Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը բանավոր կերպով քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2005 թ. դեկտեմբերի 26–ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Դպրոցի վերակացուն 30 րոպե տևողությամբ կրկնություն է անցկացնում, որն ընդգրկում է 2005 թ. նոյեմբերի 7–ով սկսվող շաբաթից մինչև դեկտեմբերի 26–ով սկսվող շաբաթն ընկած ժամանակահատվածում անցած նյութը։ [Ծանոթագրություն. եթե հարցից հետո ոչ մի աղբյուր չի նշված, պատասխանը գտնելու համար հարկավոր է ինքնուրույն փնտրտուքներ կատարել (տե՛ս «Ծառայության դպրոց» գիրքը, էջ 36, 37)։]
ԴԱՍԵՐ
Ի՞նչ կարող ենք անել հավաստիանալու համար, որ մեր հորդորը «սիրով» է տրվում (Փիլիմ. 9)։ [2, be, էջ 266] Մենք պետք է համոզված լինենք, որ մեր խոսքերը բխում են ունկնդիրների հանդեպ ունեցած հոգատարության անկեղծ զգացումից։ Մեր խոսքը պետք է սեր և նրբանկատություն արտահայտի, քանի որ այդպիսի մոտեցումը տրամադրում է մարդկանց լսելու և թույլ չի տալիս, որ պատնեշ առաջանա քո և նրանց միջև, որոնց ջանում ես մղել գործերի։ Գովեստի անկեղծ խոսքերը այն լավ գործերի համար, որ անում են մեր եղբայրները Աստծու ծառայության մեջ, կօգնեն նրանց զգալ, որ իրենց գնահատում են, և կմղի նրանց ավելի պատրաստակամորեն ընդունել իրենց ուղղված անկեղծ կոչը (Ա Թեսաղ. 1։2–8; Բ Թեսաղ. 1։3–5)։
2. Ի՞նչ կերպերով կարող ենք «ողջամիտ վարդապետութիւնով յորդորել» (Տիտոս 1։9)։ [3, be, էջ 266, պարբ. 5–էջ 267, պարբ. 1] Մեր անձնական կարծիքը հայտնելու փոխարեն՝ մենք պետք է թույլ տանք, որ Աստծու Խոսքը ուժ հաղորդի մեր հորդորներին։ Երբ թվարկում ես այն օգուտները, որ ստանում ենք, Աստվածաշնչի խորհուրդները կիրառելով, ինչպես նաև Աստծու Խոսքի համաձայն չվարվելու հետևանքները, իրականում դու հորդոր ես տալիս։ Գրությունների վրա ամուր կերպով հիմնված փաստարկներ բերելով՝ հստակ ցույց տուր, որ այն, թե ինչ պետք է անեն ունկնդիրները և ինչպես, սուրբգրային հիմք ունի։
3. Ինչո՞ւ է կարևոր, որ մեր ելույթները քաջալերիչ լինեն, և ինչպե՞ս կարող ենք անել դա։ [5, be, էջ 268, պարբ. 1–3, շրջանակ] Աշխարհը մեծ ճնշում է բանեցնում մարդկանց վրա, և շատերը հուսալքվում են։ Նրանց համար ժողովը պետք է այնպիսի մի վայր լինի, որտեղ նրանք կարող են ապաստան գտնել և քաջալերություն ստանալ (Ես. 32։2)։ Ուստի մեր խոսքը պետք է ոգևորիչ և զորացնող լինի։ Մեր նպատակը պետք է լինի ոգևորել եղբայրներին և օգնել նրանց հույս և ամրություն ստանալ Եհովայից և նրա պարգևած բոլոր բաներից (Յոբ 16։5; Հռովմ. 15։13)։
4. Ինչպե՞ս կարող ենք, ընդօրինակելով Մովսեսին, օգնել ունկնդիրներին իրենց միտքը բերել այն ամենը, ինչ Եհովան արել է (Բ Օրին. 3։28, ԷԹ; 31։1–8)։ [6, be, էջ 268, պարբ. 5–էջ 269, պարբ. 2] Երբ Մովսեսի նման խրախուսում ենք մեր եղբայրներին իրենց միտքը բերել այն ամենը, ինչ Եհովան արել է իր ժողովրդի համար, օգնում ենք նրանց ուժ ձեռք բերել և հիշել, որ Եհովայի խոստումները արժանի են վստահության (Յեսու 23։14)։ Մենք քաջությամբ ենք լցվում, երբ քննում ենք Աստվածաշնչում նկարագրված այն դեպքերը, որոնք ընդգծում են Եհովայի հոգատարությունը (Գործք 4։1–5։42)։
5. Ինչո՞ւ ունկնդիրների համար քաջալերական կլինի այն, որ մենք ցույց տանք մեր հիացմունքը այն ամենի հանդեպ, ինչ Աստված անում է ներկայումս և պետք է անի ապագայում։ [8, be, էջ 270, 271] Երբ մենք ցույց ենք տալիս մեր հիացմունքը այն ամենի առնչությամբ, ինչ անում է Եհովան, տալով հոգևոր միջոցառումներ, օրհնելով եղբայրությունը և մեզ իր Վկաները կոչելով, մեր ունկնդիրների մեջ դրական զգացումներ են առաջանում։ Երբ խոսում կամ աղոթում ենք ապագայի վերաբերյալ՝ Եհովայի խոստումների մասին պետք է խոսենք սրտանց, ինչը այդ խոստումները ավելի իրական են դարձնում և նրանց մեջ վստահություն ներշնչում դրանց իրականացման հանդեպ։
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ № 1
6. Ի՞նչ է «Յոթանասնիցը», և ինչո՞ւ է այն հետաքրքրում քրիստոնյաներին։ [1, bsi05, դաս 5, էջ 15, պարբ. 12–14] «Յոթանասնիցը» Եբրայերեն Գրությունների առաջին գրավոր թարգմանությունն է՝ գրված հունարեն լեզվով, որի գրությունն ավարտվել է մ.թ.ա. երկրորդ դարում։ Եբրայերեն Գրություններից արված հարյուրավոր ուղղակի մեջբերումներ և հղումներ, որ գտնում ենք Քրիստոնեական Հունարեն Գրություններում, հիմնված են «Յոթանասնիցի» վրա։ Բացի այդ, «Յոթանասնիցի» պատառիկ ձեռագրերում, որոնք գրվել են վաղ քրիստոնեական ժամանակներում, հանդիպում է Աստծու անունը։
7. Ովքե՞ր էին մասորեթները, և ի՞նչ նշանակալից ներդրում են նրանք արել Աստվածաշնչի թարգմանության գործում։ [2, bsi05, դաս 5, էջ 18, պարբ. 18; էջ 19, պարբ. 20, 21] Մասորեթները Եբրայերեն Գրությունների բծախնդիր դպիրներն էին, որ ապրել են Հիսուսի ժամանակաշրջանին հաջորդած դարերում։ Եբրայերեն Գրությունների իրենց օրինակների լուսանցքներում նրանք արձանագրել են այն փոփոխությունները, որ արել էին բնագիր տեքստում իրենցից առաջ եղած դպիրները։ Մ.թ. առաջին հազարամյակի երկրորդ կեսին մասորեթները ստեղծեցին հնչյունական համակարգ, որն օգնում էր կարդալ և արտասանել եբրայերեն բառերը, որոնք գրվում էին առանց ձայնավորների։ Եբրայերեն լեզվով շատ Աստվածաշնչեր հիմնված են մասորեթական տեքստի վրա։ «Նոր աշխարհ թարգմանության» ծանոթագրություններում բազմիցս հղումներ են արվում մասորեթական տեքստին։
8. Ի՞նչն է եղել անգլերեն «Նոր աշխարհ թարգմանության» Եբրայերեն Գրությունների գլխավոր աղբյուրը, և ինչո՞ւ կարելի է ասել, որ այն հեղինակավոր և վստահելի թարգմանություն է։ [3, bsi05, դաս 5, էջ 22, 23, պարբ. 28, 30] Գլխավոր աղբյուր է Ռուդոլֆ Կիթելի «Եբրայերեն Աստվածաշունչ» հրատարակությունը։ «Շտուտգարտի Եբրայերեն Աստվածաշունչը», որն ավելի նոր հրատարակություն էր, հետագայում օգտագործվեց 1984 թ.–ին հրատարակված «Նոր աշխարհ թարգմանության» ծանոթագրությունները թարմացնելու համար։ Ինչպես ցույց է տրվում ծանոթագրություններում, բազում երկրորդական աղբյուրներ, այդ թվում «Յոթանասնիցը» և հայտնի ձեռագրերը ցույց են տալիս, որ «Նոր աշխարհ թարգմանությունը» գիտական աշխատություն է և մանրակրկիտ ուսումնասիրության արդյունք։
9. Ինչպե՞ս էին վաղեմի քրիստոնյաները ցույց տալիս, որ մեծ ցանկություն ունեն Աստծու Խոսքը հրատարակելու։ [4, bsi05, դաս 6, էջ 23, 24, պարբ. 1–5] Սկսած մ.թ.ա. 33 թ. Պենտեկոստեից՝ քրիստոնյաները հիմնովին վկայություն են տվել՝ ենթարկվելով Հիսուսի պատվերին, որն արձանագրված է Գործք 1։8–ում։ Նրանք քրիստոնեական ուսմունքները տարածեցին մինչև այն ժամանակվա աշխարհի յուրաքանչյուր անկյունը (Կող. 1։23)։ Այդ քրիստոնյաներից ոմանք ներշնչման ներքո գրի առան «Յիսուսի Քրիստոսի աւետարան[ը]», իսկ մյուսները դարձան գրագիրներ (Մարկ. 1։1; Մատթ. 1։1)։ Վաղեմի քրիստոնյաները գործածել են կոդեքսը, որը նման էր ժամանակակից գրքերին, որպեսզի կարողանային միասին կարել կանոնական գրքերը ուսումնասիրության համար, հղումներ անելու և տարածելու համար։
10. Ի՞նչ է հայտնում Աստվածաշնչի մասին Սուրբ Գրությունների տեքստի և ձեռագրերի ուսումնասիրությունը։ [7, bsi05, դաս 6, էջ 30, պարբ. 32] Այն հայտնում է, որ ինչպես Եբրայերեն, այնպես էլ Հունարեն Գրությունների տեքստերը, այնպիսին, ինչպիսին որ հիմա ունենք մենք, իրենց բովանդակությամբ հիմնականում համապատասխանում են բնագրին, որը գրվել է Աստծու ներշնչմամբ (Բ Պետ. 1։20, 21)։ Թեև գրագիրները Աստծուց ներշնչված չէին, սակայն կան բազմաթիվ ապացույցներ, որոնց օգնությամբ կարելի է ստուգել Աստվածաշնչի հեղինակավոր լինելը։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ
11. Ինչո՞ւ ձուլածո ծովի հիմքում «եզների նմանութիւններ կային» (Բ Մնաց. 4։2–4)։ Գրություններում եզը ներկայացվում է որպես զորության խորհրդանիշ (Եզեկ. 1։10; Յայտն. 4։6, 7)։ «Եզների» ընտրությունը տեղին էր, քանի որ 12 պղնձե եզները պահում էին այն հսկայական «ծովը», որը կշռում էր մոտավորապես 30 տոննա և կարող էր պարունակել 66 000 լիտր ջուր։ [3, w05 01.12, «Եհովայի Խոսքը կենդանի է. Ուշագրավ մտքեր «Բ Մնացորդաց» գրքից»]
12. Տաճարի նվիրման աղոթքում Սողոմոնն ինչպե՞ս ցույց տվեց, որ Եհովան ոչ միայն հոգ է տանում իր ծառաների մասին՝ որպես խմբի, այլ նաև տեղյակ է իրենից վախեցող յուրաքանչյուր անձնավորության իրավիճակին (Բ Մնաց. 6։29, 30)։ Սողոմոնն ընդունեց, որ յուրաքանչյուր անհատ, ով վախենում է Աստծուց, իր սեփական դժվարությունը ունի։ Մեկի համար դա կարող է լինել հիվանդությունը, մեկ ուրիշի համար՝ էմոցիոնալ ընկճվածությունը։ Ոմանք գուցե ողբում իրենց հարազատի մահը։ Գործազրկությունը, տնտեսական խնդիրները և ընտանեկան պրոբլեմները նույնպես տարածված են այս դժվարին ժամանակներում։ [4, w97 15.04, էջ 4, ռուս.]
13. Ի՞նչ է նշանակում «աղի ուխտ» արտահայտությունը (Բ Մնաց. 13։5)։ Իր պահպանիչ հատկության շնորհիվ աղը դարձել է հարատևության և անփոփոխության խորհրդանիշ։ Հետևաբար «աղի ուխտը» ակնարկում է անխախտ պայման կապելուն։ [3, w05 01.12, «Եհովայի Խոսքը կենդանի է. Ուշագրավ մտքեր «Բ Մնացորդաց» գրքից»]
14. Երբ Մագոգի Գոգը հարձակում գործի Աստծու ժողովրդի վրա, ինչպե՞ս կվարվենք մենք՝ համաձայն Բ Մնացորդաց 20։17–ի։ «Տիրոջ փրկութիւնը» տեսնելու համար մենք պետք է կանգնենք մեր դիրքում՝ ակտիվորեն թիկունք կանգնելով Աստծու Թագավորությանը։ Հարցերը մեր ձեռքը վերցնելու փոխարեն՝ մենք պետք է ‘կանգնենք’՝ մեր վստահությունը ամբողջությամբ Եհովայի վրա դնելով։ [3, w05 01.12, «Եհովայի Խոսքը կենդանի է. Ուշագրավ մտքեր «Բ Մնացորդաց» գրքից»; w03 01.06, էջ 16, 21, 22]
15. Ինչպե՞ս են Բ Մնացորդաց 20։22, 23 համարները հստակորեն ցույց տալիս, թե շուտով ինչ է պատահելու Սատանայի աշխարհին։ [w84-E 01.07, էջ 18, պարբ. 17] Ինչպես ցույց են տալիս Յայտնութիւն 17։16, 17 համարները, Եհովան որոշակի «կամք», կամ՝ միտք ունի Մեծ Բաբելոնի առնչությամբ, որի ամենամեղադրելի մասն է կազմում քրիստոնյա աշխարհը։ Նա այնպես կանի, որ Միացյալ Ազգերի զինված անդամները ունենան միևնույն միտքը, այն է՝ հարձակում գործել կեղծ կրոնի վրա՝ նրան ամայացնելու և ոչնչացնելու նպատակով։ Քրիստոնյա աշխարհի հավատուրացությունը կոչնչացվի, ինչպես Սեիր լեռան վրա բնակվող եդովմացիներին պատահեց։ [7]