ԴԱՍ 53
Ինչպե՞ս կարող ես քո ընտրած ժամանցով հաճեցնել Եհովային
Եհովան «երջանիկ Աստված» է (1 Տիմոթեոս 1։11)։ Նա ուզում է, որ մենք էլ երջանիկ լինենք ու վայելենք կյանքը։ Նրան հաճելի է, երբ մենք ժամանակ ենք տրամադրում հանգստին։ Այս դասում կտեսնենք, թե ինչպես կարող ենք օգտագործել մեր ազատ ժամանակը, որ բավարարվածության զգացում ունենանք և միևնույն ժամանակ գոհացնենք Եհովային։
1. Ի՞նչ պետք է հաշվի առնենք ժամանց ընտրելիս
Հանգստի ժամանակ ի՞նչ ես սիրում անել։ Ոմանք նախընտրում են տանը մնալ և գիրք կարդալ, երաժշտություն լսել, ֆիլմ դիտել կամ սոցցանցերում ժամանակ անցկացնել։ Ուրիշներն էլ ավելի ակտիվ ժամանցի սիրահար են. նրանք նախընտրում են ընկերների հետ արշավների գնալ, լողալ կամ խաղեր խաղալ։ Ինչպիսի ժամանց էլ ընտրենք, պետք է հավաստիանանք, որ այն «ընդունելի է Տիրոջը» (Եփեսացիներ 5։10)։ Սա գիտակցելը կարևոր է, քանի որ այսօր աշխարհում տարածված զվարճություններից շատերը պարունակում են բաներ, որոնք տհաճ են Եհովային, օրինակ՝ բռնություն, անբարոյականություն և ոգեհարցություն (կարդա Սաղմոս 11։5)։ Ի՞նչը կօգնի, որ ժամանցի ձև ընտրելիս իմաստուն որոշումներ կայացնենք։
Եթե մեր ընկերները Եհովային սիրող մարդիկ լինեն, նրանք լավ ազդեցություն կունենան թե՛ մեզ, թե՛ ժամանցի մեր ընտրության վրա։ Ինչպես տեսանք 48-րդ դասում, «իմաստունների հետ շփվողը իմաստուն կդառնա»։ Մյուս կողմից, եթե կանոնավոր շփվենք Աստծու չափանիշներն անտեսող մարդկանց հետ, «կտուժենք» (Առակներ 13։20)։
2. Ինչո՞ւ է կարևոր վերահսկել, թե որքան ժամանակ ենք տրամադրում զվարճություններին
Նույնիսկ եթե մեր ընտրած ժամանցի ձևը ընդունելի է Եհովային, պետք է ուշադիր լինենք, որ չափից շատ ժամանակ չտրամադրենք դրան։ Այլապես գուցե չհասցնենք ավելի կարևոր բաներն անել։ Աստվածաշունչը հորդորում է. «Ժամանակը ճիշտ օգտագործեք» (կարդա Եփեսացիներ 5։15, 16)։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Իմացիր, թե ինչպես կարող ես ժամանցի ընտրության հարցում ճիշտ որոշումներ կայացնել։
3. Խուսափիր վնասակար զվարճություններից
Ինչո՞ւ է կարևոր ուշադիր լինել ժամանցի ընտրության հարցում։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հաջորդող հարցերը.
Ժամանցի ներկայիս որոշ ձևեր ի՞նչ ընդհանրություններ ունեն հին գլադիատորական խաղերի հետ։
Դենին ի՞նչ սովորեց զվարճությունների վերաբերյալ։
Կարդացեք Հռոմեացիներ 12։9-ը և քննարկեք հետևյալ հարցը.
Այս համարն ինչպե՞ս կօգնի քեզ զվարճությունների ընտրության հարցում ճիշտ որոշում կայացնել։
Ի՞նչն է Եհովան ատում։ Կարդացեք Առակներ 6։16, 17-ը և Գաղատացիներ 5։19-21-ը։ Յուրաքանչյուր համարն ընթերցելուց հետո քննարկեք հետևյալ հարցը.
Այս համարներում նշվածներից որո՞նք են հաճախ հանդիպում ժամանցի տարբեր ձևերում։
Ինչպես կարող ես իմաստություն դրսևորել ժամանց ընտրելիս
Հարցրու ինքդ քեզ.
Ի՞նչ եմ անելու։ Այս ժամանցը պարունակո՞ւմ է Եհովայի համար ատելի որևէ բան։
Ե՞րբ եմ անելու։ Դա խանգարելո՞ւ է, որ զբաղվեմ ավելի կարևոր գործերով։
Ո՞ւմ հետ եմ անելու։ Հնարավո՞ր է, որ սկսեմ կանոնավոր շփվել և մտերմանալ այնպիսի մարդկանց հետ, ովքեր չեն սիրում Եհովային։
Վտանգից հարկավոր է հնարավորինս հեռու մնալ։ Ուստի մենք պետք է հեռու մնանք զվարճության ցանկացած ձևից, որը կարող է վատ անդրադառնալ մեզ վրա
4. Խելամտորեն օգտագործիր ժամանակդ
Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը.
Թեև եղբայրը ոչ մի վատ բան չէր դիտում, սակայն ո՞րն էր նրա խնդիրը։
Կարդացեք Փիլիպպեցիներ 1։10-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը.
Այս համարն ինչպե՞ս կարող է օգնել կողմնորոշվելու, թե որքան ժամանակ արժե տրամադրել հանգստին։
5. Ընտրիր օգտակար ժամանց
Թեև զվարճության որոշ ձևեր տհաճ են Եհովային, սակայն կան շատ ձևեր էլ, որոնք ընդունելի են նրան։ Կարդացեք Ժողովող 8։15-ը և Փիլիպպեցիներ 4։8-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը.
Օգտակար ժամանցի ձևերից որո՞նք ես սիրում։
Հաճելի և օգտակար ժամանցի բազմաթիվ տարբերակներ կան
ՈՄԱՆՔ ԳՈՒՑԵ ՀԱՐՑՆԵՆ. «Ի՞նչ սխալ բան կա բռնություն, անբարոյականություն կամ ոգեհարցություն պարունակող ժամանցի մեջ։ Իրական կյանքում այդպիսի բաներով չեմ զբաղվում»։
Դու ի՞նչ կասես։
ԱՄՓՈՓՈՒՄ
Եհովան ուզում է, որ օգտակար ու թարմացնող ժամանց ընտրենք։
Վերհիշենք
Քրիստոնյաները ինչպիսի՞ ժամանցից պետք է հեռու մնան։
Ինչո՞ւ պետք է ուշադիր լինենք, թե որքան ժամանակ ենք հատկացնում զվարճություններին ու հանգստին։
Ինչո՞ւ ես ցանկանում, որ ընտրածդ ժամանցի ձևը հաճելի լինի Եհովային։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Ո՞վ պետք է որոշի, թե ինչ ժամանց ընտրենք։
«Կա՞ն ֆիլմեր, գրքեր կամ երգեր, որ արգելքի տակ են Եհովայի վկաների համար» (վեբ հոդված)
Տես, թե ինչպես կարող ես հանգստի և զվարճությունների հետ կապված ճիշտ որոշումներ կայացնել։
«Քո ընտրած ժամանցի ձևը օգտակա՞ր է արդյոք» («Դիտարան», 2011, հոկտեմբերի 15)
«Ես ձերբազատվեցի իմ կանխակալ կարծիքից» վերնագրով պատմությունն ընթերցելիս տես, թե մի մարդ ինչու հրաժարվեց իր նախասիրություններից։
«Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը» («Դիտարան», 2010, փետրվարի 1)
Տես, թե մի ծնող ինչպես խելամիտ որոշում կայացրեց ոգեհարցություն պարունակող ժամանցի վերաբերյալ։