Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 3/15 էջ 14–15
  • Մոլախաղեր

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մոլախաղեր
  • 2015 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Մոլախաղերով զբաղվելը սխա՞լ է
  • Ի՞նչ բացասական ազդեցություն է թողնում մոլախաղը
  • Աստվածաշունչը դատապարտո՞ւմ է մոլեխաղը
    2011 Դիտարան
  • Մոլեխաղով զբաղվելը մե՞ղք է
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ընթերցողների հարցերը
    2002 Դիտարան
2015 Արթնացե՛ք
g 3/15 էջ 14–15
Մի մարդ ձեռքին խաղաքարտեր է պահել, իսկ նրա դիմաց դրված են խաղանիշեր

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ

Մոլախաղեր

Ոմանք մոլախաղը անվնաս զբաղմունք են համարում, իսկ ուրիշներն էլ կարծում են, որ այն վտանգավոր սովորություն է։

Մոլախաղերով զբաղվելը սխա՞լ է

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ։

Շատերի համար մոլախաղը անվնաս զվարճություն է, եթե այն թույլատրելի է օրենքով։ Օրենքով թույլատրելի որոշ մոլախաղերի, ինչպես օրինակ՝ պետության կողմից հովանավորվող վիճակախաղերի շնորհիվ գումար է հավաքվում հանրօգուտ ծրագրերի համար։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Աստվածաշնչում կոնկրետ չի նշվում մոլախաղերի մասին։ Սակայն այնտեղ գրված են մի շարք սկզբունքներ, որոնք օգնում են հասկանալու Աստծու տեսակետը մոլախաղերի վերաբերյալ։

Մոլախաղը ուրիշի հաշվին փող շահելու միջոց է։ Այն հակասում է աստվածաշնչյան հետևյալ սկզբունքին. «Զգո՛ւյշ կացեք ամեն տեսակ ագահությունից» (Ղուկաս 12։15)։ Իրականում, մոլախաղերի հիմքում ընկած է ագահությունը։ Խաղատները խոշոր շահումներ են գովազդում, սակայն չեն նշում, թե որքան փոքր է շահելու հավանականությունը, քանի որ գիտեն, որ հարստանալու երազանքը կարող է դրդել մարդուն մեծ գումարներ դնել խաղի մեջ։ Մոլախաղով զբաղվող մարդը չի կարող զգուշանալ ագահությունից, քանի որ մոլախաղը մարդու մեջ հեշտ ճանապարհով փող աշխատելու ուժգին ցանկություն է առաջացնում։

Մոլախաղի հիմքում ընկած են եսասիրական նպատակներ. շահել ուրիշների կորցրած փողերը։ Սակայն Աստվածաշունչը հորդորում է, որ մարդ «ոչ թե իր օգուտը փնտրի, այլ իր դիմացինի օգուտը» (1 Կորնթացիներ 10։24)։ Տասը պատվիրաններից մեկն ասում է. «Մի՛ ցանկացիր.... որևէ բան, որ մերձավորիդ է պատկանում» (Ելք 20։17)։ Մոլախաղով զբաղվող մարդը իրականում հույս է փայփայում, որ ուրիշները կկորցնեն իրենց փողերը, իսկ ինքը կշահի դրանք։

Աստվածաշունչը նաև նախազգուշացնում է մեզ, որ չհավատանք բախտին՝ մտածելով, թե այն ինչ-որ գերբնական ուժ է ու կարող է օգնել մեզ հաջողությունների հասնելու։ Հնում Իսրայել ժողովրդի մեջ կային ոմանք, ովքեր չէին ապավինում Աստծուն և «սեղան էին գցում Բախտի աստծու համար»։ Արդյոք դա հաճելի՞ էր Աստծուն։ Ո՛չ։ Աստված ասաց նրանց. «Անում էիք այն, ինչը չար է իմ աչքին, և ընտրում էիք այն, ինչը տհաճ է ինձ» (Եսայիա 65։11, 12)։

