ՀՈՒՆՎԱՐԻ 19-25
ԵՍԱՅԻԱ 24-27
Երգ 159 և աղոթք | Բացման խոսք (1 ր)
1. «Սա մեր Աստվածն է»
(10 ր)
Մենք բոլոր հիմքերն ունենք հպարտանալու մեր Աստված Եհովայով (Ես 25։9; cl, էջ 15, պրբ. 21)։
Նա խոստացել է նոր աշխարհում բազում լավ բաներ տալ մեզ՝ ներառյալ առատ, բարձրորակ սնունդ (Ես 25։6; w24.12, էջ 6, պրբ. 14)։
Նա մեզ հավիտենական կյանք է տալու (Ես 25։7, 8; w25.01, էջ 28-29, պրբ. 11-12)։
ՀԱՐՑՐՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ. «Այս շաբաթ իմ առօրյայով զբաղված լինելու ընթացքում ո՞ւմ կարող եմ պատմել Եհովայի խոստումների մասին»։
2. Հոգևոր գանձեր
(10 ր)
Ես 24։2 — Ինչպե՞ս է այս համարն ընդգծում վերանայված «Նոր աշխարհ» թարգմանության տեքստի նոր կառուցվածքի օգտակարությունը (w15 12/15, էջ 17, պրբ. 1-3)։
Աստվածաշնչի այս շաբաթվա ընթերցանությունից ի՞նչ հոգևոր գանձեր ես գտել։
3. Աստվածաշնչի ընթերցանություն
(4 ր) Ես 25։1-9 (th, դաս 10)։
4. Զրույց սկսիր
(3 ր) ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ։ Պարզիր, թե զրուցակցիդ ինչ թեմա է հետաքրքրում։ Նրան ցույց տուր, թե ինչպես կարելի է այդ մասին տեղեկություն գտնել jw.org. կայքում (lmd, դաս 1, կետ 3)։
5. Զարգացրու հետաքրքրությունը
(4 ր) ՏՆԵՏՈՒՆ։ «Սիրիր մարդկանց» գրքույկի հավելված Ա-ից ընտրիր մի թեմա և խոսիր այդ մասին (lmd, դաս 9, կետ 4)։
6. Բացատրիր հավատալիքներդ
(5 ր) Ցուցադրում։ ijwbq, հոդված 160։ Թեմա՝ «Ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսը կոչվում Աստծու Որդի» (th, դաս 3)։
Երգ 144
7. Լիովին ապավինիր Եհովային, երբ պատրաստվում ես որևիցե բուժման կամ վիրահատության
(15 ր) Քննարկում։
Եհովան պաշտպանում է նրանց, «ովքեր լիովին ապավինում են» իրեն (կարդա Եսայիա 26։3)։ Երբ կանգնում ենք բժշկական միջամտության հարցի առաջ, կարող ենք ցույց տալ, որ լիովին ապավինում ենք Եհովային՝ օգտվելով մեզ օգնելու համար նրա տրամադրած միջոցներից։
Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ «Պատրաստ կլինե՞ս, եթե բժշկական միջամտության կարիք առաջանա»։ Հետո ներկաներին հարցրու.
Ո՞ր երեք միջոցները կարող են օգնել բժշկական միջամտություն պահանջող իրավիճակներում։
Ինչո՞վ են օգտակար բժշկական տեղեկություններ պարունակող փաստաթղթերը։a
Ե՞րբ է հիվանդանոցների հետ կապի կոմիտեին դիմելու լավագույն ժամանակը։
Ի՞նչ ես զգում, երբ մտածում ես Եհովայի կողմից հոգատարությամբ տրված այդ միջոցների մասին։
Եսայիա 26։3-ում հիշատակված «հարատև խաղաղություն շնորհելու» մասին խոստումը չի նշանակում, թե Եհովան կպաշտպանի մեզ առողջական խնդիրներից։ Եհովան այդ խոստումը կատարում է՝ իր կազմակերպության միջոցով տրամադրելով միջոցներ, որոնք մեզ օգնում են ապահով զգալ և ներքին խաղաղություն պահպանել դժվար իրավիճակներում։
8. Ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն
(30 ր) lfb, դաս 54-55։
Եզրափակիչ խոսք (3 ր) | և աղոթք
a «Տեղեկատվություն հղիների համար» (S-401), «Տեղեկատվություն վիրահատության կամ քիմիաթերապիայի կարիք ունեցող պացիենտների համար» (S-407) և «Տեղեկություն այն ծնողների համար, ում երեխան բուժօգնության կարիք ունի» (S-55) փաստաթղթերը կարող եք խնդրել երեցներից, երբ կարիք առաջանա։