Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը բանավոր կերպով քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2003 թ. դեկտեմբերի 29–ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Դպրոցի վերակացուն 30 րոպե տևողությամբ կրկնություն է անցկացնում, որն ընդգրկում է նոյեմբերի 3–ով սկսվող շաբաթից մինչև դեկտեմբերի 29–ով սկսվող շաբաթն ընկած ժամանակահատվածում անցած նյութը։
Դասեր
1. Ինչո՞ւ է կարևոր օգտվել Աստվածաշնչից քարոզչական ծառայության ժամանակ։ [1, be, էջ 145, պարբ. 2 և շրջանակը] Հեզ մարդկանց օգնելու նպատակով ինչ էլ որ ասելու լինենք, չի թողնի այն ազդեցությունը, ինչ որ Աստվածաշունչը կարող է թողնել։ Այն, ինչ անհատը տեսնում է սեփական աչքերով իր իսկ Աստվածաշնչում, կարող է խորը տպավորություն թողնել նրա վրա։
2. Ինչպե՞ս է համատեքստը ազդում սուրբգրային համարը ներկայացնելու կերպի վրա։ [3, be, էջ 149] Այն բնորոշում է նրան, ում պատկանում են տվյալ խոսքերը։ Օրինակ՝ ոչ բոլոր սաղմոսներն են գրվել Դավիթի կողմից, ոչ էլ ամբողջ «Առակաց» գիրքը՝ Սողոմոնի։ Համատեքստը կարող է նաև ազդել այն բանի վրա, թե ում է ուղղված համարը, ինչ հարց է քննարկվում, ինչպիսին են եղել հանգամանքները, երբ գրվել է Աստվածաշնչի արձանագրությունը։
3. Ինչո՞ւ է կարևոր աստվածաշնչյան համար ընթերցելիս անհրաժեշտ բառերը շեշտել և ինչպե՞ս կարելի է հասնել դրան։ [5, be, էջ 151, պարբ. 2 և շրջանակ] Երբ անհրաժեշտ բառերը ճիշտ շեշտադրումով են ընթերցվում, լսողներն անմիջապես և հեշտությամբ կըմբռնեն փաստարկների հաջորդականությունը։ Երբ վերլուծում ես համարը, հարցրու ինքդ քեզ. «Ո՞ր բառերն է անհրաժեշտ շեշտել, որպեսզի հասնեմ այն նպատակին, որի համար ընթերցվում է համարը»։
4. Ուրիշներին ուսուցանելիս ինչպե՞ս ենք կիրառում Պողոսի՝ «ճշմարտութեան խօսքն ուղիղ մատակարարե[լու]» մասին խորհուրդը, և ինչո՞ւ է դա կարևոր (Բ Տիմոթ. 2։15)։ [7, be, էջ 153, պարբ. 2 և շրջանակ] «Ճշմարտութեան խօսքն ուղիղ մատակարարե[լու]» համար մենք պետք է բացատրենք սուրբգրային համարներն այնպես, ինչպես որ Աստվածաշունչն է սովորեցնում։ Սա պահանջում է, որ մենք հաշվի առնենք համատեքստը և խուսափենք մեր մտքերի կամ աշխարհիկ փիլիսոփայությունների վրա հիմնված սեփական մեկնաբանություններից։ Սա կարևոր է, քանի որ Աստծո կամքն է, որ մարդիկ «ճշմարտության ճշգրիտ գիտությանը» գան (Ա Տիմոթ. 2։3, 4 ՆԱ)։
5. Ինչպե՞ս էր Պողոսը ‘խոսում [«տրամաբանում», ՆԱ] Գրքերից’ (Գործք 17։2, 3)։ [9, be, էջ 155, պարբ. 5, 6] Պողոսը ներկայացրեց մի շարք փաստեր Հիսուսի կյանքի ու ծառայության վերաբերյալ, ցույց տվեց, որ դրանց մասին կանխագուշակվել էր Եբրայերեն Գրություններում, այնուհետև ավարտեց իր խոսքը մի ազդեցիկ վերջաբանով։ Նա մեջբերում էր անում Գրություններից, առանձնացնում բառեր կամ արտահայտություններ, իսկ հետո ցույց տալիս դրանց նշանակությունը։
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ № 1
6. Երբ ելույթ պատրաստելու համար օգտագործում ենք փնտրտուքներ կատարելու մեր ամենագլխավոր աղբյուրը՝ Աստվածաշունչը, ինչո՞ւ է օգտակար՝ 1) քննել համարների համատեքստը, 2) ստուգել զուգահեռ հղումները և 3) փնտրտուքներ անել Աստվածաշնչի համաբարբառի օգնությամբ։ [1, be, էջ 34, պարբ. 3–ից մինչև էջ 35, պարբ. 2] 1) Համատեքստը քննելը օգնում է մեզ հասկանալ աստվածաշնչյան համարների նշանակությունը և տալիս է մանրամասնություններ, որոնք կարող են կենդանություն հաղորդել ելույթին։ 2) Զուգահեռ հղումները կարող են օգնել ավելի խորը հասկանալու որևէ միտք, կարող են մատնացույց անել Աստվածաշնչի որևէ մարգարեության կատարում, կամ էլ բաներ, որոնց նախատիպը կարելի է գտնել Օրենքի ուխտի մեջ. այլ զուգահեռ հղումներ կարող են մատնացույց անել միայն զուգահեռ մտքեր, կենսագրական կամ աշխարհագրական տեղեկություններ։ 3) Աստվածաշնչի համաբարբառի օգնությամբ փնտրտուքներ կատարելը կարող է օգնել մեզ գտնել սուրբգրային համարներ, որոնք առնչվում են մեզ հետաքրքրող թեմային, և տեսնել Աստվածաշնչում արձանագրված ճշմարտությունների հետևողականությունը։
7. Իսկական հավատարմությունը ինչպե՞ս է դրսևորվում և ո՞ւմ հանդեպ։ [3, w01 01.10, էջ 22, 23] Հավատարմությունը, լինելով ողորմածություն բառի հոմանիշը, նաև փոխադարձ կապվածության խորը իմաստ է կրում։ Երբ մեր հանդեպ ողորմածություն է դրսևորվում, նույնը կարող է սպասվել ի պատասխան։ Եհովայի ողորմությանն ի պատասխան՝ Դավիթը մղված էր երկրպագելու և փառաբանելու Աստծուն (Սաղ. 138։2)։ Եհովայի նկատմամբ հավատարիմ լինելու մեջ մտնում է նաև հավատարմությունը նրա կազմակերպության հանդեպ։ Մենք պետք է հավատարիմ լինենք մեր ամուսնական կողակցի, ընկերների և ընտանիքի անդամների հանդեպ, որոնք մեր հավատակիցներն են։
8. Ի՞նչն է ցույց տալիս, որ Եհովան ճշգրտությամբ հետևում է ժամանակի ընթացքին (Դան. 11։35–40; Ղուկ. 21։24)։ [4, bsi, դաս 3, պարբ. 1] Դանիելին տրված «հարաւի թագաւորի» և «հիւսիսի թագաւորի» մասին տեսիլքում Եհովայի հրեշտակը մի քանի անգամ գործածում է «որոշուած ժամանակ» արտահայտությունը։ Ուրիշ շատ համարներ էլ կան, որոնք ցույց են տալիս, որ Եհովան ճշգրտությամբ հետևում է ժամանակի ընթացքին և իր նպատակներն իրագործում է ճիշտ ժամանակին։
9. Ի՞նչ պիտի հաշվի առնենք, երբ որոշում ենք, թե ինչ մտքեր ընդգրկենք ելույթի մեջ փնտրտուքներ կատարելուց հետո։ [5, be, էջ 38] Ընդգրկիր միայն այն մտքերը, որոնք իրական արժեք են ներկայացնում ելույթի համար։ Հավաստիացիր, որ տեղեկությունը թարմ է և ներդաշնակ է Եհովայի վկաների վերջին հրատարակությունների հետ։ Զգույշ եղիր աշխարհիկ աղբյուրներից տեղեկություններ հավաքելիս։ Հիշիր, որ Աստծո Խոսքը ճշմարտություն է, և որ Հիսուսը կարևոր դեր է խաղում Աստծո նպատակների իրագործման մեջ (Յովհ. 17։17; Կող. 2։3)։ Մենք պետք է ձգտենք ընդօրինակել Աստծո մտածելակերպը (Առակ. 2։1–5)։
10. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ ‘Նոյի օրերի’ մասին Հիսուսի խոսքերն այժմեական են (Մատթ. 24։37)։ [7, w01 15.11, էջ 31, պարբ. 3, 4] Այսօր քրիստոնյաները արդարության քարոզիչներ են. նրանք հորդորում են մարդկանց զղջալ իրենց արարքների համար (Բ Պետ. 3։5–9)։ Նոյը հնազանդվեց Եհովային՝ չնայած դիմադրությանն ու նեղությանը։ Նա և իր ընտանիքը չգիտեին, թե երբ է Աստված Ջրհեղեղը բերելու, բայց հավատն Աստծո խոսքերի հանդեպ թիկունք կանգնեց նրանց տարիներ տևած աստվածապետական գործունեության մեջ (Եբր. 11։7)։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ
11. Փիլիմոնին ուղղված Պողոսի նամակն ինչպե՞ս է ցույց տալիս, որ քրիստոնյայի առաջադրանքն այն է, որ օգնի մարդկանց դառնալու քրիստոնյաներ և ոչ թե հասարակական բարեփոխումներ մտցնի (Փիլիմ. 12)։ Պողոսը Ոնեսիմոսի մասին, որն իր տիրոջից փախած մի ծառա էր, այսպես արտահայտվեց՝ «իմ որդ[ին].... որին ծնեցի իմ կապանքներումը» և «սիրելի եղբայր» (Փիլիմ. 10, 16)։ Թեև Ոնեսիմոսը լսեց Պողոսի քարոզը և դարձավ քրիստոնյա, Պողոսը չասաց, որ նա ազատ մարդ է, այլ ուղարկեց այն մարդու մոտ, որին նա օրինականորեն պատկանում էր հռոմեական հասարակարգի ներքո, որում օրենքով թույլատրվում էր ստրուկներ պահելը [1, w98-U 15.01, էջ 30, 31; w62-E, էջ 653–656]
12. Ի՞նչ վտանգների մասին է նշվում Եբրայեցիս 2։1; 3։12 և 6։6 համարներում։ [2, w99 01.08, էջ 19, պարբ. 12; w86-U 01.11, էջ 12, պարբ. 16, 17; w80-E 01.12, էջ 23, պարբ. 8] Ճշմարտությունից մոլորվելը կարող է անմտածված կերպով լինել։ Այն կարող է սկսվել ընդամենը մի քանի նյութական իրերից, աշխարհիկ ծանոթությունից կամ աստվածաշնչյան հարցերի վերաբերյալ ենթադրություններ անելուց։ Ճշմարտությունից հեռանալը, սակայն, լուրջ մեղք է։ Այս ճանապարհը բռնող անհատը կանխամտածված ձևով ուրանում է հավատը։ Անհատը նաև կարող է մտածված կերպով մերժել ճշմարտությունը՝ նույնիսկ չզղջալով այդ քայլի համար։ Միայն Եհովան և Հիսուսը կարող են որոշել՝ անհատը այդպիսի վիճակում է գտնվում, թե՝ ոչ։
13. Ինչպե՞ս կարող ենք խուսափել «եթէ Տէրը կամենայ» արտահայտությունը ծեծված արտահայտություն դարձնելուց (Յակ. 4։15)։ [4, cj-E, էջ 171, պարբ. 1, 2] Մենք պետք է խուսափենք այս բառերն անընդհատ օգտագործելուց ուրիշներին տպավորելու կամ մեր որոշումներն արդարացնելու համար։ Սակայն ցանկացած բանում, որ ձեռնարկում ենք, օրինակ՝ մեր ընտանիքին հոգ տանելու պարտականությունը, որը սուրբգրային հիմք ունի, մենք պետք է անկեղծորեն հաշվի առնենք Աստծո կամքը և մեր սրտում վճռենք վարվել դրա համեմատ։
14. Ի՞նչ է նշանակում «սպասելով եւ արտորալով [«մեր մտքում ամուր պահելով», ՆԱ] Տիրոջ օրուայ գալստեան օր[ը]» արտահայտությունը, և ինչպե՞ս կարող ենք հետևել այդ խորհրդին (Բ Պետ. 3։12)։ [5, w97-R 01.09, էջ 19, 20] Դա նշանակում է, որ մենք արթուն ենք մնում ու անհամբեր սպասում ենք «Ամենակարող Աստուծոյ այն մեծ օրուայ» գալստյանը Արմագեդոնի ժամանակ (Յայտն. 16։14)։ Մենք կարող ենք դա անել՝ հիշելով Թագավորության զորությամբ Հիսուսի ներկայության և անաստված մարդկանց դատաստանի մասին «սուրբ մարգարէներից առաջուց ասուած խօսքերը»։ Պետք է նաև մեր մտքում պահենք արթուն մնալու վերաբերյալ «Տիրոջ եւ Փրկչի» պատվերը (Բ Պետ. 3։2; Ղուկ. 21։34–36)։
15. «Յայտնութիւն» գրքի 2–րդ և 3–րդ գլուխներում յոթ ժողովներին ուղղված պատգամներում ի՞նչ կարևոր խորհուրդ է պարունակվում քրիստոնյաների համար այսօր (Յայտն. 2։4, 5, 10, 14, 20; 3։3, 10, 11, 17, 19)։ Որպեսզի լինենք հաղթող քրիստոնյաներ, մենք չպետք է կորցնենք մեր հոգևոր եռանդը կամ էլ ճշմարտության հանդեպ սերը։ Մենք պետք է ակնկալենք, որ ամբողջությամբ կփորձվենք և պետք է վճռենք հավատարիմ լինել ամեն օր։ Պետք է նաև մերժենք անբարոյականությունը և հավատուրացությունը, պահպանենք հոգևոր արթնություն ու տոկունություն, չդառնանք անտարբեր կամ թույլ տանք, որ նյութապաշտությունը ազդեցություն գործի մեզ վրա։ [7, re -R(U) էջ 34, պարբ. 5, 6; էջ 38, պարբ. 5; էջ 44, պարբ. 10, 11; էջ 49, պարբ. 7; էջ 56, պարբ. 7; էջ 64, պարբ. 20; էջ 68, պարբ. 8]