Հայտարարություններ
◼ Տարածելու համար նախատեսված գրականություն. ապրիլ և մայիս. «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրի առանձին համարներ։ Երբ վերայցելես հետաքրքրություն ցույց տված անհատներին, այդ թվում նրանց, ովքեր ներկա են եղել Հիշատակի երեկոյին կամ աստվածապետական մյուս միջոցառումներին, սակայն ակտիվորեն չեն համագործակցում կազմակերպության հետ, առաջարկիր «Երկրպագիր Աստծուն» գիրքը։ Մեր նպատակը պետք է լինի Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն սկսելը հատկապես այն անհատների հետ, ովքեր արդեն ուսումնասիրել են «Գիտություն» գիրքը և «Աստված պահանջում է» գրքույկը։ Հունիս. առաջարկելու ենք «Սովորիր Մեծ Ուսուցչից» գիրքը։ Եթե անհատն ասում է, որ երեխաներ չունի, առաջարկիր «Աստված պահանջում է» գրքույկը։ Ձգտիր Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսել։ Հուլիս. առաջարկելու ենք «Հավիտյան վայելիր կյանքը երկրի վրա» և «Երբ մահանում է քո սիրելիներից մեկը» գրքույկները, ինչպես նաև ցանկացած 32–էջանոց գրքույկ, որ կա ժողովի պահեստում։
◼ 2005 թ. մարզային համաժողովի պլակետկաները ժողովներ կուղարկվեն ավտոմատ կերպով։ Դրանց համար առանձին պատվեր ուղարկելու հարկ չկա՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ժողովում օտարալեզու խումբ կա։ Պլակետկաները կուղարկվեն «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի պատվերի քանակից 40 տոկոսով ավելի։ Եթե լրացուցիչ պլակետկաների անհրաժեշտություն լինի, դրանք պետք է պատվիրել «Գրականության պատվերի բլանկով» (S-14)։ Հարկավոր է բոլոր ցանկացողների համար պլակետկաների պլաստմասսայե շապիկներ պատվիրել։
◼ Մասնաճյուղին անհրաժեշտ են բոլոր նախագահող վերակացուների և քարտուղարների, ինչպես նաև հեռավոր տարածքներում գործող խմբերի համար պատասխանատու եղբայրների հասցեների ու հեռախոսահամարների վերջին տվյալները։ Եթե դրանց մեջ որևէ փոփոխություն տեղի ունենա, ժողովի Ծառայողական կոմիտեն պետք է առանց հետաձգելու լրացնի, ստորագրի և մասնաճյուղ ուղարկի «Նախագահող վերակացուի/քարտուղարի հասցեի փոփոխություն» (S-29) բլանկը։ Հեռախոսային կոդը փոխվելու դեպքում նույնպես հարկավոր է տեղյակ պահել։
◼ Ժողովների քարտուղարները պետք է հոգ տանեն, որ ժողովում բավարար քանակությամբ լինեն հետևյալ բլանկները՝ «Ընդհանուր ռահվիրայական ծառայության դիմում» (S-205), «Ենթառահվիրայական ծառայության դիմում» (S-205b)։ Դրանք կարելի է պատվիրել «Գրականության պատվերի բլանկով» (S-14)։ Բլանկներ պետք է ունենալ առնվազն մեկ տարվա համար։ Ստուգեք ընդհանուր ռահվիրայական ծառայության բոլոր դիմումները՝ հավաստիանալու համար, որ դրանք ամբողջությամբ լրացված են։
◼ Ուրախ ենք տեղակացնելու, որ 2004 թ. դեկտեմբերի 12–ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ Ծառայության կատարելագործման դպրոցի 23–րդ դասարանի ավարտական ծրագիրը, որին ներկա էին 301 հոգի։ 23 ուսանողներ հրաշալի կրթություն են ստացել և այժմ պատրաստ են կիրառելու իրենց ստացած գիտելիքները։ 9 եղբայրներ նշանակվեցին ծառայելու որպես հատուկ ռահվիրաներ, իսկ մյուսները կշարունակեն ծառայել իրենց ժողովներում։ Բոլոր շրջանավարտներին մաղթում ենք հաջողություններ և Եհովայից օրհնություններ իրենց ծառայության մեջ (Գործք 20։35)։
◼ Հունիս ամսվա ծառայողական հանդիպումների ծրագրում կընդգրկվի տեսաերիզի վրա թողարկված «Նոյ. նա քայլեց Աստծու հետ» ֆիլմի քննարկումը, որը կտևի 25 րոպե։ Բացի այն տեսաերիզներից, որ նախապես պատվիրել են որոշ ժողովներ, յուրաքանչյուր ժողով գրականության հետ կստանա 2 լրացուցիչ տեսաերիզ։ Երեցները պետք է հոգ տանեն, որ ժողովի բոլոր անդամները նախապես հնարավորություն ունենան ֆիլմը դիտելու։