Ուսումնասիրում ենք «Արթո՛ւն կացեք» գրքույկը
2005 թ. մայիսի 23–ով սկսվող շաբաթից մինչև հունիսի 20–ով սկսվող շաբաթը ժողովի Գրքի ուսումնասիրության հանդիպմանը ամբողջ աշխարհում ժողովներն ուսումնասիրելու են «Արթո՛ւն կացեք» գրքույկը։ Խնդրում ենք, որ ուսումնասիրությանը նախապատրաստվելիս և քննարկումը անցկացնելիս օգտվեք ներքոհիշյալ հարցերից։ Ուսումնասիրության ժամանակ հարկավոր է ընթերցել տպագրված նյութը, իսկ ժամանակ լինելու դեպքում նաև սուրբգրային համարները։
Մայիսի 23–ով սկսվող շաբաթը
◼ Էջ 3, 4։ Այստեղ թվարկվող իրավիճակներից հատկապես ո՞րն է անդրադարձել քո կյանքի վրա։ Ի՞նչն է ցույց տալիս, որ այս իրավիճակները միայն որոշ տեղերում չէ, որ գոյություն ունեն։
◼ Էջ 5։ Ի՞նչն է քեզ վստահեցնում, որ Աստված իսկապես հոգ է տանում մեր մասին։ Ինչի՞ց կարող է երևալ, թե մենք որքանով ենք հետաքրքրված Աստծով ու նրա գործերով։
◼ Էջ 6–8։ Ի՞նչ են Մատթէոս 24։1–8, 14 համարները հայտնում աշխարհում տիրող իրավիճակների նշանակության մասին։ Ինչպես ցույց է տրված Բ Տիմոթէոս 3։1–5 համարներում, ի՞նչ ժամանակներում ենք ապրում մենք հիմա։ Ինչի՞ վերջին օրերն են դրանք։ Ի՞նչն է քեզ հավաստիացնում, որ Աստվածաշունչը իսկապես Աստծու Խոսքն է։ Ի՞նչ է Թագավորությունը, որի մասին քարոզում ենք։
◼ Էջ 9, 10։ Ինչո՞ւ մենք պետք է հանգամանորեն մտածենք ամեն օր մեր կայացրած որոշումների և կյանքում ունեցած առաջնահերթությունների մասին (Հռովմ. 2։6; Գաղ. 6։7, 8ա)։ Երբ կարդում ես 10–րդ էջում բերված հարցերը, ի՞նչ սուրբգրային համարներ են միտքդ գալիս, որոնք պետք է ազդեցություն ունենան քո գործելակերպի վրա։
Մայիսի 30–ով սկսվող շաբաթը
◼ Էջ 11։ Ինչո՞ւ մենք անհատապես պետք է քննենք այս էջում բերված հարցերը (Ա Կորնթ. 10։12; Եփես. 6։10–18)։ Այդ հարցերին մեր տված պատասխանները ի՞նչ են բացահայտում այն մասին, թե որքան լուրջ ենք վերաբերվում Մատթէոս 24։44–ում արձանագրված Հիսուսի խորհրդին։
◼ Էջ 12–14։ Ի՞նչ է «դատաստանի ժամը», որի մասին գրված է Յայտնութիւն 14։6, 7–ում։ Ի՞նչ է նշանակում «վախեցէք Աստուածանից, եւ փառք տուէք նորան» արտահայտությունը։ Ի՞նչ է Մեծ Բաբելոնը, և ի՞նչ է պատահելու նրան։ Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկենք մենք այսօր Մեծ Բաբելոնի առնչությամբ։ Ուրիշ ի՞նչ է մտնում կանխագուշակված ‘դատաստանի ժամի’ մեջ։ Ի՞նչ ազդեցություն է թողնում մեզ վրա այն, որ Աստծու դատաստանի կատարման «ոչ օրը եւ ոչ ժամը» չգիտենք (Մատթ. 25։13)։
◼ Էջ 15։ Ո՞րն է գերիշխանության հարցը, և ինչպե՞ս ես անձամբ դու ընդգրկված դրանում։
◼ Էջ 16–19։ Ի՞նչ են ներկայացնում ‘նոր երկինքը’ և ‘նոր երկիրը’ (Բ Պետ. 3։13)։ Ո՞վ է խոստանում դրանք։ Ի՞նչ փոփոխություններ կբերեն նոր երկինքն ու նոր երկիրը։ Մենք օգուտներ կքաղե՞նք այդ փոփոխություններից։
Հունիսի 6–ով սկսվող շաբաթը
◼ Էջ 20, 21։ Փախչելու վերաբերյալ ի՞նչ նախազգուշացում տվեց Հիսուսը առաջին դարի իր հետևորդներին (Ղուկ. 21։20, 21)։ Ե՞րբ հնարավոր եղավ այդ փախուստը։ Ինչո՞ւ էր հրատապ փախչել՝ առանց հապաղելու (Մատթ. 24։16–18, 21)։ Ինչո՞ւ շատ մարդիկ ուշադրություն չեն դարձնում նախազգուշացումներին։ Չինաստանում և Ֆիլիպիններում ապրող հազարավոր մարդիկ ինչպե՞ս օգուտներ քաղեցին՝ վստահելի նախազգուշացումներին ուշադրություն դարձնելով։ Ինչո՞ւ է շատ ավելի հրատապ ուշադրություն դարձնել Աստվածաշնչի նախազգուշացումներին, որոնք վերաբերում են իրերի ներկա համակարգի վախճանին։ Հաշվի առնելով, որ դա շատ հրատապ է՝ ի՞նչ պատասխանատվություն ունենք մենք (Առակ. 24։11, 12)։
◼ Էջ 22, 23։ Ինչո՞ւ 1974 թ.–ին Ավստրալիայում և 1985 թ.–ին Կոլումբիայում շատերը թեթևամտորեն վերաբերվեցին բնական աղետի մասին նախազգուշացումներին, և ինչպիսի՞ն եղան հետևանքները։ Քո կարծիքով՝ դու ինչպե՞ս կարձագանքեիր այդ նախազգուշացումներին և ինչո՞ւ։ Ի՞նչը գուցե ցույց տա, թե արդյոք մենք ուշադրություն կդարձնեի՞նք Նոյի օրերում տրված նախազգուշացմանը։ Ինչո՞ւ էին մարդիկ ուզում ապրել Սոդոմ քաղաքում և նրա շրջակայքում։ Ի՞նչ օգուտներ կարող ենք քաղել՝ լրջորեն խորհելով Սոդոմ քաղաքի հետ պատահածի շուրջ։
Հունիսի 13–ով սկսվող շաբաթը
◼ Էջ 24–27։ Օգտվիր «Հարցեր ուսումնասիրության համար» շրջանակից (էջ 27)։
Հունիսի 20–ով սկսվող շաբաթը
◼ Էջ 28–31։ Օգտվիր «Հարցեր ուսումնասիրության համար» շրջանակից (էջ 31)։
Այս գրքույկի ուսումնասիրությունը կօգնի մեզ ‘արթուն մնալ’ և պատրաստ լինել։ Թող որ մեր ծառայության մեջ միշտ արտացոլվի հրեշտակի հրատապ հայտարարությունը. «Վախեցէք Աստուածանից, եւ փառք տուէք նորան. որովհետեւ նորա դատաստանի ժամը եկաւ» (Մատթ. 24։42, 44; Յայտն. 14։7)։