Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lff դաս 36
  • Ազնիվ եղիր ամեն ինչում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ազնիվ եղիր ամեն ինչում
  • Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
  • ԱՄՓՈՓՈՒՄ
  • ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
  • Ազնիվ եղիր ամեն ինչում
    Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ
  • Ազնիվ եղիր ամեն ինչում
    «Մնա Աստծու սիրո մեջ»
  • Արժե՛ լինել ազնիվ
    2006 Դիտարան
  • Ի՞նչ օգուտներ է բերում ազնվությունը
    2016 Դիտարան (հանրային թողարկում)
Ավելին
Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
lff դաս 36
Դաս 36։ Մի մարդ փաստաթուղթ է ստորագրում

ԴԱՍ 36

Ազնիվ եղիր ամեն ինչում

Տպագիր թողարկում
Տպագիր թողարկում
Տպագիր թողարկում

Բոլորն էլ ուզում են ունենալ ազնիվ ընկերներ։ Եհովան էլ է ուզում, որ իր ընկերները այդպիսին լինեն։ Բայց այս խարդախ աշխարհում դժվար է ազնիվ լինել։ Որո՞նք են ամեն ինչում ազնիվ լինելու օգուտները։

1. Ո՞րն է ազնիվ լինելու գլխավոր պատճառը

Երբ ազնիվ ենք լինում ուրիշների հետ, Եհովային ցույց ենք տալիս, որ սիրում ու հարգում ենք իրեն։ Եհովան գիտի մեր բոլոր մտքերը և տեսնում է մեր բոլոր գործերը (Եբրայեցիներ 4։13)։ Ուստի նրա աչքից չի վրիպում, երբ ազնվությամբ ենք վարվում, և նա գնահատում է դա։ Աստծու Խոսքում ասվում է. «Խաբեբա մարդը գարշելի է Եհովայի համար, բայց ուղղամիտ մարդու հետ նա մտերմություն է անում» (Առակներ 3։32)։

2. Ինչպե՞ս կարող ենք առօրյայում ազնվություն դրսևորել

Եհովան ուզում է, որ «ճիշտն ասենք իրար» (Զաքարիա 8։16, 17)։ Ի՞նչ է դա նշանակում։ Անկախ նրանից՝ խոսում ենք մեր ընտանիքի անդամների, աշխատակիցների, հավատակիցների, թե պաշտոնյաների հետ՝ մենք չենք ստում, մոլորեցնող տեղեկություններ չենք հայտնում և չենք աղավաղում փաստերը։ Ազնիվ մարդիկ գողություն չեն անում և խաբեության չեն դիմում (կարդա Առակներ 24։28 և Եփեսացիներ 4։28)։ Նրանք նաև վճարում են բոլոր հարկերը (Հռոմեացիներ 13։5-7)։ Որպես Աստծու ծառաներ՝ մենք «ուզում ենք ամեն ինչում ազնվությամբ վարվել» (Եբրայեցիներ 13։18)։

3. Որո՞նք են ազնիվ լինելու օգուտները

Երբ ազնիվ մարդու համբավ ենք ունենում, արժանանում ենք մյուսների վստահությանը։ Նաև նպաստում ենք, որ ժողովում ջերմ, ընտանեկան մթնոլորտ տիրի, և մարդիկ իրենց ապահով զգան։ Բացի այդ՝ ունենում ենք մաքուր խիղճ։ Մեր ազնվությունը նաև կարող է «զարդարել մեր Փրկչի՝ Աստծու ուսմունքը» և մարդկանց ձգել դեպի ճշմարիտ երկրպագությունը (Տիտոս 2։10)։

ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ

Տես, թե Եհովան ինչ է զգում, երբ ազնվությամբ ենք վարվում, ինչ օգուտներ է դա բերում, և թե ինչպես կարող ենք ազնիվ լինել կյանքի տարբեր իրավիճակներում։

4. Ազնվությունը հաճելի է Եհովային

Կարդացեք Սաղմոս 44։21-ը ու Մաղաքիա 3։16-ը և քննարկեք հետևյալ հարցերը.

  • Քո կարծիքով՝ ճշմարտությունը թաքցնելը ինչո՞ւ է անիմաստ։

  • Ըստ քեզ՝ ի՞նչ է զգում Եհովան, երբ ճշմարտությունն ենք ասում, նույնիսկ եթե դա անելը դժվար է։

Երեխան խոսում է իր հոր հետ։ Աշխատասեղանի վրա հյութ է թափվել

Երբ երեխաները ճիշտն են ասում, ուրախացնում են իրենց ծնողներին, իսկ երբ մենք ենք ճիշտն ասում, ուրախացնում ենք Եհովային

5. Միշտ ազնվությամբ վարվիր

Շատերը կարծում են, որ ազնիվ լինելը միշտ չէ ձեռնտու։ Բայց տես, թե ինչու է հարկավոր բոլոր իրավիճակներում ազնվությամբ վարվել։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ի՞նչն է նպաստում ուրախությանը. մաքուր խիղճ» (2։32)

Տեսարան՝ «Ի՞նչն է նպաստում ուրախությանը. մաքուր խիղճ» տեսանյութից։ Բենը գործատուին պատմել է իր մեղքով տեղի ունեցածի մասին, և այժմ նրանք միմյանց ձեռք են սեղմում

Կարդացեք Եբրայեցիներ 13։18-ը և քննարկեք, թե ինչպես կարող ենք ազնիվ լինել՝

  • ընտանիքում,

  • աշխատավայրում կամ դպրոցում,

  • կյանքի այլ ոլորտներում։

6. Ազնվությունը օգուտներ է բերում

Գուցե թվա, թե ազնիվ լինելը բարդացնում է կյանքը։ Բայց ժամանակը միշտ ցույց է տալիս, որ դա ամենաճիշտ վարվելակերպն է։ Կարդացեք Սաղմոս 34։12-16-ը և քննարկեք այս հարցը.

  • Ազնվությունն ինչպե՞ս կարող է բարելավել կյանքդ։

Ա) Ամուսինն ու կինը սուրճի սեղանի շուրջ զրուցում են Բ) Գործատերը արհեստանոցում գովում է ավտոմեխանիկին Գ) Վարորդը իր փաստաթղթերն է ցույց տալիս պետավտոտեսուչին
  1. Ա) Կողակիցների ազնվությունը ամրացնում է ամուսնական միությունը

  2. Բ) Ազնիվ աշխատողները ձեռք են բերում իրենց գործատուի վստահությունը

  3. Գ) Ազնիվ քաղաքացիները լավ համբավ են ունենում օրենքի ներկայացուցիչների առաջ

ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Մի փոքր սուտը ոչ ոքի չի վնասի»։

  • Ինչո՞ւ ես համոզված, որ Եհովան ատում է ցանկացած սուտ։

ԱՄՓՈՓՈՒՄ

Եհովան ուզում է, որ իր ընկերները թե՛ խոսքով, թե՛ գործով միշտ ազնիվ լինեն։

Վերհիշենք

  • Ինչպե՞ս ենք ցույց տալիս, որ ազնիվ ենք։

  • Ինչո՞ւ է անիմաստ թաքցնել ճշմարտությունը։

  • Ինչո՞ւ ես ուզում ամեն ինչում ազնվությամբ վարվել։

Նպատակ դիր

ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ

Ծնողներն ինչպե՞ս կարող են սովորեցնել իրենց երեխաներին ազնիվ լինել։

«Եղիր ճշտախոս» (1։44)

Խոստումները պահելը ինչո՞վ է օգտակար։

«Պահիր խոստումներդ և օրհնվիր» (9։09)

Տես, թե արդյոք հարկավոր է վճարել հարկերը, նույնիսկ եթե դրանք սխալ են օգտագործվում։

«Հարկեր պե՞տք է վճարել» («Դիտարան», 2011, սեպտեմբերի 1)

Ի՞նչը մղեց մի խարդախ մարդու փոխվել և ազնվորեն ապրուստ վաստակել։

«Ես իմացա, որ Եհովան ողորմած է ու ներող» («Դիտարան», 2015, մայիսի 1)

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը