ՄԱՐՏԻ 3-9
ԱՌԱԿՆԵՐ 3
Երգ 8 և աղոթք | Բացման խոսք (1ր)
1. Եհովայի՛ն վստահիր
(10ր)
Եհովային վստահիր, ոչ թե ինքդ քեզ (Առ 3։5; ijwbv, հոդված 14, պրբ. 4-5)։
Ցույց տուր Եհովայի հանդեպ վստահությունդ՝ փնտրելով նրա առաջնորդությունը և հետևելով դրան (Առ 3։6; ijwbv, հոդված 14, պրբ. 6-7)։
Չափազանց ինքնավստահ մի՛ եղիր (Առ 3։7; be, էջ 76, պրբ. 4)։
ՀԱՐՑՐՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ. «Յուրաքանչյուր հարցում ձգտո՞ւմ եմ պարզել, թե ինչ առաջնորդություն է տալիս Եհովան»։
2. Հոգևոր գանձեր
(10ր)
Առ 3։3— Ինչպե՞ս կարող ենք սերն ու հավատարմությունը կապել մեր պարանոցին և դաջել մեր սրտում (w06 9/15, էջ 17, պրբ. 7)։
Աստվածաշնչի այս շաբաթվա ընթերցանությունից ի՞նչ հոգևոր գանձեր ես գտել։
3. Աստվածաշնչի ընթերցանություն
(4ր) Առ 3։1-18 (th, դաս 12)։
4. Զրույց սկսիր
(3ր) ՏՆԵՏՈՒՆ։ Պատասխանիր հաճախ հանդիպող որևէ առարկության (lmd, դաս 1, կետ 5)։
5. Զրույց սկսիր
(4ր) ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ։ Զրուցակցիդ ներկայացրու jw.org կայքը և տուր այցեքարտը (lmd, դաս 3, կետ 3)։
6. Ելույթ
(5ր) w11 3/15, էջ 14, պրբ. 7-10։ Թեմա՝ «Շարունակիր վստահել Եհովային՝ չնայած մարդկանց անտարբերությանը» (th, դաս 20)։
Երգ 124
7. Վստահիր Եհովայի կազմակերպությանը
(15ր) Քննարկում։
Գուցե մեզ համար համեմատաբար հեշտ է վստահել Աստծու Խոսքում՝ Աստվածաշնչում գրված առաջնորդությանը։ Սակայն թերևս շատ ավելի դժվար է վստահել անկատար մարդկանցից՝ Եհովայի կազմակերպության մեջ պատասխանատվություններ ունեցող եղբայրներից ստացած առաջնորդությանը, հատկապես երբ համաձայն չենք դրան կամ չենք հասկանում։
Կարդացեք Մաղաքիա 2։7։ Հետո ներկաներին հարցրու.
Ինչո՞ւ չենք զարմանում, որ Եհովան անկատար մարդկանց միջոցով է առաջնորդում իր ժողովրդին։
Կարդացեք Մատթեոս 24։45։ Հետո ներկաներին հարցրու.
Ինչո՞ւ կարող ենք վստահել Եհովայի կազմակերպությունից եկող առաջնորդությանը։
Կարդացեք Եբրայեցիներ 13։17։ Հետո ներկաներին հարցրու.
Ինչո՞ւ պետք է թիկունք կանգնենք այն եղբայրների որոշումներին, ում Եհովան վստահել է առաջնորդելու գործը։
Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ «2021 Կառավարիչ մարմնի հաշվետվություն (մաս 9, հատված)»։ Հետո ներկաներին հարցրու.
Համավարակի ժամանակ տրված առաջնորդությունը ինչպե՞ս է ամրացրել Եհովայի կազմակերպության հանդեպ քո վստահությունը։