Հայտարարություններ
◼ Տարածելու համար նախատեսված գրականությունը։ Դեկտեմբեր. «Երբևէ ապրած մեծագույն մարդը»։ Եթե տանտերն ունի երեխաներ, առաջարկիր «Սովորիր Մեծ Ուսուցչից» կամ «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գրքույկը։ Հունվար. «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում»։ Ձգտիր առաջին իսկ այցելության ժամանակ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։ Եթե տանտերն արդեն ունի այս գիրքը և չի ցանկանում Աստվածաշունչ ուսումնասիրել, կարող ես առաջարկել նախորդ պարբերագրերից որևէ մեկը կամ գրքույկ, որը թերևս կհետաքրքրի նրան։ Փետրվար. Քարոզիչները կարող են առաջարկել հետևյալ գրքերը. «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ», «Ընտանեկան երջանկության գաղտնիքը»։ Մարտ. «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում»։ Ձգտիր առաջին իսկ այցելության ժամանակ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։ Եթե տանտերն արդեն ունի այս գիրքը և չի ցանկանում Աստվածաշունչ ուսումնասիրել, կարող ես առաջարկել նախորդ պարբերագրերից որևէ մեկը կամ մի գրքույկ, որը թերևս կհետաքրքրի նրան։
◼ 2013 թ. Հիշատակի երեկոն կանցկացվի մարտի 26-ին՝ երեքշաբթի օրը։