Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2010 թ. դեկտեմբերի 27-ին։ Դպրոցի վերակացուն 20 րոպեում կանցկացնի նոյեմբերի 1-ով սկսվող շաբաթից մինչև դեկտեմբերի 27-ը սկսվող շաբաթն ընկած ժամանակահատվածում անցած նյութի կրկնությունը։
1. Ի՞նչ կարող ենք սովորել ղևտացի երգիչների փառաբանական խոսքերից, որոնք գրված են 1 Տարեգրություն 16։34 համարում։ [w02 1/15, էջ 11, պարբ. 6, 7]
2. Ինչպե՞ս վարվեց Դավիթը՝ իմանալով, որ նա չի կառուցելու Եհովայի տաճարը (1 Տար. 22։7–10; 14)։ [w03 11/1, էջ 27, պարբ. 7]
3. Ինչպիսի՞ փոխհարաբերություններ էր Դավիթը ցանկանում, որ իր որդին՝ Սողոմոնը, ունենա Աստծու հետ (1 Տար. 28։9)։ [w08 10/15, էջ 7, պարբ. 18]
4. Ինչո՞ւ էր ձուլածո ծովի հիմքը կառուցված եզների նմանությամբ (2 Տար. 4։2–4)։ [w05 12/1, էջ 19, պարբ. 3; w98 7/1, էջ 10, պարբ. 17]
5. Արդյո՞ք ուխտի տապանակի մեջ միայն երկու քարե տախտակներն էին դրված (2 Տար. 5։10)։ [w06 1/15, էջ 31]
6. Ինչո՞ւմ էր վստահ Սողոմոն թագավորը (2 Տար. 6։29–31)։ [w08 3/15, էջ 12, պարբ. 5; w05 12/1, էջ 19]
7. Ի՞նչ է «աղի ուխտը», որի մասին խոսվում է 2 Տարեգրություն 13։5-ում։ [w05 12/1, էջ 20, պարբ. 2; it-2-E, էջ 842, պարբ. 7]
8. Ի՞նչ ենք սովորում 2 Տարեգրություն 17։9, 10 համարներից, որը կարող ենք կիրառել մեր քարոզչական ծառայության մեջ։ [w09 6/15, էջ 12, պարբ. 7]
9. Աստծու ժողովուրդն ի՞նչ կանի՝ համաձայն 2 Տարեգրություն 20։17-ի։ [w03 6/1, էջ 21, 22, պարբ. 14–17]
10. Ի՞նչը պատճառ դարձավ, որ Օզիան ոտնձգություն կատարի քահանայական պարտականությունների դեմ։ Ինչի՞ց կարող են մենք զգուշանալ (2 Տար. 26։15–21)։ [w00 2/1, էջ 15, պարբ. 5, 6]