Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Ծանոթագրություն։ Ամառվա ամիսներին յուրաքանչյուր շաբաթվա համար «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկում կտպագրվի Ծառայողական հանդիպման ծրագիրը։ Ժողովներն անհրաժեշտության դեպքում կարող են փոփոխություններ մտցնել Ծառայողական հանդիպման ծրագրում, որպեսզի կարողանան ներկա լինել «Քայլեք Աստծո հետ» մարզային համաժողովին։ Եթե դա տեղին է, համաժողովի շաբաթվան նախորդող Ծառայողական հանդիպման ժամանակ 15 րոպե տրամադրեք, որպեսզի կրկնեք այս ամսվա թերթիկի ներդիրում տեղ գտած այն խորհուրդները, որոնք վերաբերում են ձեր ժողովին։ Հոկտեմբեր ամսվա Ծառայողական հանդիպումներից մեկն ամբողջությամբ կտրամադրվի համաժողովի ծրագրի ուշագրավ մտքերի քննարկմանը։ Այդ քննարկմանը պատրաստ լինելու նպատակով կարող ենք բովանդակալից գրառումներ կատարել համաժողովի ժամանակ, ինչպես նաև առանձնացնել այն մտքերը, որոնք կցանկանայինք կիրառել կյանքում և քարոզչական ծառայության մեջ։ Այդպիսով մենք կկարողանանք ուրիշներին էլ քաջալերել՝ պատմելով, թե ինչպես ենք կիրառել այդ խորհուրդները համաժողովից հետո։
Ապրիլի 12–ով սկսվող շաբաթը
Երգ 20
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Օգտվելով 8–րդ էջում տրված մատուցումներից՝ ցույց տուր, թե ինչպես կարելի է առաջարկել ապրիլի 15–ի «Դիտարանը» և ապրիլ–հունիս «Արթնացե՛ք»–ը։ Յուրաքանչյուր ցուցադրման ժամանակ երկու պարբերագրերն էլ պետք է առաջարկել, չնայած որ միայն մեկի մատուցումն է արվում։ Ցուցադրումներից յուրաքանչյուրում ցույց տուր, թե ինչպես կարելի է շարունակել զրույցը, երբ լսում ենք խոսակցությունն ընդհատող արտահայտություն՝ ես զբաղված եմ (տե՛ս «Ինչպես վարել Աստվածաշնչի թեմայով զրույցը» գրքույկը, էջ 11, 12)։
15 ր. «Մեր լավագույնը տանք Եհովային»։a 4–րդ պարբերությունը քննարկելիս հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանել, թե ինչ մասնահատուկ կերպերով կարող ենք սեր ցույց տալ մարդկանց հանդեպ ծառայության մեջ։
20 ր. ««Թող իրար հետ բարձրացնենք նորա անունը»»։b Անցկացնում է ժողովի քարտուղարը՝ օգտվելով տրված հարցերից։ Հայտնիր, թե որ համաժողովին է հրավիրված ձեր ժողովը։ Ծրագրի ժամերը կարելի է գտնել 2003 թ. դեկտեմբեր ամսվա «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի ներդիրում։ Եթե անհրաժեշտ է, այդ ներդիրից կարելի է ընդգծել նաև այլ մտքեր։ Եզրափակիր քննարկումը՝ ունկնդիրներին ուղղելով երկու–երեք հարց «Ճիշտ ժամանակին տրվող հոգևոր կերակուրը» հոդվածից, որը կքննարկվի հաջորդ Ծառայողական հանդիպմանը։
Երգ 7 և եզրափակիչ աղոթք։
Ապրիլի 19–ով սկսվող շաբաթը
Երգ 12
8 ր. Տեղական հայտարարություններ։
17 ր. «Հիսուսի մտածելակերպն ունեցիր»։c Օգտվիր տրված հարցերից։ 4–րդ պարբերությունը քննարկելիս հրավիրիր նրանց, որ ծառայում են որպես ենթառահվիրա, պատմել, թե այդ ծառայությունը ինչ օրհնություններ է բերել իրենց։
