Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwb25 մայիս էջ 6–7
  • Մայիսի 19-25

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մայիսի 19-25
  • Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2025)
Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2025)
mwb25 մայիս էջ 6–7

ՄԱՅԻՍԻ 19-25

ԱՌԱԿՆԵՐ 14

Երգ 89 և աղոթք | Բացման խոսք (1 ր)

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ

1. Աղետի բախվելիս կշռադատիր ամեն մի քայլդ

(10 ր)

Մի՛ հավատա «ամեն խոսքի» (Առ 14։15; w23.02, էջ 22-23, պրբ. 10-12)։

Հույսդ մի՛ դիր քո ինտուիցիայի կամ փորձի վրա (Առ 14։12)։

Մի՛ լսիր նրանց, ովքեր չեն ընդունում Եհովայի կազմակերպությունից եկող առաջնորդությունը (Առ 14։7)։

Ընտանիքը JW Broadcasting-ի ծրագրերից է նայում

ԽՈՐՀՐԴԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ։ Երեցնե՛ր, ինչպես հարկն է պատրաստվա՞ծ եք, որ աղետի դեպքում հետևեք առաջնորդությանը և ապավինեք Եհովային (w24.07, էջ 5, պրբ. 11)։

2. Հոգևոր գանձեր

(10 ր)

  • Առ 14։17 — Ինչո՞ւ է ասվում, որ «ամեն բան կշռադատողը» ատված է (it-2, էջ 1094)։

  • Աստվածաշնչի այս շաբաթվա ընթերցանությունից ի՞նչ հոգևոր գանձեր ես գտել։

3. Աստվածաշնչի ընթերցանություն

(4 ր) Առ 14։1-21 (th, դաս 11)։

ՀՄՏԱՆԱՆՔ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ

4. Զրույց սկսիր

(3 ր) ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ։ Աստվածաշնչից որևէ միտք քննարկիր մեկի հետ, ով անհանգստացած է տիրող տնտեսական վիճակով (lmd, դաս 3, կետ 3)։

5. Զարգացրու հետաքրքրությունը

(4 ր) ՏՆԵՏՈՒՆ։ Պարբերագիր առաջարկիր այն թեմայով, որը նախորդ անգամ հետաքրքրել է զրուցակցիդ (lmd, դաս 9, կետ 4)։

6. Օգնիր աշակերտ դառնալ

(5 ր) Հորդորիր ուսումնասիրողին, որ ամեն օր կարդա Աստվածաշունչը, և բացատրիր, թե ինչպես կարող է հասնել այդ նպատակին (th, դաս 19)։

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Երգ 126

7. Պատրաստ եղիր աղետին

(15 ր) Քննարկում։

Անցկացնում է երեցը։ Եթե կան մասնաճյուղի և երեցների խորհրդի կողմից տրված հիշեցումներ, նշիր դրանք։

Քանի որ ապրում ենք «վերջին օրերում», ակնկալում ենք, որ դժվարությունները գնալով շատանալու են (2Տմ 3։1; տես Մթ 24։8-ի լրացուցիչ տեղեկությունը, nwtsty)։ Աղետներից առաջ կամ դրանց ընթացքում Եհովայի ժողովուրդը սովորաբար ժամանակահարմար և կենսական առաջնորդություն է ստանում։ Աղետից փրկվելը մեծ մասամբ կախված է նրանից, թե այսօր արդեն որքանով ենք հնազանդվում ու նախապատրաստվում և՛ հոգևոր, և՛ ֆիզիկական առումով (Առ 14։6, 8)։

  • Պատրաստվիր հոգևոր առումով։ Աստվածաշնչի ընթերցանության և ուսումնասիրության լավ գրաֆիկ ունեցիր։ Հմտացիր ծառայության տարբեր ձևերում։ Խուճապի մի՛ մատնվիր, եթե ժամանակավորապես կորցնես կապը ժողովի հետ (Առ 14։30)։ Չէ՞ որ ոչինչ չի կարող քեզ մեկուսացնել Եհովա Աստծուց և Հիսուս Քրիստոսից (od, էջ 176, պրբ. 15-17)։

  • Պատրաստվիր ֆիզիկական առումով։ Տարհանման պայուսակներից բացի՝ յուրաքանչյուր ընտանիք պետք է ունենա սննդի, ջրի, դեղորայքի և նման այլ բաների բավարար պաշար, որպեսզի հարկ եղած դեպքում կարողանա որոշակի ժամանակ պատսպարվել տանը (Առ 22։3; g17.5, էջ 4)։

Նախորդ նկարում պատկերված ընտանիքը տարհանման պայուսակի իրերն է դասավորում

Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ «Աղետը ձեզ հանկարծակիի չի՞ բերի»։ Հետո ներկաներին հարցրու.

  • Եհովան ինչպե՞ս կարող է օգնել մեզ աղետի ժամանակ։

  • Նախապատրաստական ի՞նչ քայլեր կարող ենք ձեռնարկել։

  • Ինչպե՞ս կարող ենք օգնել աղետից տուժածներին։

ՀԱՐՑՐՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ.

«Պատրաստված լինելու կարևորության վերաբերյալ վերջերս ի՞նչ դասեր եմ քաղել, երբ բնածին կամ մարդածին աղետներ են եղել»։

8. Ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն

(30 ր) bt, գլ. 26, պրբ. 18-22, 209-րդ էջի շրջանակը։

Եզրափակիչ խոսք (3 ր) | Երգ 116 և աղոթք

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը