ՀՈՒՆԻՍԻ 1-7
ԵՐԵՄԻԱ 1-3
Երգ 84 և աղոթք | Բացման խոսք (1 ր)
Երեմիան Երուսաղեմում Եհովայի դատաստանական լուրն է հաղորդում կեղծ աստվածներ պաշտողներին
1. «Չվախենաս նրանցից, որովհետև ես.... քեզ հետ եմ»
(10 ր)
[Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ ««Երեմիա» գրքի ներածություն»]
Քարոզել ցանկացող որոշ մարդիկ Երեմիայի նման վախով են լցվում և մտածում են, որ չեն կարող լավ անել այդ գործը (Եր 1։6)։
Եհովան օգնում է, որ հմտանանք, և ուժ է տալիս, որ անենք իր կամքը (Եր 1։8, 9; w10 1/15, էջ 9, պրբ. 7-8)։
2. Հոգևոր գանձեր
(10 ր)
Եր 2։28 — Հուդայի անհավատարիմ բնակիչներին ուղղված Եհովայի խոսքերից ի՞նչ ենք սովորում (jr, էջ 43, պրբ. 3)։
Աստվածաշնչի այս շաբաթվա ընթերցանությունից ի՞նչ հոգևոր գանձեր ես գտել։
3. Աստվածաշնչի ընթերցանություն
(4 ր) Եր 3։14-25 (th, դաս 12)։
4. Զրույց սկսիր
(3 ր) ՏՆԵՏՈՒՆ։ Զրույց սկսիր ժամանակահարմար մի թեմայով, բայց հետո Աստվածաշնչից այնպիսի միտք ցույց տուր, որն ավելի նպատակահարմար է անհատի համար (lmd, դաս 2, կետ 5)։
5. Զարգացրու հետաքրքրությունը
(4 ր) ՏՆԵՏՈՒՆ։ Անհատին վերայցելելիս Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկիր (lmd, դաս 8, կետ 3)։
6. Օգնիր աշակերտ դառնալ
(5 ր) Զրույց Աստվածաշունչ ուսումնասիրողի հետ, ով չի առաջադիմում (lmd, դաս 12, կետ 5)։
Երգ 76
7. Երեմիայի պես համարձակ եղիր
(6 ր) Քննարկում։
Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ «Սովորիր Եհովայի ընկերներից. Երեմիա»։ Հետո ներկաներին հարցրու.
Երեմիան ինչպե՞ս դարձավ Եհովայի ընկերը (Եր 1։6-8)։
Ո՞ւմ կուզես պատմել Եհովայի մասին։
Ի՞նչ կարող ես ասել, որ օգնես նրան դառնալ Եհովայի ընկերը։
8. Խոսեք ի պաշտպանություն ձեր հավատալիքների, միայն թե «մեղմությամբ ու խոր հարգանքով»
(9 ր) Քննարկում։
Մենք պետք է համարձակորեն հռչակենք բարի լուրը և պաշտպանենք Եհովայի սահմանած բարոյական չափանիշները։ Սակայն մեր համարձակությունը պետք է համեմենք այլ քրիստոնեական հատկանիշներով։
Կարդացեք 1 Պետրոս 3։15։ Հետո ներկաներին հարցրու.
Մեր հավատալիքների մասին խոսելիս ուրիշ ի՞նչ կարևոր հատկանիշներ պետք է դրսևորենք։
Ինչո՞ւ են այդ հատկանիշները կարևոր։
Դիտեք ԲԵՄԱԿԱՆԱՑՎԱԾ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ «Ճշմարիտ արդարության արդյունքը խաղաղություն կլինի»։ Հետո ներկաներին հարցրու.
Միասեռականության վերաբերյալ համոզմունքներդ նրբանկատորեն բացատրելու առնչությամբ ի՞նչ սովորեցիր այս տեսանյութից։
ՀԻՇԻՐ։ Եհովայի սահմանած չափանիշները պաշտպանելիս զգուշացիր քաղաքական վեճերի մեջ ներքաշվելուց (Հվ 18։36)։
9. Ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն
(30 ր) lfb, դաս 90-91։