ՄԱՅԻՍԻ 12-18
ԱՌԱԿՆԵՐ 13
Երգ 34 և աղոթք | Բացման խոսք (1 ր)
1. Թույլ մի՛ տուր, որ «չարագործների ճրագը» մոլորեցնի քեզ
(10 ր)
Չարագործները ապագա չունեն (Առ 13։9; it-2, էջ 196, պրբ. 2-3)։
Մի՛ ընկերակցիր նրանց հետ, ովքեր վատ բաները որպես լավ բան են ներկայացնում (Առ 13։20; w12 7/15, էջ 12, պրբ. 3)։
Եհովան օրհնում է արդարներին (Առ 13։25; w04 7/15, էջ 31, պրբ. 6)։
Աշխարհիկ ցանկությունների հետևից ընկնողների կյանքն այնքան էլ պայծառ ու գունեղ չէ, որքան գուցե թվա։ Մինչդեռ Եհովայի կամքն անողները իսկապես երջանիկ ու գոհացնող կյանքով են ապրում
2. Հոգևոր գանձեր
(10 ր)
Առ 13։24 — Այս համարում ի՞նչ սթափեցնող միտք է ասվում սխալ դրսևորվող սիրո մասին (it-2, էջ 276, պրբ. 2)։
Աստվածաշնչի այս շաբաթվա ընթերցանությունից ի՞նչ հոգևոր գանձեր ես գտել։
3. Աստվածաշնչի ընթերցանություն
(4 ր) Առ 13։1-17 (th, դաս 10)։
4. Զրույց սկսիր
(3 ր) ՏՆԵՏՈՒՆ։ Զրույց սկսիր ժամանակահարմար մի թեմայով, բայց հետո Աստվածաշնչից այնպիսի միտք ցույց տուր, որն ավելի նպատակահարմար է անհատի համար (lmd, դաս 2, կետ 5)։
5. Զրույց սկսիր
(4 ր) ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ։ Զրուցակցիդ հրավիրիր ժողովի հանդիպման (lmd, դաս 2, կետ 3)։
6. Ելույթ
(5 ր) lmd, հավելված Ա, կետ 9։ Թեմա՝ «Իրենց ծնողներին հնազանդվող և հարգող երեխաները լավ ապագա կունենան» (th, դաս 16)։
Երգ 77
7. «Արդարների լույսը վառ շողում է»
(8 ր) Քննարկում։
Աստծու Խոսքը լի է խորունկ գիտելիքներով և անգերազանցելի իմաստությամբ։ Երբ թույլ ենք տալիս, որ այն լուսավորի մեր ճանապարհը, մնայուն հաջողության և հարատև երջանկության ենք հասնում։ Դա մի բան է, որ աշխարհը չի կարող տալ։
Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ «Աշխարհը չի կարող քեզ տալ այն, ինչ չունի»։ Հետո ներկաներին հարցրու.
Ինչպե՞ս է քույր Գայնանշինայի օրինակը ցույց տալիս, որ «արդարների լույսը» ամեն առումով գերազանց է «չարագործների ճրագից» (Առ 13։9)։
Երբեք իզուր ժամանակ մի՛ վատնիր՝ երազելով այս աշխարհի առաջարկած բաների մասին կամ ափսոսալով այն որոշումների համար, որոնց շնորհիվ ծառայում ես Եհովային (1Հվ 2։15-17)։ Փոխարենը կենտրոնացիր քո ստացած «անգին գիտելիքների» օգուտների վրա (Փպ 3։8)։
8. Տեղական կարիքներ
(7 ր)
9. Ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն
(30 ր) bt, գլ. 26, պրբ. 9-17։