ՄԱՐՏԻ 10-16
ԱՌԱԿՆԵՐ 4
Երգ 36 և աղոթք | Բացման խոսք (1ր)
Ժամապահներն ու դռնապանները արագ գործի են անցնում՝ իմանալով, որ թշնամին մոտենում է քաղաքին
1. «Քո սիրտը պահպանիր»
(10ր)
«Սիրտ» բառը վերաբերում է մարդու ներքին էությանը (w19.01, էջ 15, պրբ. 4)։
Սիրտը պահպանելուն պետք է առաջնային կարևորություն տանք (Առ 4։23ա; w19.01, էջ 17, պրբ. 10-11; էջ 18, պրբ. 14; տես նկարը)։
Մեր փոխաբերական սրտի վիճակից կախված է մեր կյանքը (Առ 4։23բ; w12 5/1, էջ 32, պրբ. 2)։
2. Հոգևոր գանձեր
(10ր)
Առ 4։18— Այս համարն ինչպե՞ս կարելի է կապել քրիստոնյայի հոգևոր աճի հետ (w21.08, էջ 8, պրբ. 4)։
Աստվածաշնչի այս շաբաթվա ընթերցանությունից ի՞նչ հոգևոր գանձեր ես գտել։
3. Աստվածաշնչի ընթերցանություն
(4ր) Առ 4։1-18 (th, դաս 12)։
4. Զրույց սկսիր
(3ր) ՏՆԵՏՈՒՆ։ Հիշատակի երեկոյի հրավեր ստանալով՝ բնակիչը հետաքրքրություն է ցույց տալիս (lmd, դաս 1, կետ 5)։
5. Զրույց սկսիր
(4ր) ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ։ Ծանոթներիցդ մեկին հրավիրիր Հիշատակի երեկոյին (lmd, դաս 2, կետ 3)։
6. Բացատրիր հավատալիքներդ
(5ր) Ցուցադրում։ ijwfq, հոդված 19։ Թեմա՝ «Ինչո՞ւ Եհովայի վկաները չեն նշում Զատիկը» (lmd, դաս 3, կետ 4)։
Երգ 16
7. «Կազմակերպչական նվաճումներ» (մարտ)
(10ր) Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։
8. Հիշատակի երեկոյի քարոզարշավ՝ սկսած մարտի 15-ից՝ շաբաթ օրվանից
(5ր) Ելույթ, որը ներկայացնում է ծառայողական վերակացուն։ Նշիր, թե քարոզարշավի, հատուկ ելույթի և Հիշատակի երեկոյի հետ կապված ինչ քայլեր են ձեռնարկվել ձեր ժողովի տարածքում։ Հորդորիր բոլորին մարտ և ապրիլ ամիսներին ավելի շատ մասնակցել ծառայությանը։