Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Դեկտեմբերի 12–ով սկսվող շաբաթը
Երգ 32
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ 8–րդ էջում տրված համապատասխան մատուցման օգնությամբ (եթե այն կիրառելի է ժողովի տարածքի համար) ցույց է տրվում, թե ինչպես կարելի է առաջարկել դեկտեմբերի 15–ի «Դիտարանը»։ Կարելի է նաև ցուցադրել ուրիշ գործնական մատուցումներ։ Ցուցադրումից հետո խոսիր այն մասին, թե որքան հեշտությամբ կարելի է մատուցման մեջ ընդգրկել աստվածաշնչյան համար։
15 ր. «Դպրոց, որն օգնում է մեզ գործնականում կիրառել սովորածը»։ Ելույթ, որը ներկայացնում է Դպրոցի վերակացուն։ Ընդգրկիր մտքեր «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2005 թ. հոկտեմբերի համարի ներդիրից։
20 ր. «Կրթություն, որ կյանքի է առաջնորդում»։a Նախօրոք խնդրիր մեկ կամ երկու քարոզչի մեկնաբանություններ տալ այն մասին, թե ինչ օգուտներ են նրանք ստացել աստվածային կրթությունից։
Երգ 101 և եզրափակիչ աղոթք։
Դեկտեմբերի 19–ով սկսվող շաբաթը
Երգ 85
10 ր. Տեղական հայտարարություններ։ Նշիր քարոզչական ծառայության հետ կապված միջոցառումների մասին, որոնք կանցկացվեն հունվար ամսվա սկզբին։ Եթե ձեր ժողովում փոխվելու են գալիք տարվա հանդիպումների ժամերը, ապա հայտարարիր դրանք։
20 ր. «Անձնական հետաքրքրություն ցույց տանք՝ լինելով ճկուն»։b Ընդգրկիր մի կարճ ցուցադրում, որում ցույց է տրվում, թե ինչպես է քարոզիչը մատուցումը շարունակում տանտիրոջ խոսքերի հիման վրա։
15 ր. «Իմաստությամբ օգտագործենք աստվածաշնչյան մեր գրականությունը»։c Ընդգրկիր մտքեր 2002 թ. «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի սեպտեմբերի համարից (էջ 1)։
Երգ 56 և եզրափակիչ աղոթք։
Դեկտեմբերի 26–ով սկսվող շաբաթը
Երգ 160
10 ր. Տեղական հայտարարություններ։ Կարդա ֆինանսական հաշվետվությունը և նվիրատվությունների համար մասնաճյուղի շնորհակալական նամակը։ Հիշեցրու քարոզիչներին դեկտեմբեր ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։ Նշիր հունվար ամսին տարածելու համար նախատեսված գրականությունը և մատնանշիր, թե որտեղ կարելի է գտնել առաջարկված մատուցումները։
25 ր. Հնազանդվենք արյունից հեռու մնալու վերաբերյալ Աստծու պատվերին։ Ելույթ, որը ներկայացնում է երեցը մասնաճյուղից ստացված պատրաստի տեքստով։ Պատրաստի տեքստը կարդալու ընթացքում հռետորը կարող է կարճ մեկնաբանություններ ավելացնել շեշտելու համար գլխավոր մտքերը, սակայն նա չպետք է տեքստին լրացուցիչ օրինակներ կամ սուրբգրային համարներ ավելացնի։ Ժամանակ լինելու դեպքում տրված սուրբգրային համարները կարելի է կարդալ Աստվածաշնչից կամ պարզապես մեջբերել։ Ժողովի քարտուղարի մոտ պետք է «Բժշկական դիրքորոշում» բլանկի և «Անձնական վկայական» փաստաթղթի բավարար քանակությամբ օրինակներ լինեն։ Մկրտված քարոզիչները բլանկները կարող են ստանալ այս հանդիպումից հետո։ Անձնական ստորագրությունը, վկաների ստորագրությունը և ամսաթիվը կարելի է դնել ցանկացած ժամանակ և ցանկացած տեղ։ Եթե անհատը ցանկանում է, կարող է դա անել ժողովի Գրքի ուսումնասիրության հաջորդ հանդիպմանը՝ անհրաժեշտության դեպքում Գրքի ուսումնասիրության վերակացուից օգնություն խնդրելով։ Քարոզիչը պետք է փաստաթուղթը ստորագրի այն ստորագրող վկաների ներկայությամբ։ Չմկրտված քարոզիչները կարող են անձամբ կազմել նմանատիպ փաստաթուղթ ինչպես իրենց, այնպես էլ իրենց երեխաների համար՝ օգտվելով այդ բլանկներից և դրանք հարմարեցնելով իրենց հանգամանքներին ու համոզմունքներին։
10 ր. «Կարո՞ղ է ձեր երեխան հասուն որոշում կայացնել»։d Ներկայացնում է երեցը։ Քննարկիր մեջբերված բոլոր սուրբգրային համարները։ 2–րդ պարբերությունը քննարկելուց հետո հակադրիր այն երկու պատանիների իրավիճակները, որոնք հիշատակվում են «Դիտարանի» 1991 թ. հունիսի 15–ի համարում (էջ 16, 17, պարբ. 16, 17, նաև շրջանակ, անգլ., ռուս.)։ Վերջաբանում ծնողներին քաջալերիր վերանայել «Դիտարանի» այդ ամբողջ հոդվածը և իրենց երեխաների հետ անմիջապես քննարկել արյան վերաբերյալ աստվածաշնչյան պատվերը, ինչպես նաև տարբեր իրադրություններ բեմականացնել։ Այդպիսով նրանք պատրաստ կլինեն համոզվածությամբ արտահայտելու իրենց համոզմունքները։
Երգ 222 և եզրափակիչ աղոթք։
Հունվարի 2–ով սկսվող շաբաթը
Ծանոթություն։ Ժողովները հունվարի 2–ով սկսվող շաբաթվա Ծառայողական հանդիպման ծրագիրը փոփոխության չպետք է ենթարկեն՝ բացառությամբ այն դեպքի, երբ այդ շաբաթ ժողով է այցելում շրջանային վերակացուն։ Բոլոր ժողովներում պետք է քննարկվի մարզային համաժողովի վերաբերյալ ներդիրը, ինչպես որ նշված է ծրագրում։ Եթե այդ շաբաթ շրջանային համաժողով է լինելու, ապա Գրքի ուսումնասիրության վերակացուները այդ շաբաթվա Գրքի ուսումնասիրության հանդիպման ժամանակ պետք է հայտարարեն մարզային համաժողովի անցկացման վայրի ու ամսաթվի մասին։ Վերակացուն պետք է ունենա «Առաջարկվող կացարանների ցուցակը», որպեսզի ներկաները կարողանան իրենց մոտ նշել հյուրանոցի հեռախոսահամարները՝ իրենց համար կացարան պատվիրելու նպատակով։ Սակայն ցուցակը չպետք է պատճենահանել քարոզիչներին տալու համար։
5 ր. Տեղական հայտարարություններ։
15 ր. Տեղական կարիքներ։
25 ր. «Եհովայի վկաների 2006 թվականի «Ազատագրումը մոտ է» մարզային համաժողովը»։e Անցկացնում է ժողովի քարտուղարը։ Խրախուսիր բոլորին հնարավորին չափ շուտ լուծել մարզային համաժողովին ներկա լինելու հետ կապված հարցերը։
Երգ 48 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություններ]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
c Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
d Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
e Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։