Որոշ երկրներում օրենքով թույլատրելի մոլախաղերից ստացված եկամուտները օգտագործվում են կրթության, տնտեսության զարգացման, ինչպես նաև այլ հանրային ծրագրերի համար։ Սակայն որքան էլ լավ նպատակներով օգտագործվեն այդ գումարները, միևնույնն է, դա չի արդարացնում դրանց ձեռքբերման միջոցները, որովհետև դրանք ձեռք են բերվում մոլախաղերի միջոցով, որոնք բացեիբաց խրախուսում են ագահություն ու եսասիրություն և քաջալերում են ստանալ, առանց դրա դիմաց որևէ բան տալու։

«Մի՛ ցանկացիր.... որևէ բան, որ մերձավորիդ է պատկանում» (Ելք 20։17)։

Ի՞նչ բացասական ազդեցություն է թողնում մոլախաղը

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Աստվածաշունչը նախազգուշացնում է, որ «նրանք, ովքեր որոշում են հարստանալ, ընկնում են փորձության և որոգայթի, բազում անմիտ ու վնասակար ցանկությունների մեջ, որոնք մարդկանց ընկղմում են կործանման և կորստի մեջ» (1 Տիմոթեոս 6։9)։ Մոլախաղի հիմքում ընկած է ագահությունը, իսկ ագահությունը այնպիսի կործանարար հատկություն է, որ Աստվածաշունչը այն դասում է ամենավատ բաների շարքում (Եփեսացիներ 5։3)։

Քանի որ մոլախաղով զբաղվող մարդու գլխավոր նպատակը հեշտ ճանապարհով հարստանալն է, նրա մեջ զարգանում է փողասիրություն, մի բան, ինչը Աստվածաշունչը անվանում է «բոլոր վնասակար բաների արմատը»։ Փողասիրությունը մարդուն հեշտությամբ իր իշխանության տակ է առնում, ինչի հետևանքով նա սկսում է չափից շատ մտահոգվել, նաև քայքայվում է նրա հավատը Աստծու հանդեպ։ Աստվածաշունչը փողասիրության ծուղակն ընկած մարդկանց մասին ասում է, որ նրանք «իրենց շատ ցավերով են խոցել» (1 Տիմոթեոս 6։10)։

Ագահությունը անբավարարվածության զգացում է առաջացնում և խլում է մարդու ուրախությունը։ Ագահ մարդը միշտ դժգոհ է իր ֆինանսական վիճակից։ Եփեսացիներ 5։10-ում ասվում է. «Արծաթ սիրողը արծաթից չի կշտանա, ոչ էլ հարստություն սիրողը՝ եկամուտից»։

Միլիոնավոր մարդիկ, ովքեր սկսել են մոլախաղերով զբաղվել, ուժգին կախվածության մեջ են ընկել։ Սա համատարած խնդիր է։ Օրինակ՝ հաշվարկների համաձայն՝ միայն Միացյալ Նահանգներում միլիոնավոր խաղամոլներ կան։

Աստվածաշունչն ասում է. «Այն ժառանգությունը, որ սկզբում ագահությամբ է ձեռք բերվել, ապագայում չի օրհնվի» (Առակներ 20։21)։ Մոլախաղերի պատճառով բազմաթիվ խաղամոլներ ընկել են պարտքերի մեջ, անգամ սնանկացել են, իսկ շատերն էլ կորցրել են իրենց աշխատանքը, ընտանիքը և ընկերներին։ Սակայն Աստվածաշնչյան սկզբունքները կօգնեն մարդուն խուսափելու մոլախաղերի վնասակար ազդեցությունից։

«Նրանք, ովքեր որոշում են հարստանալ, ընկնում են փորձության և որոգայթի, բազում անմիտ ու վնասակար ցանկությունների մեջ, որոնք մարդկանց ընկղմում են կործանման և կորստի մեջ» (1 Տիմոթեոս 6։9)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը