Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 9/07 էջ 1
  • Գրասենյակի նամակը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գրասենյակի նամակը
  • 2007 Մեր թագավորական ծառայությունը
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ է իրականացվում մասնաճյուղում
    Ովքե՞ր են կատարում Եհովայի կամքը այսօր
  • Մասնաճյուղի նամակը
    2005 Մեր թագավորական ծառայությունը
  • Ծառայությունն ընդլայնելու կերպեր
    Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը
  • Աստվածապետական նորություններ
    1999 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2007 Մեր թագավորական ծառայությունը
km 9/07 էջ 1

Գրասենյակի նամակը

Սիրելի՛ Թագավորության քարոզիչներ

2007 թ. ծառայողական տարվա ընթացքում մենք ուրախությամբ հետևում էինք, թե ինչ առաջընթաց է ապրում քարոզչական գործունեությունը Հայաստանի գրասենյակի վերահսկողության տակ գտնվող ամբողջ տարածքում։ Մայիսին ընդհանուր ռահվիրաների թիվը հասավ 1 400–ի. սա մինչև օրս գրանցված բարձրագույն ցուցանիշն է։ Բացի այդ, 1 835 եղբայրներ և քույրեր արձագանքեցին «Կարո՞ղ ենք ապրիլին Հայաստանում ունենալ 1 800 ենթառահվիրա» հարցին։ Նաև նախորդ ծառայողական տարվա համեմատությամբ 373–ով ավելացավ քարոզիչների թիվը՝ հասնելով 9 615–ի։ Անցկացվել են 8 494 Աստվածաշնչի ուսումնասիրություններ և կատարվել են 165 640 վերայցելություններ։ Ձեր ակտիվ ծառայության շնորհիվ այս տարվա Հիշատակի երեկոն այցելեց 23 997 մարդ, ինչը 2 203–ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշին։

Այս տարի տեղի ունեցավ մեկ այլ ուրախալի իրադարձություն ևս. հայկական թարգմանչական բաժինը Ռուսաստանի Բեթելից տեղափոխվեց Երևան։ Վստահ ենք, որ այս տեղափոխությունը կնպաստի Հայաստանի մեր ժողովների հոգևոր ամրապնդմանը։ Քանի որ նրանք ծառայում են վարձված շինություններում, առայժմ անհնար է հյուրեր ընդունել և անցկացնել էքսկուրսիաներ։ Հուսով ենք, որ հետագայում մեզ մոտ նույնպես կանոնավորաբար էքսկուրսիաներ կանցկացվեն, ինչպես բոլոր Բեթելներում։

Հայաստանում երկրպագության վայրերի խիստ կարիք է զգացվում։ Այս խնդիրը լուծելու նպատակով սկսել է գործել սահմանափակ միջոցներ ունեցող երկրների համար նախատեսված շինարարական ծրագիրը։ Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ դրա շնորհիվ Հայաստանում արդեն կառուցվել է 2 նոր Թագավորության սրահ, և մենք անհամբերությամբ սպասում ենք նրանց նվիրմանը։ Ծրագրվում է կառուցել բազմաթիվ այլ Սրահներ ևս։ Անկասկած, սա մեծապես կխթանի քարոզիչների թվի աճը, քանի որ հնարավորություն կունենանք Աստվածաշնչի հանդեպ հետաքրքրություն ցուցաբերող անհատներին հյուրընկալել ավելի հարմարավետ պայմաններում։

Բոլորս մեծ ուրախություն ապրեցինք՝ այս տարվա սկզբին ստանալով «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» հայերեն լեզվով։ Եկեք այն օգտագործենք ծառայության մեջ, անձնական ուսումնասիրություն կատարելիս և ժողովի հանդիպումների ժամանակ՝ փառավորելով նրա Հեղինակին՝ մեր բարեգութ երկնային հայր Եհովային։

Մեզ համար մեծ պատիվ է ուս ուսի ծառայել ձեզ հետ այս կարևոր գործում։

Ջերմ քրիստոնեական սիրով՝

Ձեր եղբայրներ՝

Հայաստանի գրասնեյակ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը