ԴԱՍ 52
Ինչո՞ւ պետք է ուշադրություն դարձնես քո հագուստին և հարդարանքին
Հագուստի և հարդարանքի հարցում բոլորս տարբեր նախասիրություններ ունենք։ Եթե հետևենք աստվածաշնչյան մի քանի պարզ սկզբունքների, այնպիսի հագուկապ ու հարդարանք կընտրենք, որը հաճելի կլինի թե՛ մեզ, թե՛ Եհովային։ Քննենք դրանցից մի քանիսը։
1. Ի՞նչ սկզբունքներով պետք է ուղղորդվենք հագուստ և հարդարանք ընտրելիս
Մեր հագուստը պետք է լինի «վայելուչ.... համեստությամբ, ողջամտությամբ» ընտրված, ինչպես նաև մաքուր, որպեսզի երևա, որ «Աստծուն նվիրված» մարդիկ ենք (1 Տիմոթեոս 2։9, 10)։ Ավելի մանրամասն քննենք այս 4 սկզբունքները։ 1) Մեր հագուստը պետք է «վայելուչ» լինի։ Ժողովում հավանաբար նկատել ես, որ մեր ճաշակները տարբեր են, սակայն մեր հագուստից ու հարդարանքից երևում է, որ հարգում ենք Աստծուն։ 2) «Համեստությամբ» հագնվել նշանակում է այնպիսի հագուստ ու հարդարանք չընտրել, որը ցանկահարույց է կամ անհարկի ուշադրություն է հրավիրում մեզ վրա։ 3) «Ողջամտությամբ» հագնվել ու հարդարվել նշանակում է նորաձևության հետևից չընկնել։ 4) Մեր արտաքին տեսքը պետք է միշտ ցույց տա, որ «Աստծուն նվիրված» մարդիկ ենք։ Ուզում ենք՝ մյուսների համար ակնհայտ լինի, որ ճշմարիտ Աստծու ծառաներ ենք (1 Կորնթացիներ 10։31)։
2. Մեր արտաքին տեսքն ինչպե՞ս կարող է ազդել մեր հավատակիցների վրա
Ճիշտ է, մենք ընտրության ազատություն ունենք, սակայն պետք է մտածենք, թե մեր արտաքին տեսքն ինչպես կարող է ազդել ուրիշների վրա։ Մենք չենք ուզում վիրավորել որևէ մեկի զգացմունքները, փոխարենը «անում ենք այն, ինչը կուրախացնի դիմացինին, կնպաստի նրա բարօրությանն ու կզորացնի նրան» (կարդա Հռոմեացիներ 15։1, 2)։
3. Մեր արտաքին տեսքն ինչպե՞ս կարող է մարդկանց ձգել դեպի ճշմարիտ երկրպագություն
Թեև մենք միշտ ենք ձգտում վայելուչ հագնվել, սակայն առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում մեր հագուկապին, երբ հաճախում ենք ժողովներին և մասնակցում ենք քարոզչական ծառայությանը։ Մենք չենք ցանկանում, որ մեր հագուկապի պատճառով մարդիկ շեղվեն մեր հայտնած կարևոր լուրից։ Փոխարենը ուզում ենք, որ մեր արտաքին տեսքը մարդկանց մղի սովորել Աստծու մասին ճշմարտությունը և «զարդարի մեր Փրկչի՝ Աստծու ուսմունքը» (Տիտոս 2։10)։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Քննիր, թե ինչպես կարող ենք համոզվել, որ մեր հագուկապը քրիստոնեավայել է։
Մեր արտաքին տեսքով կարող ենք հարգանք դրսևորել բարձր դիրք ունեցողների հանդեպ։ Ճիշտ է, Եհովան տեսնում է, թե ինչ կա մեր սրտում, բայց մեր արտաքին տեսքը նույնպես պետք է ցույց տա, որ հարգում ենք նրան
4. Մեր վայելուչ արտաքին տեսքով ցույց ենք տալիս, որ հարգում ենք Եհովային
Ո՞րն է մեր արտաքին տեսքին ուշադրություն դարձնելու գլխավոր պատճառը։ Կարդացեք Սաղմոս 47։2-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.
