Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwb25 մայիս էջ 2–3
  • Մայիսի 5-11

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մայիսի 5-11
  • Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2025)
Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2025)
mwb25 մայիս էջ 2–3

ՄԱՅԻՍԻ 5-11

ԱՌԱԿՆԵՐ 12

Երգ 101 և աղոթք | Բացման խոսք (1 ր)

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ

1. Տքնաջան աշխատանքը մեծ օգուտներ է բերում

(10 ր)

Ժամանակ մի՛ վատնիր՝ ընկնելով փուչ բաների հետևից (Առ 12։11)։

Տքնաջան աշխատիր և ժրաջան եղիր (Առ 12։24; w16.06, էջ 30, պրբ. 6)։

Քո ջանասիրությունը կվարձատրվի (Առ 12։14)։

Համակցված նկարներ։ Եղբայրը ջանասիրաբար կատարում է և՛ խողովակագործի իր աշխատանքը, և՛ հոգևոր գործերը։ 1. Նա, իր գործիքները վերցրած, գնում է։ 2. Նա պտտուկանաբանալիով գործ է անում մի մեծ խողովակի վրա։ 3. Նա իր ընտանիքի հետ մասնակցում է ժողովի հանդիպմանը։ Թե՛ նա, թե՛ նրա աղջնակը ձեռք են բարձրացրել։ 4. Նա թերթիկի միջոցով քարոզում է լցակայանի աշխատողին

ԱՌԱՋԱՐԿ։ Եթե ուզում ես բավականություն ստանալ քո տքնաջան աշխատանքից, մտածիր, թե այն ինչ օգուտներ է բերում ուրիշներին (Գրծ 20։35; w15 2/1, էջ 5, պրբ. 4-6)։

2. Հոգևոր գանձեր

(10 ր)

  • Առ 12։16 — Այս սկզբունքը ինչպե՞ս կօգնի ճիշտ արձագանքել խնդիրների բախվելիս (ijwyp, հոդված 95, պրբ. 10-11)։

  • Աստվածաշնչի այս շաբաթվա ընթերցանությունից ի՞նչ հոգևոր գանձեր ես գտել։

3. Աստվածաշնչի ընթերցանություն

(4 ր) Առ 12։1-20 (th, դաս 5)։

ՀՄՏԱՆԱՆՔ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ

4. Զրույց սկսիր

(2 ր) ՏՆԵՏՈՒՆ։ (lmd, դաս 1, կետ 4)։

5. Զրույց սկսիր

(3 ր) ՏՆԵՏՈՒՆ։ Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկիր (lmd, դաս 5, կետ 4)։

6. Զարգացրու հետաքրքրությունը

(3 ր) ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ։ Երեխաներ ունեցող անհատին ցույց տուր մեր վեբ կայքը (lmd, դաս 9, կետ 3)։

7. Բացատրիր հավատալիքներդ

(3 ր) Ցուցադրում։ ijwfq, հոդված 3։ Թեմա՝ «Կարծում եք՝ ձե՞րն է միակ ճշմարիտ կրոնը» (lmd, դաս 4, կետ 3)։

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Երգ 21

8. Եհովայի օգնությամբ դիմագրավիր տնտեսական խնդիրները

(15 ր) Քննարկում։

Մտահոգվո՞ւմ ես այն մասին, որ չես կարողանա գործ գտնել, կկորցնես աշխատանքդ կամ ծայրը ծայրին չես հասցնի հիմա կամ հետագայում՝ տարեց հասակում։ Այս աշխարհում տնտեսական վիճակը խիստ անկայուն է։ Սակայն Եհովան վստահեցնում է, որ եթե իրեն ծառայելը մեզ համար առաջնային լինի, նա միշտ կհոգա մեր կարիքները, նույնիսկ եթե մեր ֆինանսական վիճակը կտրուկ փոխվի (Սղ 46։1-3; 127։2; Մթ 6։31-33)։

Դրվագ՝ «Եհովան երբեք մեզ չի թողել» տեսանյութից։ Եղբայր Ալվարադոն աղոթում է իր ընտանիքի հետ։ Նա բռնել է իր կնոջ ձեռքը

Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ «Եհովան երբեք մեզ չի թողել»։ Հետո ներկաներին հարցրու.

  • Ի՞նչ ես սովորում եղբայր Ալվարադոյի օրինակից։

Կարդացեք 1 Տիմոթեոս 5։8։ Հետո ներկաներին հարցրու.

  • Այս համարը կարդալով՝ ինչո՞ւ ես լցվում վստահությամբ, որ Եհովան միշտ հոգ կտանի «իր ընտանիքի անդամների»՝ իրեն ծառայողների մասին։

Ահա մի քանի աստվածաշնչյան սկզբունքներ, որոնք կարող են օգնել քեզ տնտեսական անկայուն վիճակում։

  • Պարզ կյանք վարիր։ Հնարավորինս խուսափիր անտեղի պարտքերից ու ծախսերից (Մթ 6։22)։

  • Աշխատանքի ու կրթության հարցում կայացրու այնպիսի որոշումներ, որոնց շնորհիվ հոգևոր բաները առաջնային կմնան քո կյանքում (Փպ 1։9-11)։

  • Խոնարհ ու հարմարվող եղիր։ Եթե գործազուրկ դառնաս, ընտանիքիդ կարիքները հոգալու համար պատրաստ եղիր այլ տեսակի աշխատանքներ անել, նույնիսկ շատերի տեսանկյունից ստորակարգ համարվող գործեր (Առ 14։23)։

  • Պատրաստակամորեն ունեցածդ կիսիր ուրիշների հետ, անգամ եթե քիչ ունես (Եբ 13։16)։

9. Ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն

(30 ր) bt, գլ. 26, պրբ. 1-8, 204-րդ և 208-րդ էջերի շրջանակները։

Եզրափակիչ խոսք (3 ր) | Երգ 57 և աղոթք

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը