Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Հունիսի 12–ով սկսվող շաբաթը
Երգ 218
10 ր. Տեղական հայտարարություններ։ 4–րդ էջում տրված համապատասխան մատուցման կամ տվյալ տարածքի համար կիրառելի ուրիշ մատուցումների օգնությամբ ներկայացվում է, թե ինչպես կարելի է առաջարկել հունիսի 15–ի «Դիտարանը»։ Ցույց է տրվում, թե ինչպես կարելի է պարբերագիրն առաջարկել ոչ պաշտոնական վկայություն տալիս։
20 ր. «Մեր ծառայությունը կարեկցանքի արտահայտություն է»։a Եթե ժամանակը թույլ է տալիս, հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ նշված սուրբգրային համարների վերաբերյալ։
15 ր. Վստահենք հավատարիմ և իմաստուն ծառային։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը» գրքի 3–րդ գլխի վրա։
Երգ 47 և եզրափակիչ աղոթք։
Հունիսի 19–ով սկսվող շաբաթը
Երգ 21
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Խրախուսիր բոլորին դիտել «Աստվածաշունչ. նրա ազդեցությունը ձեր կյանքում» տեսաֆիլմը (ռուս.), որը քննարկելու ենք հուլիսի 3–ով սկսվող շաբաթվա հանդիպմանը։
20 ր. «Խօսքն իր ժամանակին ի՜նչ լաւ է»։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ՝ հիմնված «Դիտարանի» 2006 թ. հունվարի 1–ի համարի վրա (էջ 16–19)։ Ելույթի նախաբանում նշիր մարդկանց գովասանքի խոսքեր ասելու չորս օգուտների մասին, որոնք քննարկվում են «Օգուտները» ենթավերնագրի տակ։ Ապա հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանություններ տալ հետևյալ հարցերի վերաբերյալ. նախ և առաջ ո՞վ է արժանի փառաբանության։ Ինչո՞ւ են մեր հավատակիցները արժանի տեղին գովասանքի։ Ինչպիսի՞ հնարավորություններ ունենք ժողովում գովասանքի խոսքեր ասելու։ Ինչո՞ւ է օգտակար գովել ընտանիքի անդամներին, և ինչպե՞ս կարող ենք անել դա։ Ինչպե՞ս է քեզ քաջալերել կամ զորացրել քեզ ուղղված գովասանքը։
15 ր. «Անձնական հետաքրքրություն ցույց տանք՝ գովասանքի խոսքեր ասելով»։b Ընդգրկիր կարճ ցուցադրում, որում քարոզիչը ուշադրությամբ լսում է տանտիրոջը, գովասանքի անկեղծ խոսքեր ասում, ապա տանտիրոջ արտահայտած մտքերի հիման վրա շարունակում է զրույցը՝ կարդալով սուրբգրային որևէ համապատասխան համար։
Երգ 96 և եզրափակիչ աղոթք։
Հունիսի 26–ով սկսվող շաբաթը
Երգ 63
15 ր. Տեղական հայտարարություններ։ Կարդա ֆինանսական հաշվետվությունը և նվիրատվությունների համար մասնաճյուղի շնորհակալական նամակը։ 4–րդ էջում տրված համապատասխան մատուցման կամ ժողովի տարածքի համար կիրառելի այլ մատուցման օգնությամբ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել հուլիսի 1–ի «Դիտարանը»։ Մատուցման վերջում քարոզիչը մտածելու տեղիք տվող հարց է բարձրացնում, որին կարելի է պատասխանել հաջորդ այցելության ժամանակ «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքի օգնությամբ։
15 ր. Ծառայել օտարալեզու ժողովում։ Ելույթ՝ հիմնված «Դիտարանի» 2006 թ. մարտի 15–ի համարի վրա (էջ 17–20)։ Ընդգրկիր մտքեր «Կազմակերպված ենք» գրքի 112–րդ էջի 1–ին պարբերությունից։ Նշիր, թե ինչպես կարելի է այս նյութը կիրառել տեղի տարածքում։ Կարելի է նաև անցկացնել մեկ կամ երկու կարճ հարցազրույց այնպիսի անհատների հետ, որոնք ձգտում են ընդլայնել իրենց ծառայությունը՝ օտար լեզու սովորելով։
15 ր. Ինչպես քարոզենք բարի լուրը հուլիս ամսին։ Ո՞ր թեմաներն են ընդհանրապես հետաքրքրում ձեր տարածքում ապրող մարդկանց։ Կարճ հարցազրույց անցկացրու մեկ կամ երկու քարոզիչների հետ, որոնք արդյունավետ կերպով առաջարկել են «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը ու թերևս Աստվածաշնչի ուսումնասիրություն են սկսել։ Ապա ցուցադրվում է ժողովի տարածքի համար արդյունավետ մի մատուցում, որի համար իրադրություն է ընտրվում տնից տուն ծառայությունը (տե՛ս «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2005 թ. հունվարի համարը, էջ 8, պարբ. 5)։
Երգ 208 և եզրափակիչ աղոթք։
Հուլիսի 3–ով սկսվող շաբաթը
Երգ 111
5 ր. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու քարոզիչներին հունիս ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։
20 ր. «Մեր տպավորությունները «Աստվածաշունչ. նրա ազդեցությունը ձեր կյանքում» տեսաֆիլմի վերաբերյալ»։ Քննարկում ունկնդիրների հետ։ Արդյոք լավ չի՞ լինի հետևել այն օրինակին, որի մասին կարդում ենք «1997 թ. Տարեգրքում» կազմակերպության թողարկած տեսաֆիլմերը արդյունավետորեն գործածելու վերաբերյալ (էջ 54, պարբ. 1, ռուս.)։
20 ր. «Ինչպե՞ս կարող ես հասնել քո հոգևոր նպատակներին»։c Հրավիրիր երիտասարդներին մեկնաբանություններ տալ այն մասին, թե ինչ նպատակներ ունեն, և թե ինչ են անում դրանց հասնելու համար։ Կարելի է նախօրոք խնդրել մի քանի քարոզիչների, որ պատրաստեն մեկ կամ երկու մեկնաբանություն։
Երգ 30 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություններ]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
c Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։