20 ր. «Ճիշտ ժամանակին տրվող հոգևոր կերակուրը»։d Օգտվիր տրված հարցերից։ 2–րդ պարբերությունը քննարկելիս խնդրիր ներկաներից մեկ կամ երկու հոգու համառոտ պատմել ինչ–որ մի համաժողովի մասին, որը հատկապես տպավորվել է իրենց հիշողության մեջ։ Եզրափակիր քննարկումը՝ ունկնդիրներին ուղղելով երկու–երեք հարց «Մեր վարքով ամեն ինչում սուրբ լինենք» հոդվածից, որը կքննարկվի հաջորդ Ծառայողական հանդիպմանը։
Երգ 23 և եզրափակիչ աղոթք։
Ապրիլի 26–ով սկսվող շաբաթը
12 ր. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։ Քարոզիչներին հիշեցրու ապրիլ ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։ Նշիր մայիս ամսին տարածելու համար նախատեսված գրականության մասին։ Օգտվելով 8–րդ էջում տրված համապատասխան մատուցումից՝ ցույց տուր, թե ինչպես կարելի է առաջարկել մայիսի 1–ի «Դիտարանը»։ Ցուցադըրման ժամանակ ներկայացվում է, թե ինչպես կարելի է վկայություն տալ աշխատակցին կամ համադասարանցուն։
15 ր. Տեղական կարիքներ։
18 ր. «Մեր վարքով ամեն ինչում սուրբ լինենք»։* Օգտվիր տրված հարցերից։ Հրավիրիր ունկնդիրներին մեկնաբանել, թե, ըստ իրենց, ինչպես է համաժողովներին քրիստոնյաների լավ վարքը փառք բերում Եհովային։ Եզրափակիր քննարկումը՝ ունկնդիրներին ուղղելով երկու–երեք հարց «Պարկեշտ, գովեստի արժանի արտաքին տեսք» հոդվածից, որը կքննարկվի հաջորդ Ծառայողական հանդիպմանը։
Երգ 9 և եզրափակիչ աղոթք։
Մայիսի 3–ով սկսվող շաբաթը
Երգ 48
10 ր. Տեղական հայտարարություններ։ Համառոտ խոսիր ամառվա ամիսներին պլանավորված գործունեությունների մասին։ Դրանք են՝ մարզային համաժողովին ներկա լինելը, ենթառահվիրա ծառայելը, գուցե տանը որոշ բարեփոխումներ կատարելը ու թերևս հանգստանալը։ Եթե ժողովն ունի այնպիսի տարածք, որը հազվադեպ է քարոզվում, հայտարարիր, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում հիմնովին վկայություն տալու համար։ Հարկավոր է ամենայն մանրամասնությամբ պլանավորել մեր գործերը՝ վստահ լինելու, որ աչքաթող չեն արվում ընտանեկան ուսումնասիրությունը, ժողովի հանդիպումները և քարոզչական ծառայությունը, եթե ճանապարհորդությունը կամ ամառային ամիսների համար ծրագրված մյուս զբաղմունքները ինչ–որ ձևով ազդում են մեր ամենօրյա գրաֆիկի վրա (Առակ. 21։5)։ Հիշեցրու բոլորին, որ անպայման հանձնեն իրենց քարոզչական ծառայության հաշվետվությունները՝ անկախ այն բանից՝ տանը կլինեն նրանք, թե ուրիշ վայրում։
15 ր. «Երիտասարդնե՛ր, ընթերցեք Աստծո Խոսքը»։e Նախապես խնդրիր մեկ կամ երկու երիտասարդ քարոզչի պատմել, թե Աստվածաշնչի ընթերցանության ինչպիսի ծրագիր ունեն, և ինչպես է այն օգուտներ բերում իրենց։ Խրախուսիր երիտասարդներին նպատակ դնել ամբողջ Աստվածաշունչը կարդալ։ Ընդգրկիր մտքեր «Ծառայության դպրոց» գրքից, էջ 10, պարբերություն 4։
20 ր. «Պարկեշտ, գովեստի արժանի արտաքին տեսք»։f Օգտվիր տրված հարցերից։ Եթե ժամանակը ներում է, կարդա և քննարկիր տրված սուրբգրային համարները։
Երգ 164 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություններ]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
c Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
d Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
e Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
f Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։