Ապրիլի 1-ով սկսվող շաբաթվա ծրագիրը
ԱՊՐԻԼԻ 1-ՈՎ ՍԿՍՎՈՂ ՇԱԲԱԹԸ
Երգ 38 և աղոթք
□ Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպում
jr, գլուխ 7, պարբ. 7–13 (30ր)
□ Աստվածապետական ծառայության դպրոց
Աստվածաշնչի ընթերցանություն. Ղուկաս 7–9 (10ր)
№ 1. Ղուկաս 7։18–35 (4ր կամ ավելի քիչ)
№ 2. Ի՞նչ նոր ազգ ծնվեց Պենտեկոստեին և ի՞նչ նպատակով (Գաղ. 6։16; 1 Պետ. 2։9) (5ր)
№ 3. td 2Ա Ով է պատասխանատու աշխարհի դժբախտությունների համար (5ր)
□ Ծառայողական հանդիպում
10 ր. Ապրիլ ամսվա ամսագրերն առաջարկելու տարբերակներ։ Քննարկում։ 30–60 վայրկյանում նշիր, թե ինչու ամսագրերը կհետաքրքրեն ձեր տարածքում ապրող մարդկանց։ Այնուհետև ունկնդիրներին հարցրու, թե հետաքրքրություն առաջացնող ինչ հարցեր և սուրբգրային ինչ համարներ կարելի է օգտագործել «Դիտարանի» և «Արթնացե՛ք»-ի նախնական հոդվածների վերաբերյալ։ Եթե ժամանակ մնա, «Դիտարանից» կամ «Արթնացե՛ք»-ից ընտրիր մեկ այլ հոդված և նույն ձևով ունկնդիրների հետ քննարկիր։ Ցուցադրիր, թե յուրաքանչյուր ամսագիր ինչպես կարելի է առաջարկել։
10 ր. Տեղական կարիքներ։
10 ր. Լավագույնս օգտվիր 2013թ. «Տարեգրքից»։ Քննարկում։ Անդրադարձիր Կառավարիչ մարմնի նամակին։ Նախապես պայմանավորվիր մի քանիսի հետ, որ պատմեն քաջալերական դեպքեր «Տարեգրքից»։ Հարցրու ունկնդիրներին, թե համաշխարհային հաշվետվության որ տվյալներն են նրանց տպավորել։ Վերջում բոլորին խրախուսիր ամբողջությամբ կարդալ «Տարեգիրքը»։
Երգ 75 և աղոթք