Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 1 ապրիլ
«Ոմանք կարծում են, թե մեր ապագան նախասահմանված է, մյուսներն էլ մտածում են, թե ճակատագիրը մեր ձեռքերում է։ Իսկ դո՞ւք ինչ եք կարծում։ [Թույլ տուր պատասխանել։] Աստվածաշնչում գրված է [կարդա՛ Ժողովող 9։11]։ Այս հոդվածը ընթերցելով՝ դուք կիմանաք, թե արդյոք մեր կյանքը նախասահմանված է»։ Ցույց տուր 26–րդ էջի հոդվածը։
Արթնացե՛ք ապրիլ–հունիս
«Բոլորս էլ ուզում ենք լավ ընկերներ ունենալ։ Ձեր կարծիքով՝ լավ ընկերը ի՞նչ հատկություններ պետք է ունենա։ [Թույլ տուր պատասխանել։] Տեսեք, թե ինչ է գրված Աստվածաշնչում [կարդա՛ Առակաց 17։17]։ Այս հոդվածում կան մի շարք առաջարկներ։ Եթե ուզում եք իմանալ, թե ինչպես կարելի է լավ ընկեր ունենալ և լինել լավ ընկեր, ընթերցեք այս հոդվածը»։ Ցույց տուր 14–րդ էջի հոդվածը։
Դիտարան 1 մայիս
«Ձեր կարծիքով՝ ի՞նչը կարող է խանգարել մարդուն հավատալ Աստծուն։ [Թույլ տուր պատասխանել։] Ըստ այս համարի՝ հավատը շատ կարևոր է [կարդա՛ Եբրայեցիներ 11։6]։ Իմ ձեռքում կա մի պարբերագիր, որում այս թեմայի մասին հետաքրքիր մի հոդված կա։ Այնտեղ խոսվում է չորս քայլերի մասին, որոնց օգնությամբ դուք կարող եք ամուր հավատ ունենալ»։