Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwb26 մայիս էջ 6–7
  • Մայիսի 25-31

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մայիսի 25-31
  • Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2026)
Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2026)
mwb26 մայիս էջ 6–7

ՄԱՅԻՍԻ 25-31

ԵՍԱՅԻԱ 65-66

Երգ 24 և աղոթք | Բացման խոսք (1 ր)

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ

1. Մենք սիրում ենք մեր հոգևոր դրախտը

(10 ր)

Հոգևոր դրախտում Աստծու ծառաները առատ հոգևոր սնունդ ունեն (Ես 65։13; cl, էջ 275, պրբ. 12, 14)։

Հոգևոր դրախտում ուժ ենք գտնում մեր հոգսերն ու ցավերը դիմագրավելու համար (Ես 65։14-17; w24.04, էջ 22, պրբ. 9-10)։

Աշխարհում ոչ մի տեղ չենք գտնի այնպիսի խաղաղություն ու ապահովություն, որ վայելում ենք հոգևոր դրախտում (Ես 65։25; w24.04, էջ 23, պրբ. 13)։


ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ «Հոգևոր դրախտը» այն ապահով միջավայրն է, որում պաշտում ենք Եհովա Աստծուն։ Հոգևոր դրախտում մենք վայելում ենք խաղաղ փոխհարաբերություններ Եհովայի և միմյանց հետ։

Համակցված նկարներ։ Եղբայրներն ու քույրերը վայելում են հոգևոր դրախտում լինելու օրհնությունները։ 1. Նրանք ուրախ զրուցում են Թագավորության սրահում։ 2. Նրանք միասին Թագավորության սրահի խնամքի հետ կապված գործեր են անում դրսում։ 3. Բանտախցում տարեց եղբայրը քաջալերում է երիտասարդ եղբորը։ Պատին փակցված են հավատակիցների ուղարկած բացիկներն ու նամակները։ 4. Մի զույգ այցելել է հիվանդանոցում պառկած քրոջը։ Կինը բռնել է քրոջ ձեռքը, իսկ ամուսնու ձեռքին մրգերով և բացիկներով լի զամբյուղ է

2. Հոգևոր գանձեր

(10 ր)

  • Ես 66։24 — Այս համարը ինչպե՞ս է օգնում, որ հասկանանք Մարկոս 9։47, 48-ում գեհենի մասին Հիսուսի ասած խոսքերը (it, «Գեհեն», պրբ. 6-7)։

  • Աստվածաշնչի այս շաբաթվա ընթերցանությունից ի՞նչ հոգևոր գանձեր ես գտել։

3. Աստվածաշնչի ընթերցանություն

(4 ր) Ես 65։17-25 (th, դաս 10)։

ՀՄՏԱՆԱՆՔ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ

4. Զրույց սկսիր

(3 ր) ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ։ Զրույցն այնպես վարիր, որ անհատը հասկանա՝ Եհովայի վկա ես։ Դա արա բնական ձևով (lmd, դաս 5, կետ 3)։

5. Զրույց սկսիր

(2 ր) ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ։ Զրուցակիցդ ցանկանում է վիճել քեզ հետ (lmd, դաս 4, կետ 5)։

6. Զրույց սկսիր

(3 ր) ՏՆԵՏՈՒՆ։ Զրույց սկսիր՝ օգտագործելով որևէ թերթիկ (lmd, դաս 1, կետ 4)։

7. Բացատրիր հավատալիքներդ

(3 ր) Ցուցադրում։ ijwbq, հոդված 87։ Թեմա՝ «Ո՞վ է նեռը» (th, դաս 17)։

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Երգ 80

8. Հնարավորություններ բաց չե՞ս թողնում

(15 ր) Քննարկում։

Համակցված նկարներ։ Դրվագներ՝ «Ի՞նչ կանես «բարի լուրի համար»» տեսանյութից։ 1. Եղբայր Տոմոհիրո Նիշիմուրան աշխատում է Բեթելի կազմատանը։ 2. Քույր Հեփինես Մաբհոն թարգմանչական գրասենյակում աշխատում է համակարգչով։ 3. Ռեյներ և Քեզիա Ֆերնանդոները մասնաճյուղում, որտեղ աշխատում են որպես շինարարության ծառայող, ողջունում են մի եղբոր։ 4. Եղբայր Ջորջ Տելանը այլ եղբայրների հետ աշխատում է Բեթելի ծառայողական բաժնում։ 5. Քույր Ռամոնա Վելշը Աստվածաշնչի ուսումնասիրություն է անցկացնում

Թերևս մտածում ես լիաժամ ծառայություն սկսելու մասին։ Իսկ երբևէ անհանգստացե՞լ ես, որ գուցե այդ դեպքում որոշ հնարավորություններ բաց թողնես կյանքում, զրկվես ինչ-որ լավ բաներից։ Երբևէ մտածե՞լ ես. «Ի՞նչ իմաստ ունի զոհողություններ անել Եհովային ավելին տալու համար, եթե նրա բոլոր ծառաներն էլ հավիտենական կյանք են ստանալու»։ Եթե այսպիսի մտքեր ունես, հիշիր, որ «Եհովան ոչ մի բարիք չի խնայում» իրեն վստահողների համար (Սղ 84։11, 12)։ Մենք հնարավորություններ բաց կթողնենք միայն այն դեպքում, եթե Եհովային չտանք մեր լավագույնը։

Եհովան միայն ապագայում չէ, որ վարձատրություն է տալու, նա հիմա էլ է օրհնում իր ծառաներին։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ «Ի՞նչ կանես «բարի լուրի համար»»։ Հետո ներկաներին հարցրու.

  • Որոշելով Եհովայի համար ավելին անել՝ ի՞նչ օրհնություններ ստացան այս երիտասարդները։

Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե հանգամանքներդ թույլ չեն տալիս լիաժամ ծառայություն սկսել։ Եհովան օրհնում է բոլոր նրանց, ովքեր իրենց հանգամանքներում լավագույնն են անում։ Ուստի շարունակիր քո հնարավորությունների սահմաններում լավագույնը տալ Եհովային և վստահ եղիր, որ նա քեզ վրա «օրհնություն կթափի, մինչև որ էլ տեղ չլինի դրա համար» (Մղք 3։10)։

9. Ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն

(30 ր) lfb, դաս 88-89։

Եզրափակիչ խոսք (3 ր) | Երգ 55 և աղոթք

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը