ԴԱՍ 37
Ո՞րն է Աստվածաշնչի տեսակետը աշխատանքի և փողի վերաբերյալ
Եղե՞լ է, որ աշխատանքի կամ փողի պատճառով մտահոգություններ ունենաս։ Երբեմն գուցե դժվար լինի հոգալ մեր կարիքները և միևնույն ժամանակ ողջ սրտով ծառայել Եհովային։ Աստվածաշնչի գործնական խորհուրդները կարող են օգնել մեզ այդ հարցում։
1. Ո՞րն է Աստվածաշնչի տեսակետը աշխատանքի վերաբերյալ
Աստված ուզում է, որ հաճույք ստանանք մեր աշխատանքից։ Աստվածաշնչում ասվում է. «Մարդու համար.... իր տքնաջան աշխատանքից հաճույք ստանալուց ավելի լավ բան չկա» (Ժողովող 2։24)։ Եհովան աշխատասեր է։ Երբ, ընդօրինակելով մեր Աստծուն, ջանասիրաբար աշխատում ենք, ուրախացնում ենք նրան և բավարարվածության զգացում ենք ունենում։
Թեև աշխատանքը կարևոր է, բայց մենք երբեք չպետք է թույլ տանք, որ այն մեր մատուցած երկրպագությունից կարևոր դառնա (Հովհաննես 6։27)։ Եհովան խոստանում է, որ եթե իր կամքը կատարելը մեր կյանքում առաջնային լինի, նա կհոգա մեր ֆիզիկական կարիքները։
2. Ո՞րն է փողի վերաբերյալ հավասարակշռված տեսակետը
Թեև Աստվածաշնչում ասվում է, որ «փողը պաշտպանություն է», սակայն այնտեղ գրված է նաև, որ միայն փող ունենալը բավարար չէ երջանիկ լինելու համար (Ժողովող 7։12)։ Այդ իսկ պատճառով Աստվածաշունչը հորդորում է հեռու մնալ փողասիրությունից և «բավարարվել եղածով» (կարդա Եբրայեցիներ 13։5)։ Երբ բավարարվում ենք մեր ունեցածով, ազատվում ենք ավելին ունենալու անհագ ցանկությունից և խուսափում ենք անհարկի պարտքերից (Առակներ 22։7)։ Նաև հեռու ենք մնում խաղամոլությունից և կասկածելի գործարքներից, որոնք արագ հարստանալու հնարավորություն են տալիս, սակայն շատ ռիսկային են։
3. Ինչպե՞ս կարող ենք առատաձեռն լինել
Եհովան առատաձեռն Աստված է, և մենք նրան կընդօրինակենք, եթե լինենք «առատաձեռն, ուրիշներին բաժին հանելու պատրաստ» (1 Տիմոթեոս 6։18)։ Մենք կարող ենք առատաձեռնորեն գումար նվիրաբերել ժողովի կարիքների համար, ինչպես նաև աջակցել նրանց, ում օգնություն է անհրաժեշտ, հատկապես մեր հավատակիցներին։ Եհովայի համար կարևոր է ոչ թե մեր տվածի չափը, այլ մեր շարժառիթը։ Երբ ի սրտե առատաձեռնություն ենք դրսևորում, երջանիկ ենք զգում և հաճեցնում ենք Եհովային (կարդա Գործեր 20։35)։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Տես, թե ինչու է անհրաժեշտ հավասարակշռված տեսակետ ունենալ աշխատանքի վերաբերյալ և գոհ լինել։
4. Քո աշխատանքով փառք բեր Եհովային
Եհովայի հետ մտերմությունը պետք է ազդի աշխատանքի հանդեպ մեր վերաբերմունքի վրա։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք այս հարցերը.
Աշխատանքի հանդեպ Ջեյսոնի վերաբերմունքը և աշխատավայրում նրա վարքը ինչո՞վ էին տպավորիչ։
Ի՞նչ էր նա անում, որ աշխատանքը հավասարակշռի այլ կարևոր գործերի հետ։
Կարդացեք Կողոսացիներ 3։23, 24-ը և քննարկեք հետևյալ հարցը.
