պատվերդ։
7. Եթե պատվիրած կացարանից չես օգտվելու, ապա այդ մասին նախօրոք տեղեկացրու ժողովի քարտուղարին կամ բնակարանային բաժնին։