ՄԱՐՏԻ 17-23
ԱՌԱԿՆԵՐ 5
Երգ 122 և աղոթք | Բացման խոսք (1ր)
1. Հեռու մնա սեռական անբարոյությունից
(10ր)
Սեռական անբարոյություն գործելու գայթակղությունը գուցե շատ մեծ լինի (Առ 5։3; w00 7/15, էջ 29, պրբ. 1)։
Անբարոյությունը բերում է դառը հետևանքներ՝ ափսոսանքի զգացում և խոր ցավ (Առ 5։4, 5; w00 7/15, էջ 29, պրբ. 2)։
Հեռու մնա անբարոյությունից (Առ 5։8; w00 7/15, էջ 29, պրբ. 5)։
Քրիստոնյա քույրը մերժում է իր հեռախոսահամարը խնդրող տղային
2. Հոգևոր գանձեր
(10ր)
Առ 5։9— Ինչո՞ւ կարող ենք ասել, որ սեռական անբարոյություն գործողը կորցնում է իր արժանապատվությունը (w00 7/15, էջ 29, պրբ. 7)։
Աստվածաշնչի այս շաբաթվա ընթերցանությունից ի՞նչ հոգևոր գանձեր ես գտել։
3. Աստվածաշնչի ընթերցանություն
4. Զրույց սկսիր
(3ր) ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ։ Հիշատակի երեկոյին հրավիրիր մի մարդու, ով քրիստոնյա չէ, և jw.org կայքի օգնությամբ գտիր Հիշատակի երեկոյի անցկացման նրան ամենամոտ վայրը (lmd, դաս 6, կետ 4)։
5. Զարգացրու հետաքրքրությունը
(4ր) ՏՆԵՏՈՒՆ։ Նախորդ այցելության ժամանակ անհատը վերցրել է Հիշատակի երեկոյի հրավիրատոմսը և հետաքրքրություն է ցուցաբերել (lmd, դաս 9, կետ 5)։
6. Օգնիր աշակերտ դառնալ
(5ր) lff, դաս 16, «Ամփոփում», «Վերհիշենք» և «Նպատակ դիր» բաժինները։ Ուսումնասիրողը հարցնում է, թե արդյոք Հիսուսը ամուսնացած է եղել։ Օգնիր նրան, որ փնտրտուք անի ու գտնի պատասխանը (lmd, դաս 11, կետ 4)։
Երգ 121
7. Քայլեր ձեռնարկիր, որ ժամադրվելիս բարոյապես մաքուր մնաս
(15ր) Քննարկում։
Ժամադրությունը, որպես կանոն, այսպես է սահմանվում. միմյանց հանդեպ ռոմանտիկ հետաքրքրություն ունեցող տղամարդու և կնոջ միջև շփում, ինչը կարող է լինել մի խումբ մարդկանց միջավայրում կամ առանձին, բացեիբաց կամ գաղտնի, երես առ երես, հեռախոսով կամ հաղորդագրությամբ։ Քրիստոնյաների համար ժամադրությունը ուղղակի ժամանց չէ, այլ մտերմություն անելն է, ինչը ամուսնության տանող լուրջ քայլ է։ Ի՞նչ նախազգուշական միջոցներ կարող են ձեռնարկել ժամադրվողները՝ լինեն երիտասարդ, թե տարեց, որ խուսափեն անբարո բան անելուց (Առ 22։3)։
Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ «Պատրաստվել ամուսնության— Մաս 1։ Պատրա՞ստ եմ ընկերություն սկսելու (հատված)»։ Հետո ներկաներին հարցրու.
Ինչո՞ւ անհատը չպետք է սկսի ժամադրվել, քանի դեռ պատրաստ չէ ամուսնության (Առ 13։12; Ղկ 14։28-30)։
Հատկապես ի՞նչը հավանեցիր՝ տեսնելով, թե ծնողներն ինչպես օգնեցին իրենց դստերը։
Կարդացեք Առակներ 28։26։ Հետո ներկաներին հարցրու.
Զույգն ինչպե՞ս կարող է նախապես ծրագրել, որ մենակ չմնա այնպիսի իրավիճակներում, որոնք կարող են տանել սխալ քայլի։
Ինչո՞ւ է խելամիտ, որ զույգը նախապես խոսի ու հստակ սահմաններ դնի քնքշանք արտահայտելու, օրինակ՝ իրար ձեռք բռնելու և համբուրվելու հարցում։
Կարդացեք Եփեսացիներ 5։3, 4։ Հետո ներկաներին հարցրու.
Զույգը ինչո՞ւ պետք է զգույշ լինի, թե ինչ է խոսում հեռախոսով կամ նամակագրությամբ։
8. Ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն
(30ր) bt, գլ. 24, պրբ. 1-6։