Աշխատանքի հանդեպ ճիշտ վերաբերմունք ունենալն ինչո՞ւ է կարևոր։
Թեև աշխատանքը կարևոր է, բայց այն երբեք չպետք է ավելի կարևոր դառնա, քան Եհովային պաշտելը
5. Գոհ լինելը օգուտներ է բերում
Այսօր մարդիկ ձգտում են հնարավորինս շատ փող աշխատել։ Սակայն Աստվածաշունչը այլ բան է խրախուսում։ Կարդացեք 1 Տիմոթեոս 6։6-8-ը, այնուհետև քննարկեք այս հարցը.
Ի՞նչ է խրախուսում Աստվածաշունչը։
Մենք կարող ենք երջանիկ լինել նույնիսկ քիչ փող ունենալու դեպքում։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հաջորդող հարցը.
Չնայած այս ընտանիքները քիչ միջոցներ ունեն, նրանք ինչո՞ւ են երջանիկ։
Հնարավոր է՝ ֆինանսապես ապահովված ենք, սակայն ուզում ենք ավելին ունենալ։ Հիսուսը նախազգուշացրեց, որ այդ ցանկությունը վտանգավոր է։ Կարդացեք Ղուկաս 12։15-21-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը.
Ի՞նչ ես սովորում Հիսուսի պատմած այս առակից (տես 15 համարը)։
Կարդացեք Առակներ 10։22-ը և 1 Տիմոթեոս 6։10-ը ու համեմատեք։ Այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.
Քո կարծիքով՝ ի՞նչն է ավելի կարևոր՝ Եհովայի հետ մտերմությո՞ւնը, թե՞ շատ փող ունենալը։ Ինչո՞ւ։
Ավելի շատ փող ունենալու ձգտումը ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ։
6. Եհովան կհոգա մեր կարիքները
Երբ աշխատանքի և փողի հետ կապված խնդիրների ենք բախվում, Եհովայի հանդեպ մեր հավատը փորձվում է։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ իմանալու համար, թե ինչպես վարվել նման իրավիճակներում, այնուհետև քննարկեք հաջորդող հարցերը.
Եղբայրն ի՞նչ խնդիրների բախվեց։
Ի՞նչ արեց նա, որ կարողանա հաղթահարել դրանք։
Կարդացեք Մատթեոս 6։25-34-ը և քննարկեք հետևյալ հարցը.
Եհովան ի՞նչ է խոստանում այն մարդկանց, ովքեր իր կամքը կատարելը առաջին տեղում են դնում։
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Ես պետք է շատ աշխատեմ, որ հոգամ ընտանիքիս կարիքները։ Չեմ հասցնի ամեն շաբաթ ժողով գնալ»։
Ո՞ր աստվածաշնչյան համարն է քեզ վստահեցնում, որ Եհովան միշտ կհոգա մեր կարիքները, եթե իր կամքը կատարելը առաջին տեղում դնենք։
ԱՄՓՈՓՈՒՄ
Աշխատանքն ու փողը անհրաժեշտ բաներ են, բայց երբեք չպետք է խանգարեն մեզ ծառայել Եհովային։
Վերհիշենք
Ի՞նչը կօգնի քեզ աշխատանքի հանդեպ հավասարակշռված տեսակետ զարգացնել։
Գոհ լինելը ինչո՞վ է օգտակար։
Ինչպե՞ս կարող ես ցույց տալ վստահությունդ Եհովայի այն խոստման հանդեպ, որ նա հոգ կտանի իր ծառաների համար։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Արդյո՞ք փողը բացասական լույսի ներքո է ներկայացվում Աստվածաշնչում։
Իմացիր, թե ինչպես կարող ենք առատաձեռնություն դրսևորելով հաճեցնել Աստծուն։
Արդյո՞ք մոլախաղերն անվնաս են։
Տես, թե ինչը մղեց մի խաղամոլ և հանցագործ մարդու փոխել իր ապրելակերպը։
«Ձիարշավի համար խելքս գնում էր» («Դիտարան», 2011, նոյեմբերի 1)