ՀՈՒՆՎԱՐԻ 26-ՓԵՏՐՎԱՐԻ 1
ԵՍԱՅԻԱ 28-29
Երգ 28 և աղոթք | Բացման խոսք (1 ր)
1. Պատվիր Եհովային ոչ միայն քո շուրթերով, այլև քո սրտով
(10 ր)
Եսայիան դատապարտեց իր օրերի կրոնական առաջնորդներին իրենց կեղծավորության համար (Ես 29։13; ip-1, էջ 299, պրբ. 23)։
Հիսուսը ցույց տվեց, որ Եսայիայի խոսքերը վերաբերում են նաև իր օրերի կրոնական առաջնորդներին (Մթ 15։7-9; w21.05, էջ 9, պրբ. 7)։
Եհովան ակնկալում է, որ իր ծառաները «ի սրտե հնազանդվեն» իրեն (Հռ 6։17; w24.06, էջ 10, պրբ. 8)։
Եհովան նկատում ու գնահատում է, երբ ինքներս ենք անում այն, ինչ ուսուցանում ենք
2. Հոգևոր գանձեր
(10 ր)
Ես 29։1 — Ինչո՞ւ է «Արիել» անվանումը միանգամայն համապատասխան Երուսաղեմին (it, «Արիել», պրբ. 1; it, «Արիել», № 3)։
Աստվածաշնչի այս շաբաթվա ընթերցանությունից ի՞նչ հոգևոր գանձեր ես գտել։
3. Աստվածաշնչի ընթերցանություն
(4 ր) Ես 29։13-24 (th, դաս 2)։
4. Զրույց սկսիր
(2 ր) ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ։ Պարզիր, թե զրուցակցիդ ինչ թեմա է հետաքրքրում։ Պայմանավորվիր կրկին կապ հաստատել նրա հետ (lmd, դաս 1, կետ 5)։
5. Զարգացրու հետաքրքրությունը
(3 ր) ՏՆԵՏՈՒՆ։ Պատասխանիր նախորդ զրույցի ժամանակ անհատի բարձրացրած հարցին (lmd, դաս 9, կետ 3)։
6. Օգնիր աշակերտ դառնալ
(2 ր) ՏՆԵՏՈՒՆ։ Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկիր (lmd, դաս 10, կետ 3)։
7. Օգնիր աշակերտ դառնալ
(4 ր) lff, դաս 18, կետ 6-7 (lmd, դաս 11, կետ 3)։
Երգ 89
8. «Ես միշտ անում եմ այն, ինչ հաճելի է նրան»
(8 ր) Քննարկում։
Հիսուսը մի առիթով ասաց. «Ես միշտ անում եմ այն, ինչ հաճելի է [Եհովային]» (Հվ 8։29)։ Հիսուսի պես մենք էլ ենք ձգտում ամեն ինչ անել Եհովայի ուզած ձևով։ Թեև այդպես վարվելը միշտ չէ, որ հեշտ է ու հարմար, բայց հաստատ միշտ օգուտ է բերում։
Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ «Եհովայի կամքին ներդաշնակ գործիր»։ Հետո ներկաներին հարցրու.
Ի՞նչ սովորեցիր այն մասին, թե ինչու է կարևոր Եհովայի ուզած ձևով վարվել տարբեր իրավիճակներում, օրինակ՝ երբ հալածանքի ենք բախվում, անբարո բաներ անելու ճնշման ենք ենթարկվում, կամ երբ հպարտությունը գլուխ է բարձրացնում։
9. Տեղական կարիքներ
(7 ր)
10. Ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն
(30 ր) lfb, դաս 56, 10-րդ բաժնի ներածություն և դաս 57։