ԴԱՍ 28
Ինչպե՞ս կարող ես ցույց տալ գնահատանքդ Եհովայի ու Հիսուսի հանդեպ
Ի՞նչ ես զգում, երբ ընկերդ գեղեցիկ նվեր է տալիս քեզ։ Հավանաբար ուրախանում ես և ցանկանում ես նրան ցույց տալ, որ գնահատում ես այն։ Եհովան ու Հիսուսը մեզ տվել են մեծագույն նվերը, որ երբևէ կարող էինք ստանալ՝ փրկագինը։ Իսկ ինչպե՞ս ցույց տանք, որ շնորհակալ ենք դրա համար։
1. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ գնահատում ենք այն ամենը, ինչ Աստված ու Հիսուսը արել են մեզ համար
Աստվածաշնչում գրված է, որ «ամեն ոք, ով հավատ է դրսևորում [Հիսուսի] հանդեպ», կարող է ապրել հավիտյան (Հովհաննես 3։16)։ Իսկ ի՞նչ է նշանակում հավատ դրսևորել։ Դա ավելին է, քան պարզապես Հիսուսին հավատալը։ Մենք նաև պետք է ցույց տանք մեր հավատը մեր կայացրած որոշումներով և գործերով (Հակոբոս 2։17)։ Երբ խոսքերով ու գործերով դրսևորում ենք մեր հավատը, այդպիսով ամրացնում ենք Հիսուսի ու նրա Հոր՝ Եհովայի հետ ունեցած մեր ընկերությունը (կարդա Հովհաննես 14։21)։
2. Ո՞ր հատուկ միջոցառումն է հնարավորություն տալիս արտահայտել մեր գնահատանքը Եհովայի ու Հիսուսի հանդեպ
Իր մահվանը նախորդող գիշերը Հիսուսը աշակերտներին ասաց, թե ուրիշ ինչ կերպով կարող են գնահատանք ցույց տալ իր զոհի հանդեպ։ Նա հատուկ արարողություն հաստատեց, որն Աստվածաշունչը կոչում է «Տիրոջ ընթրիք» (1 Կորնթացիներ 11։20)։ Այն նաև հայտնի է որպես Քրիստոսի մահվան հիշատակի երեկո։ Հիսուսն ուզում էր, որ առաքյալները և հետագայում բոլոր ճշմարիտ քրիստոնյաները հիշեն, որ ինքը իր կյանքը զոհել է մեզ համար։ Այս արարողության առնչությամբ Հիսուսը պատվիրեց հետևյալը. «Սա արեք ինձ հիշելու համար» (Ղուկաս 22։19)։ Հիշատակի երեկոյին ներկա գտնվելով՝ ցույց կտաս, որ շնորհակալ ես Եհովային ու Հիսուսին իրենց դրսևորած մեծ սիրո համար։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Տես, թե էլ ինչպես կարող ես ցույց տալ գնահատանքդ Եհովայի ու Հիսուսի դրսևորած մեծ սիրո համար։ Նաև իմացիր, թե որքան կարևոր է Քրիստոսի մահվան հիշատակի երեկոն։
3. Երախտագիտությունը մղում է քայլերի
Պատկերացրու՝ ինչ-որ մեկը փրկել է կյանքդ։ Կմոռանա՞ս նրա արածը, թե՞ կերպեր կփնտրես ցույց տալու քո երախտագիտությունը։
Մենք մեր կյանքով Եհովային ենք պարտական։ Կարդացեք 1 Հովհաննես 4։8-10-ը և քննարկեք հետևյալ հարցերը.
Հիսուսի զոհը ինչո՞ւ է առանձնահատուկ նվեր։
Ի՞նչ ես զգում, երբ մտածում ես, թե Եհովան ու Հիսուսը ինչ են արել քեզ համար։
Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր գնահատանքը Եհովայի ու Հիսուսի հանդեպ։ Կարդացեք 2 Կորնթացիներ 5։15 և 1 Հովհաննես 4։11, 5։3 համարները։ Յուրաքանչյուր համարն ընթերցելուց հետո քննարկեք այս հարցը.
Ըստ այս համարի՝ ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր երախտագիտությունը։
4. Ընդօրինակիր Հիսուսին
Մեր գնահատանքը արտահայտելու մեկ այլ կերպ է Հիսուսին ընդօրինակելը։ Կարդացեք 1 Պետրոս 2։21-ը և քննարկեք հետևյալ հարցը.
Ինչպե՞ս կարող ես անշեղորեն գնալ Հիսուսի հետքերով։
Հիսուսը սիրում էր Աստծու Խոսքը, քարոզում էր բարի լուրը և օգնում էր մարդկանց
5. Ներկա եղիր Քրիստոսի մահվան հիշատակի երեկոյին
Իմանալու համար, թե առաջին անգամ ինչպես է տեղի ունեցել Տիրոջ ընթրիքը, կարդացեք Ղուկաս 22։14, 19, 20 համարները, ապա քննարկեք հետևյալ հարցերը.
Ի՞նչ տեղի ունեցավ Տիրոջ ընթրիքի ժամանակ։
Ի՞նչ են խորհրդանշում հացն ու գինին (տես 19 և 20 համարները)։
Հիսուսը ցանկանում էր, որ իր աշակերտները տարին մեկ անգամ՝ իր մահվան օրը, նշեն Տիրոջ ընթրիքը։ Այդ իսկ պատճառով Եհովայի վկաները ամեն տարի հավաքվում են, որ հիշեն Քրիստոսի մահը այնպես, ինչպես նա է պատվիրել։ Այս կարևոր միջոցառման մասին ավելին իմանալու համար դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, որից հետո քննարկեք հետևյալ հարցը.
Ի՞նչ է տեղի ունենում Հիշատակի երեկոյի ժամանակ։
Հացն ու գինին խորհրդանիշներ են։ Հացը խորհրդանշում է Հիսուսի կատարյալ մարդկային մարմինը, որը նա զոհաբերեց մեզ համար, իսկ գինին՝ նրա արյունը
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Հիսուսին հավատալը բավարար է փրկվելու համար»։
Ինչպե՞ս կարող ես Հովհաննես 3։16 և Հակոբոս 2։17 համարների օգնությամբ ցույց տալ, որ ավելին է անհրաժեշտ անել։
ԱՄՓՈՓՈՒՄ
Մենք կարող ենք ցույց տալ մեր երախտագիտությունը փրկագնի համար՝ հավատ դրսևորելով Հիսուսի հանդեպ և ներկա գտնվելով Հիշատակի երեկոյին։
Վերհիշենք
Ի՞նչ է նշանակում հավատ դրսևորել Հիսուսի հանդեպ։
Ինչպե՞ս ես ուզում ցույց տալ քո գնահատանքը այն ամենի հանդեպ, ինչ Եհովան ու Հիսուսը արել են քեզ համար։
Ինչո՞ւ է կարևոր ներկա գտնվել Քրիստոսի մահվան հիշատակի երեկոյին։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Քրիստոսի մահը ի՞նչ է մղում մեզ անելու։
Ի՞նչ է հավատը, և ինչպե՞ս դրսևորել այն։
«Հավատ դրսևորիր Եհովայի խոստումների հանդեպ» («Դիտարան», 2016, հոկտեմբեր)
«Ինձ մաքրված, առույգ ու առողջ եմ զգում» վերնագրով պատմությունը ընթերցելիս տես, թե Քրիստոսի զոհի մասին իմանալը ինչպես փոխեց մի կնոջ կյանքը։
«Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը» («Դիտարան», 2011, օգոստոսի 1)
Իմացիր, թե ինչու են քչերը օգտվում Հիշատակի երեկոյի խորհրդանիշներից։
«Ինչո՞ւ են Եհովայի վկաները այլ կերպ նշում Տիրոջ ընթրիքը» (վեբ հոդված)