Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 1 դեկտեմբերի
«Երբևէ ինքներդ ձեզ հարցրե՞լ եք. «Մի՞թե Աստված չի տեսնում այս բոլոր անարդարություններն ու տառապանքները։ [Թույլ տուր պատասխանել։] Աստվածաշունչը ցույց է տալիս, թե ինչ է Աստված անելու, որ մեր բոլորիս կյանքը թեթևացնի [կարդա՛ 7–րդ էջի սուրբգրային համարներից մեկը։] Այս հոդվածում բացատրվում է, թե երբ կարող ենք այդպիսի պայմաններում ապրել»։ Առաջարկիր 8–րդ էջի հոդվածը։
Արթնացե՛ք հոկտեմբեր–դեկտեմբեր
Կարդա 1 Հովհաննես 4։8-ը, այնուհետև ասա. «Ոմանք հավատում են, որ Աստված չարերին հավիտյան տանջում է դժոխքում, որտեղ մեծ կրակ է վառվում։ Ուրիշներն էլ մտածում են, թե այս կարծիքը չի համապատասխանում այն խոսքերին, որ քիչ առաջ կարդացինք։ Իսկ ի՞նչ կասեք դուք։ [Թույլ տուր պատասխանել։] Այս հոդվածում գրված է, թե ինչ է Աստվածաշունչը սովորեցնում դժոխքի մասին»։ Ցույց տուր 10–րդ էջի հոդվածը։
Դիտարան 1 հունվարի
«Այսօր հակասական կարծիքներ կան ոգելից խմիչքների օգտագործման մասին։ Իսկ ի՞նչ է մտածում այս մասին Աստված, ի՞նչ եք կարծում։ [Թույլ տուր պատասխանել։] Թեև Աստվածաշնչում ասվում է, որ Հիսուսը ջուրը հրաշքով դարձրեց գինի, բայց այնտեղ նաև գրված է. [կարդա՛ Առակաց 23։20ա]։ Աստվածաշունչը հավասարակշռված է մոտենում այս հարցին։ Ավելի մանրամասնորեն կարող եք կարդալ ահա այս պարբերագրում։