Հունվարի 2-ով սկսվող շաբաթվա ծրագիրը
ՀՈՒՆՎԱՐԻ 2-ՈՎ ՍԿՍՎՈՂ ՇԱԲԱԹԸ, 2012
Երգ 118 և աղոթք
□ Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպում
bt, գլուխ 15, պարբ. 1–7; 116-րդ էջի շրջանակը (25ր)
□ Աստվածապետական ծառայության դպրոց
Աստվածաշնչի ընթերցանություն. Եսայիա 24–28 (10ր)
№ 1. Եսայիա 27։1–13 (4ր կամ ավելի քիչ)
№ 2. Երբեք կասկածի տակ մի՛ դիր Եհովայի սերը քո հանդեպ (Ես. 57։15) (5ր)
№ 3. td 20Ա Բոլոր քրիստոնյաները պետք է ծառայողներ լինեն (5ր)
□ Ծառայողական հանդիպում
10 ր. Հայտարարություններ։ Օգտագործելով այս էջում բերված մատուցման օրինակը՝ ցույց տուր, թե ինչպես կարելի է ուսուցում սկսել հունվարի առաջին շաբաթ օրը։
10 ր. Տեղական կարիքներ։
15 ր. Հունվար ամսվա պարբերագրերն առաջարկելու տարբերակներ։ Քննարկում։ Մեկ-երկու րոպե ներկայացրու որոշ հոդվածներ, որոնք կարող են հետաքրքրել ձեր տարածքում ապրողներին։ Այնուհետև հրավիրիր ունկնդիրներին ասելու, թե հետաքրքրություն առաջացնող ինչ հարցեր և սուրբգրային ինչ համարներ կարելի է օգտագործել «Դիտարանի» և «Արթնացե՛ք»-ի նախնական հոդվածների վերաբերյալ։ Եթե ժամանակ մնա, ներկայացրու ևս մեկ հոդված այդ ամսագրերից։ Խրախուսիր քարոզիչներին հատուկ ջանքեր ներդնել գործարար տարածքներում «Արթնացե՛ք» առաջարկելու համար։ Խնդրիր ծառայողական վերակացուին ասել, թե ինչ է ձեռնարկվել այդ ուղղությամբ։ Ներկայացրու, թե յուրաքանչյուր պարբերագիր ինչպես կարելի է առաջարկել։ «Արթնացե՛ք» ամսագրի մատուցման ժամանակ ցույց տուր, թե ինչպես կարելի է այն առաջարկել գործարար տարածքում։
Երգ 86 և աղոթք