Այն փաստը, որ ներկայացնում ենք Եհովային, ինչպե՞ս պետք է ազդի մեր հագուկապի ընտրության վրա։
Քո կարծիքով՝ արժե՞ ուշադրություն դարձնել, թե ինչ տեսք ունենք ժողովի և քարոզչական ծառայության ժամանակ։ Ինչո՞ւ։
5. Ինչպե՞ս կարող ենք ճիշտ որոշումներ կայացնել հագուստի և հարդարանքի վերաբերյալ
Անկախ նրանից՝ մեր հագուստը թանկ է, թե էժան, այն պետք է միշտ մաքուր լինի և առիթին համապատասխան։ Կարդացեք 1 Կորնթացիներ 10։24-ը և 1 Տիմոթեոս 2։9, 10-ը, այնուհետև քննարկեք, թե ինչու չպետք է այնպիսի հագուստ կրենք, որը՝
անփույթ է և թափթփված,
ընդգծող է, բաց կամ ցանկահարույց։
Թեև քրիստոնյաները Մովսիսական օրենքի տակ չեն, սակայն դրանից շատ բան կարող են սովորել Եհովայի մտածելակերպի մասին։ Կարդացեք 2 Օրենք 22։5-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը.
Ինչո՞ւ պետք է խուսափենք այնպիսի հագուստից և հարդարանքից, որոնք տղամարդկանց կնոջ տեսք են տալիս, իսկ կանանց՝ տղամարդու։
Կարդացեք 1 Կորնթացիներ 10։32, 33-ը և 1 Հովհաննես 2։15, 16-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.
Ինչո՞ւ պետք է մտածենք, թե մեր արտաքին տեսքը ինչ ազդեցություն կթողնի մեր տարածքի մարդկանց կամ հավատակիցների վրա։
Մարդիկ ինչպե՞ս են հագնվում և հարդարվում ձեր տարածքում։
Քո կարծիքով՝ այդ ոճերից որո՞նք վայել չեն քրիստոնյաներին։ Ինչո՞ւ։
Մենք հագուստի և հարդարանքի ընտրության շատ տարբերակներ ունենք, որոնք հաճելի են Եհովային
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Ես իրավունք ունեմ հագնելու այն, ինչ ուզում եմ»։
Համամի՞տ ես։ Ինչո՞ւ։
ԱՄՓՈՓՈՒՄ
Երբ հագուստի և հարդարանքի վերաբերյալ ճիշտ որոշումներ ենք կայացնում, ցույց ենք տալիս, որ հարգում ենք Եհովային և ուրիշներին։
Վերհիշենք
Եհովայի համար ինչո՞ւ է կարևոր, թե ինչպես ենք հագնվում և հարդարվում։
Ո՞ր սկզբունքներով պետք է առաջնորդվենք հագուկապի վերաբերյալ որոշումներ կայացնելիս։
Մեր արտաքին տեսքն ինչպե՞ս կարող է ազդել ճշմարիտ երկրպագության վերաբերյալ մարդկանց ունեցած կարծիքի վրա։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Մարդիկ ի՞նչ կարող են մտածել քո մասին՝ տեսնելով քո հագուկապը։
Տես, թե դաջվածք անելուց առաջ ինչու է կարևոր ծանրութեթև անել հետևանքները։
«Ի՞նչ է Աստվածաշունչն ասում դաջվածք անելու մասին» (վեբ հոդված)
Աստվածաշնչյան ո՞ր սկզբունքները կօգնեն քեզ հավասարակշռված վերաբերմունք ունենալ արտաքինիդ հանդեպ։
Իմացիր, թե անկեղծ սիրտ ունեցող մի կին ինչպես փոխեց ուրիշների հագուկապի վերաբերյալ իր տեսակետը։
«Հագուստն ու հարդարանքը գայթակղության քար էին ինձ համար» («Արթնացե՛ք», 2003, դեկտեմբերի 22)