Ծառաողական հանդիպումների ծրագիրը
Դեկտեմբերի 8–ով սկսվող շաբաթը
Երգ 27
10 ր. Տեղական հայտարարություններ և ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Օգտվելով 8–րդ էջում տրված համապատասխան մատուցումից՝ ցույց տուր, թե ինչպես կարելի է առաջարկել դեկտեմբերի 15–ի «Դիտարանը»։
20 ր. «Իսկական միություն քրիստոնյաների միջև. ինչպե՞ս»։a 5–րդ պարբերությունը քննարկելիս հրավիրիր ունկնդիրներին պատմել իրենց հետ պատահած դեպքեր, որոնք տեղի են ունեցել միջազգային համաժողովների ժամանակ, աստվածապետական նպատակներով կատարված շինարարական ծրագրերն իրականացնելիս կամ բնական աղետներից տուժածներին օգնություն ցույց տալիս. գործեր, որոնք քրիստոնեական միության ապացույց են։
15 ր. «2004 թ. Աստվածապետական ծառայության դպրոցը»։ Ելույթ, որը ներկայացնում է Դպրոցի վերակացուն։ Ընդգրկիր մտքեր «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 2003 թ. հոկտեմբերի համարի ներդիրից։
Երգ 23 և եզրափակիչ աղոթք։
Դեկտեմբերի 15–ով սկսվող շաբաթը
Երգ 18
10 ր. Տեղական հայտարարություններ։ Խրախուսիր բոլորին, որ դեկտեմբերի 29–ով սկսվող շաբաթվա Ծառայողական հանդիպմանն անցկացվելիք քննարկմանը պատրաստվելիս դիտեն «Բուժում՝ առանց արյան փոխներարկման. հաշվի են առնվում հիվանդի կարիքներն ու իրավունքները» (ռուս.) տեսաֆիլմը։ Քննարկիր «Խնդրում ենք անհապաղ այցելել» շրջանակը։ Ցույց տուր S-70 բլանկի մեկ օրինակ, եթե ժողովում կա։ Նշիր քարոզչական ծառայության հատուկ միջոցառումների մասին, որոնք կազմակերպվել են դեկտեմբերի 25–ի և հունվարի 1–ի համար։
15 ր. Անձնական ուսումնասիրությունը երկրպագության մաս։ Ելույթ, որը հիմնված է «Դիտարանի» 2000 թ. հոկտեմբերի 1–ի համարի վրա, էջ 14, 15, պարբերություն 6–10։
20 ր. «Օգնենք նրանց, ովքեր ճիշտ տրամադրվածություն ունեն»։bՕգտվիր տրված հարցերից։ Կրկնիր վերայցելությունների վերաբերյալ խորհուրդները, որոնք տրված են «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 1997 թ. մարտի համարում, էջ 3, շրջանակ (արևմտ.)։
Երգ 21 և եզրափակիչ աղոթք։
Դեկտեմբերի 22–ով սկսվող շաբաթը
Երգ 13
12 ր. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։ Օգտվելով 8–րդ էջում տրված համապատասխան մատուցումից՝ ցույց տուր, թե ինչպես կարելի է առաջարկել հունվարի 1–ի «Դիտարանը»։ Հիշեցրու բոլորին, որ հաջորդ շաբաթվա Ծառայողական հանդիպումը յուրահատուկ է լինելու, քանի որ քննարկելու ենք «Հաշվի են առնվում հիվանդի կարիքներն ու իրավունքները» տեսաֆիլմը, նաև ստանալու ենք «Բժշկական դիրքորոշում» քարտը։
15 ր. Տեղական կարիքներ։
18 ր. «Փնտրենք նրանց, ովքեր «արժանի» են»։cՆյութը հարմարեցրու ձեր տարածքին։ Բնակիչներն ամենայն հավանականությամբ ե՞րբ են տանը լինում։ Ի՞նչ արդյունքներ են եղել ետճաշյա և երեկոյան ժամերին քարոզելիս։ Ի՞նչ միջոցներ կարելի է կիրառել կապ հաստատելու համար այն անհատների հետ, որոնք հազվադեպ են տանը լինում։
Երգ 3 և եզրափակիչ աղոթք։
Դեկտեմբերի 29–ով սկսվող շաբաթը
Երգ 23
13 ր. Տեղական հայտարարություններ։ Հորդորիր քարոզիչներին հանձնել դեկտեմբեր ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները։ Հիշատակիր հունվարին տարածելու համար նախատեսված գրականության մասին։ Քննարկիր «Հարցերի արկղը» և ուշադրություն դարձրու սպասարկուների պարտականությունների վրա։ Խրախուսիր բոլորին համագործակցել սպասարկուների հետ։
17 ր. «Տեսաֆիլմ բժշկության կարևոր ուղղության մասին»։ Ներկայացվում է երեցի կողմից, որն այդպիսի հարցերում փորձառու է։ Կարդա Գործք 15։28, 29–ը և հակիրճ ընդգծիր, որ գլխավոր պատճառը, թե ինչու են քրիստոնյաները հրաժարվում արյան փոխներարկումից, արյան սրբության վերաբերյալ Աստծո օրենքը հարգելն է։ Ապա անմիջապես անցիր «Հաշվի են առնվում հիվանդի կարիքներն ու իրավունքները» տեսաֆիլմի քննարկմանը՝ օգտվելով հոդվածում տրված հարցերից։ Եզրափակիր՝ կարդալով վերջին պարբերությունը։
15 ր. «Վստահությամբ հաղթահարենք բուժման հետ կապված դժվարությունները»։ Ելույթ, որը ներկայացնում է հմուտ երեցը՝ օգտվելով մասնաճյուղից ստացված պլանից։
Երգ 11 և եզրափակիչ աղոթք։
Հունվարի 5–ով սկսվող շաբաթը
Երգ 28
Ուշադրություն։ Ժողովները հունվարի 5–ով սկսվող շաբաթվա Ծառայողական հանդիպման ծրագիրը փոփոխության չպետք է ենթարկեն՝ բացառությամբ այն դեպքի, երբ այդ շաբաթ ժողով է այցելում շրջանային վերակացուն։ Բոլոր ժողովներում պետք է քննարկվի մարզային համաժողովի վերաբերյալ ներդիրը, ինչպես որ նշված է ծրագրում։ Եթե այդ շաբաթ շրջանային համաժողով է լինելու, ապա Գրքի ուսումնասիրության վերակացուները այդ շաբաթվա Գրքի ուսումնասիրության հանդիպման ժամանակ պետք է հայտարարեն մարզային համաժողովի անցկացման վայրի ու ամսաթվի մասին։ Վերակացուն պետք է ունենա «Առաջարկվող կացարանների ցուցակը», որպեսզի ներկաները կարողանան իրենց մոտ նշել հյուրանոցի հեռախոսահամարը՝ իրենց համար կացարան պատվիրելու նպատակով։ Սակայն ցուցակը չպետք է պատճենահանել քարոզիչներին տալու համար։
5 ր. Տեղական հայտարարություններ։
15 ր. Ձեր աշխատանքը զուր չէ (Ա Կորնթ. 15։58)։ Քննարկում ունկնդիրների հետ։ Նախօրոք խնդրիր մի քանի քարոզիչների, որոնք երկար տարիներ ակտիվորեն մասնակցել են ծառայությանը, պատմել մանրամասնություններ վաղ տարիների քարոզչական գործի մասին։ Քանի՞ հոգի էր այցելում ժողով։ Ի՞նչ մեծության տարածք էր նշանակված ժողովին։ Ինչպե՞ս էին մարդիկ արձագանքում Թագավորության պատգամին։ Ինչպիսի՞ հակառակության էիք հանդիպում։ Տարիների ընթացքում Թագավորության գործն ինչպիսի՞ առաջընթաց է ապրել ժողովի տարածքում։
25 ր. «Եհովայի վկաների 2004 թ. «Քայլեք Աստծո հետ» մարզային համաժողովը»։ Անցկացնում է ժողովի քարտուղարը։ 1–ին պարբերությունը քննարկելուց հետո կարդա 2003 թ. դեկտեմբերի 15–ի նամակը, մարզային համաժողովի հրավիրվելու վերաբերյալ։ 3–րդ պարբերությունը քննարկելիս հրավիրիր ունկնդիրներին ընթերցել 4–րդ էջում տեղ գտած շրջանակների բոլոր կետերը։ Խրախուսիր բոլորին համաժողովին պատրաստվել որքան հնարավոր է շուտ։
Երգ 15 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություններ]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
c Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։