Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwbq հոդված 102
  • Մոլեխաղով զբաղվելը մե՞ղք է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մոլեխաղով զբաղվելը մե՞ղք է
  • Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչի պատասխանը
  • Աստվածաշունչը դատապարտո՞ւմ է մոլեխաղը
    2011 Դիտարան
  • Մոլախաղեր
    2015 Արթնացե՛ք
  • Ընթերցողների հարցերը
    2002 Դիտարան
Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
ijwbq հոդված 102
Մոլեխաղով զբաղվողը ստուգում է իր խաղատոմսը, երբ հեռուստատեսությամբ հայտարարում են խաղի արդյունքները

Մոլեխաղով զբաղվելը մե՞ղք է

Աստվածաշնչի պատասխանը

Թեև Աստվածաշնչում կոնկրետ չի խոսվում մոլեխաղի մասին, սակայն աստվածաշնչյան սկզբունքներից կարող ենք հասկանալ, որ Աստված այն մեղք է համարում (Եփեսացիներ 5:17)։a

  • Մոլեխաղի հիմքում ընկած է ագահությունը, ինչը Աստված ատում է (1 Կորնթացիներ 6:9, 10; Եփեսացիներ 5:3, 5)։ Մոլեխաղով զբաղվողները հույս ունեն գումար շահելու ուրիշների կորցրած փողի հաշվին, սակայն Աստվածաշունչը դատապարտում է ուրիշների ունեցվածքը ցանկանալը (Ելք 20:17; Հռոմեացիներ 7:7; 13:9, 10)։

  • Նույնիսկ փոքր գումար խաղի մեջ դնելը կարող է փողասիրություն առաջացնել, ինչը կործանարար է (1 Տիմոթեոս 6:9, 10)։

  • Մոլեխաղով զբաղվողները հաճախ իրենց հույսը դնում են սնոտիապաշտական բաների և բախտի վրա։ Սակայն Աստված նման բաներին հավատալը կռապաշտության մի ձև է համարում, ինչը անընդունելի է իրեն մատուցվող երկրպագության մեջ (Եսայիա 65:11)։

  • Աստվածաշունչը չի հորդորում որևէ բան ձեռք բերել առանց դրա համար ջանք թափելու, հակառակը՝ այն խրախուսում է տքնաջան աշխատել (Ժողովող 2:24; Եփեսացիներ 4:28)։ Նրանք, ովքեր հետևում են Աստվածաշնչի խորհրդին, «իրենց վաստակած հացն են ուտում» (2 Թեսաղոնիկեցիներ 3:10, 12)։

  • Մոլեխաղով զբաղվելը կարող է մրցակցության անառողջ ոգի առաջացնել, ինչը Աստվածաշնչում դատապարտվում է (Գաղատացիներ 5:26)։

a Մոլեխաղի մասին Աստվածաշնչում միայն նշվում է այն բանի հետ կապված, որ հռոմեացի զինվորները «վիճակ գցեցին» Հիսուսի վերնազգեստների վրա, կամ՝ «խաղարկեցին» նրա վերնազգեստը (Մատթեոս 27:35; Հովհաննես 19:23, 24; Contemporary English Version; Good News Translation)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը