Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 15 օգոս.
«Ես կցանկանայի ձեր կարծիքը իմանալ այս խոսքերի վերաբերյալ։ [Կարդա՛ Եբրայեցիներ 3։4–ը։] Համամի՞տ եք, որ տիեզերքը պետք է որ Ստեղծիչ ունենա։ [Թույլ տուր պատասխանել։] Այս պարբերագրից դուք կիմանաք, թե այն, որ տիեզերքը Ստեղծիչ է ունեցել, ներդաշնակ է գիտությանը, թե՝ ոչ»։
Դիտարան 1 սեպտ.
«Շատերը կարծում են, որ «Հին Կտակարանը» պատմական տեղեկություններ է պարունակում։ Սակայն նրանք վստահ չեն, թե արդյոք այնտեղ տրված խորհուրդները կիրառելի են մեր օրերում։ Իսկ դո՞ւք ինչ կարծիքի եք։ [Թույլ տուր պատասխանել։ Ապա կարդա՛ Հռոմեացիներ 15։4–ը։] Այս պարբերագիրը ցույց է տալիս, որ «Հին Կտակարանը» օգտակար խորհուրդներ է պարունակում մեր օրերի համար, ինչպես նաև իրական հույս է տալիս ապագայի համար»։