Դեկտեմբերի 15-ով սկսվող շաբաթվա ծրագիրը
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15-ՈՎ ՍԿՍՎՈՂ ՇԱԲԱԹԸ
Երգ 1 և աղոթք
Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպում
cl, գլուխ 17, պարբ. 9–16 (30ր)
Աստվածապետական ծառայության դպրոց
Աստվածաշնչի ընթերցանություն. Հեսու 6–8 (10ր)
№ 1. Հեսու 8։18–29 (4ր կամ ավելի քիչ)
№ 2. Դիր առաջնահերթություններ և օգնիր երեխաներին, երբ տանը հիվանդ կա (fy, էջ 122–124, պարբ. 14–18) (5ր)
№ 3. Ազնվություն ժողովում (lv, էջ 165–168, պարբ. 10–14) (5ր)
Ծառայողական հանդիպում
Ամսվա թեման. «Բարի բաներ» հանենք մեզ վստահված բարի գանձերից (Մատթ. 12։35ա)։
15 ր. «Աստվածաշնչի արդյունավետ ուսումնասիրություններ անցկացնենք»։ Հարց ու պատասխան։ 3-րդ պարբերությունը քննարկելուց հետո երկու մասից բաղկացած ցուցադրում ներկայացրու, որի ժամանակ քարոզիչը և Աստվածաշունչ ուսումնասիրողը քննարկում են «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքի 15-րդ գլխի 8-րդ պարբերությունը։ Առաջին ցուցադրման ժամանակ քարոզիչը չափից շատ է խոսում։ Երկրորդ ցուցադրման ժամանակ քարոզիչը տեսակետ բացահայտող հարցեր է տալիս, որպեսզի իմանա, թե ինչ է մտածում ուսումնասիրողը։
15 ր. Ինչպե՞ս կարող ենք նախապատրաստվել Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնելուն։ Քննարկում։ Ունկնդիրների ուշադրությունը հրավիրիր մեր կայքի այն ենթաբաժնի վրա, որը կոչվում է «Ինչ է Աստվածաշունչը սովորեցնում» (տե՛ս ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՈՒՍՄՈՒՆՔՆԵՐ > ՊԱՏԱՆԻՆԵՐ)։ Քննարկիր, թե ինչպես կարող է այս նյութը օգնել Աստվածաշնչի արդյունավետ ուսումնասիրություններ անցկացնելու բոլոր տարիքի մարդկանց հետ։ Ինչպե՞ս են հարցաթերթիկում տրված հարցերը օգնում հասնելու ուսումնասիրողի սրտին։ Ցուցադրիր մենախոսություն, որի ժամանակ քարոզիչը, օգտվելով այդ հարցաթերթիկներից մեկից, մտածում է ուսումնասիրողի կարիքների մասին և արդյունավետ հարցեր պատրաստում։ Վերջում քաջալերիր ունկնդիրներին լինել արդյունավետ ուսուցիչներ և ջանալ հասնել ուսումնասիրողի սրտին՝ օգտագործելով այն «բարի բաները», որ ունենք մարդկանց օգնելու համար (Առակ. 20։5)։
Երգ 99 և աղոթք