Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwb26 մայիս էջ 10–11
  • Հունիսի 8-14

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հունիսի 8-14
  • Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2026)
Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2026)
mwb26 մայիս էջ 10–11

ՀՈՒՆԻՍԻ 8-14

ԵՐԵՄԻԱ 4-6

Երգ 56 և աղոթք | Բացման խոսք (1 ր)

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ

1. Դաս քաղիր հոգևորապես հիվանդ Հուդայի օրինակից

(10 ր)

Հուդայի ժողովուրդը ըմբոստ ու համառ էր (Եր 4։4, 14; w13 3/15, էջ 9-10, պրբ. 8-9)։

Նրանք չէին ուզում, որ Եհովան իրենց հոգևոր վիճակին ճիշտ ախտորոշում տար (Եր 5։31; jr, էջ 114, պրբ. 2)։

Եհովայի նախազգուշացումներն անտեսելով՝ նրանք աղետալի հետևանքներ կրեցին (Եր 6։17-19)։


ՀԱՐՑՐՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ. «Ի՞նչ կարող եմ անել, որ հոգևորապես չհիվանդանամ»։

Համակցված նկարներ։ 1. Քույրը խորհրդածում է անձնական ուսումնասիրության ժամանակ ընթերցածի մասին։ Նա ուսումնասիրության համար օգտվում է Աստվածաշնչից, պլանշետից և «Աստվածաշնչի ըմբռնում» հանրագիտարանի հատորներից։ 2. Բժշկուհին իր պլանշետի վրա ցույց է տալիս մարդու մարմնի պատկերը

Եթե լուրջ հիվանդ լինեիր, չէի՞ր ցանկանա, որ քեզ ճշգրիտ ախտորոշում անեին, որպեսզի ճիշտ ժամանակին բուժում ստանայիր։ Մի՞թե հոգևոր առումով էլ նույնը չես ցանկանա

2. Հոգևոր գանձեր

(10 ր)

  • Եր 4։10 — Եհովան ի՞նչ իմաստով խաբեց իր ժողովրդին (w07 3/15, էջ 9, պրբ. 4)։

  • Աստվածաշնչի այս շաբաթվա ընթերցանությունից ի՞նչ հոգևոր գանձեր ես գտել։

3. Աստվածաշնչի ընթերցանություն

(4 ր) Եր 5։1-11 (th, դաս 5)։

ՀՄՏԱՆԱՆՔ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ

4. Զրույց սկսիր

(2 ր) ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ։ (lmd, դաս 2, կետ 3)։

5. Զրույց սկսիր

(2 ր) ՏՆԵՏՈՒՆ։ (lmd, դաս 1, կետ 3)։

6. Զարգացրու հետաքրքրությունը

(4 ր) ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ։ Անհատը թերահավատորեն է վերաբերվում Աստվածաշնչին (lmd, դաս 3, կետ 3)։

7. Բացատրիր հավատալիքներդ

(3 ր) Ցուցադրում։ ijwfq, հոդված 5։ Թեմա՝ «Ինչո՞ւ եք կոչվում Եհովայի վկաներ» (th, դաս 7)։

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Երգ 60

8. Պաշտպանվիր ապատեղեկատվությունից

(8 ր) Քննարկում։

Հին Իսրայելում կեղծ մարգարեներն ու տեսանողները ականջին հաճելի, բայց սուտ տեղեկություններ էին տարածում, որոնք հոգևորապես վնասում էին ժողովրդին (Ես 30։10; Եր 5։31)։ Ներկայիս ապատեղեկատվություն տարածողներն էլ են փորձում գրավիչ ներկայացնել այն։ Ինչպե՞ս կարող ես խուսափել ծուղակն ընկնելուց։

Դրվագ՝ «Պաշտպանվիր ապատեղեկատվությունից» տեսանյութից։ Երիտասարդ տղան շրջապատված է էլեկտրոնային տարբեր աղբյուրներից եկող բազմաթիվ տեղեկություններով
Դրվագ՝ «Պաշտպանվիր ապատեղեկատվությունից» տեսանյութից։ Նույն տղան մեծ խոշորացույցով ստուգում է նոութբուքի էկրանին հայտնված տեղեկությունը

Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ «Պաշտպանվիր ապատեղեկատվությունից»։ Հետո ներկաներին հարցրու.

  • Ապատեղեկատվությունը ինչո՞ւ է վտանգավոր։

  • Ի՞նչ է դիփֆեյք տեխնոլոգիան, և ինչո՞ւ է անհրաժեշտ ավելի զգույշ լինել։

  • Ինչպե՞ս կարող ենք ստուգել տեղեկությունը (Հոբ 12։11)։

ՀԱՐՑՐՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ. «Արդյոք հակվա՞ծ եմ հավատալու այն տեղեկությանը, որը հաստատում է իմ տեսակետը, թե՞ փորձում եմ անկողմնակալ ձևով ճշտել՝ արժանահավատ է այն, թե ոչ»։

Համացանցում և սոցիալական կայքերում առաջարկվող նյութերի ցանկը շատ հաճախ հարմարեցվում է մեր հետաքրքրություններին և որոնած թեմաներին։ Ուստի գուցե կարիք լինի ավելի շատ փնտրտուքներ անել, որ գտնես իսկապես ճիշտ տեղեկություն։

9. Տեղական կարիքներ

(7 ր)

10. Ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն

(30 ր) lfb, դաս 92-93։

Եզրափակիչ խոսք (3 ր) | Երգ 68 և աղոթք

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը