Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwb26 մայիս էջ 5–16
  • Մայիսի 18-24

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մայիսի 18-24
  • Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2026)
Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2026)
mwb26 մայիս էջ 5–16

ՄԱՅԻՍԻ 18-24

ԵՍԱՅԻԱ 62-64

Երգ 44 և աղոթք | Բացման խոսք (1 ր)

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ

Բրուտի ձեռքերը ձևավորում են թաց կավը

1. Սիրառատ և կարեկից Բրուտը

(10 ր)

Եհովան կարեկցանքով է վերաբերվում մեզ, անգամ եթե մեր իսկ սխալների պատճառով ենք տառապում (Ես 63։9; cl, էջ 253-254, պրբ. 7-9)։

Թեև նա մեզ չի պաշտպանում մեր սխալների հետևանքներից, բայց օգնում է, որ հավատարմորեն ծառայենք իրեն (w23.08, էջ 28-29, պրբ. 8-9)։

Եթե թույլ տանք, որ Եհովան շարունակի մեզ ձևավորել, նա կվերափոխի մեզ և ավելի լավը կդարձնի (Ես 64։8; w13 9/15, էջ 20, պրբ. 15-17)։

2. Հոգևոր գանձեր

(10 ր)

  • Ես 63։10 — Այս խոսքերից ի՞նչ ենք սովորում Եհովայի համբերատարության մասին (it, «Գթասրտություն», պրբ. 11)։

  • Աստվածաշնչի այս շաբաթվա ընթերցանությունից ի՞նչ հոգևոր գանձեր ես գտել։

3. Աստվածաշնչի ընթերցանություն

(4 ր) Ես 64։4-12 (th, դաս 12)։

ՀՄՏԱՆԱՆՔ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ

4. Զրույց սկսիր

(3 ր) ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ։ Պարզիր, թե զրուցակցիդ ինչ թեմա է հետաքրքրում։ Պայմանավորվիր կրկին կապ հաստատել նրա հետ (lmd, դաս 1, կետ 5)։

5. Զարգացրու հետաքրքրությունը

(4 ր) ՏՆԵՏՈՒՆ։ Անհատին վերայցելելիս «Ուսուցանելու գործիքների արկղից» մի տեսանյութ ներկայացրու (lmd, դաս 9, կետ 4)։

6. Օգնիր աշակերտ դառնալ

(5 ր) lff, էջ 254, շրջանակ՝ «Պատրա՞ստ եմ ժողովի հետ մասնակցել քարոզչական գործին»։ Աստվածաշունչ ուսումնասիրողի հետ խոսիր չմկրտված քարոզիչ դառնալու նպատակի մասին (lmd, դաս 12, կետ 3)։

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Երգ 115

7. Պատրաստ լինենք աղետներին։ Սպասենք անսպասելին

(15 ր) Քննարկում։ Անցկացնում է երեցներից մեկը։ Եթե կան մասնաճյուղի և երեցների խորհրդի կողմից տրված հիշեցումներ, նշիր դրանք։

Համակցված նկարներ։ Բնական աղետներ պատկերող զանազան նախազգուշական նշաններ։ 1. Ցունամի, 2. երկրաշարժ, 3. տոռնադո, 4. ժայթքող հրաբուխ, 5. անտառային հրդեհ

Աղետաբեր արտակարգ իրավիճակները՝ ներառյալ դաժան հարձակումները կարող են լինել ամեն տեղ և անսպասելիորեն (Ժղ 9։11)։ Նույնիսկ եթե ապրում ենք այնպիսի տարածքներում, որտեղ բնական աղետներ հազվադեպ են լինում, խելամիտ կլինի սպասել անսպասելին ու նախօրոք պատրաստվել նման իրավիճակների (Առ 22։3)։ Ինչպե՞ս կարող ենք դա անել։

  • Հանրային վայրերում տեղին կլինի ուշադիր զննել շրջապատը և պարզել, թե որտեղ են գտնվում տարհանման ելքերը, հատկապես մարդաշատ տեղանքում։

  • Բնական աղետներին պատրաստ լինելու համար պետք է ունենանք տարհանման պայուսակ,a առաջին անհրաժեշտության պարագաների պաշար՝ տանը պատսպարվելու համար, և ժամանակ առ ժամանակ թարմացնենք դրանք։ Նաև լավ կլինի՝ տարհանման պլան կազմենք և մեզ մոտ պահենք ընտանիքի ու ընկերների կոնտակտային տվյալները (g17.5, էջ 4)։

Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ «Պատրաստ լինենք աղետներին։ Սպասենք անսպասելին»։ Հետո ներկաներին հարցրու.

  • Եղբայրներն ու քույրերը սկզբում ի՞նչ կարծիք ունեին աղետներին նախապատրաստվելու վերաբերյալ։

  • Նրանք ի՞նչ գործնական քայլեր ձեռնարկեցին պատրաստված լինելու համար։

  • Եհովան նրանց ինչպե՞ս օրհնեց աղետներին պատրաստվելու հարցում գործադրած ջանքերի համար։

  • Նրանք ի՞նչ սովորեցին իրենց փորձից։

ՀԱՐՑՐՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ. «Աղետներին պատրաստված լինելու հարցում իմ վերաբերմունքից ի՞նչ կարելի է եզրակացնել այն մասին, թե որքանով եմ հարգում Եհովային»։

ՆՊԱՏԱԿ ԴԻՐ։ Այս շաբաթ հանրային վայրերում գտնվելիս պարզել, թե որտեղ են գտնվում տարհանման ելքերը։

8. Ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն

(30 ր) lfb, դաս 86, 13-րդ բաժնի ներածություն և դաս 87։

Եզրափակիչ խոսք (3 ր) | Երգ 151 և աղոթք

a Տես «Արթնացե՛ք»-ի 2017 թ. № 5 թողարկման 6-րդ էջի «Ունե՞ք այն, ինչ անհրաժեշտ է» շրջանակը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը