Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 4/06 էջ 6
  • Հարցերի արկղ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հարցերի արկղ
  • 2006 Մեր թագավորական ծառայությունը
  • Ենթավերնագրեր
  • ◼ Հարկավո՞ր է աղոթել, երբ դռան շեմին ուսումնասիրություն ենք անցկացնում։
  • ◆
  • ◼ Պե՞տք է արդյոք քույրը գլխաշոր կրի, երբ դռան շեմին Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելիս նրան տղամարդ քարոզիչ է ուղեկցում։
2006 Մեր թագավորական ծառայությունը
km 4/06 էջ 6

Հարցերի արկղ

◼ Հարկավո՞ր է աղոթել, երբ դռան շեմին ուսումնասիրություն ենք անցկացնում։

Քանի որ հանգամանքները տարբեր են լինում, ուսումնասիրություն անցկացնողը պետք է խորաթափանցություն դրսևորի, երբ որոշում է՝ աղոթել, թե՝ ոչ, դռան շեմին ուսումնասիրություն անցկացնելիս։ Օրինակ՝ հարկավոր է հաշվի առնել ուսումնասիրողի անցյալը, դաստիարակությունը, ծագումը և այլն։ 2005 թ. մարտ ամսվա «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում (էջ 4) գրված է. «Տեղին է ուսումնասիրությունը սկսել և ավարտել աղոթքով։ Այն մարդկանց հետ, ովքեր հավատում են Աստծուն, կարելի է աղոթել հենց առաջին ուսումնասիրությունից։ Մյուս դեպքերում գուցե պահանջվի խորաթափանցություն դրսևորել՝ որոշելու համար, թե երբ սկսենք աղոթել»։

Հարկավոր է նաև հաշվի առնել այն, թե ինչպիսի հանգամանքներում է անցկացվում ուսումնասիրությունը։ Եթե կողմնակի մարդիկ չկան, կարելի է ուսումնասիրությունը սկսել և ավարտել կարճ աղոթքով։ Սակայն եթե դա կարող է ուշադրություն գրավել կամ ուսումնասիրողին ստիպել իրեն անհարմար զգալ, ապա գուցե լավ կլինի սպասել, մինչև որ հնարավորություն ստեղծվի ուսումնասիրությունն անցկացնել այնպիսի պայմաններում, որոնք թույլ կտան առանց որևէ խոչընդոտի աղոթել։

◆

◼ Պե՞տք է արդյոք քույրը գլխաշոր կրի, երբ դռան շեմին Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելիս նրան տղամարդ քարոզիչ է ուղեկցում։

Այո՛։ Երբ քույրը Աստվածաշնչի կանոնավոր, պլանավորված ուսումնասիրություն է անցկացնում, և ներկա է տղամարդ քարոզիչ, նա պետք է գլխաշոր կրի (Ա Կորնթ. 11։3–10)։ Այսպես պետք է վարվել անկախ այն բանից, թե որտեղ է ուսումնասիրությունն անցկացվում՝ տանը, դռան շեմին, թե ուրիշ տեղ։ «Դիտարանի» 2002 թ. հուլիսի 15–ի համարում (էջ 27) բացատըրվում է. «Սա նախապես պլանավորված դասընթաց է, որտեղ ուսումնասիրություն անցկացնողը իրականում նախագահում է։ Նման դեպքում ուսումնասիրությունը անցկացվում է ժողովի հանդիպման օրինակով։ Եթե քույրը մկրտված եղբոր ներկայությամբ այդպիսի ուսումնասիրություն է անցկացնում, նա պետք է ծածկի իր գլուխը»։ Նույնը կիրառելի է այն դեպքում, երբ քրոջն ուղեկցում է տղամարդ չմկրտված քարոզիչ։

Սակայն եթե դռան շեմին անցկացվող ուսումնասիրությունը դեռ կանոնավոր բնույթ չի կրում, ապա կարիք չկա, որ քույրը տղամարդ քարոզչի ներկայությամբ գլխաշոր կրի, նույնիսկ եթե վերայցելության նպատակն է ցույց տալ, թե ինչպես է անցկացվում Աստվածաշնչի ուսումնասիրությունը կամ քննարկել ուսումնասիրության համար նախատեսված որևէ հրատարակություն։ Քանի որ դռան շեմին անցկացվող ուսումնասիրությունները աստիճանաբար են կանոնավոր բնույթ ստանում շնորհիվ մի քանի արդյունավետ վերայցելությունների, ապա քարոզիչները պետք է հաշվի առնեն հանգամանքները և խոհեմություն դրսևորելով՝ որոշեն, թե երբ է հարկավոր գլխաշոր կրել։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը