Խնդրում ենք անհապաղ այցելել
Ո՞ւմ է հարկավոր շտապ այցելել։ Նրանց, ովքեր գրականություն են պատվիրել կամ ցանկանում են կանոնավորաբար պարբերագրեր ստանալ, կամ էլ նրանց, ովքեր ցանկանում են, որ իրենց այցելի որևէ Եհովայի վկա։ Իսկ որտեղի՞ց են ստացվում այս խնդրանքները։ Այն անձանցից, որոնք այդ մասին էլեկտրոնային փոստով, հեռախոսով կամ Ինտերնետի մեր Web–հանգույցի միջոցով տեղեկացնում են մասնաճյուղ։ Երբ այսպիսի հետաքրքրություն է ցույց տրվում, մասնաճյուղը այդ մասին տեղեկացնում է տեղի ժողովին S–70 բլանկի միջոցով, որը կոչվում է «Խնդրում ենք, հոգ տարեք, որ համապատասխան քարոզիչ այցելի այս անհատին»։ Երբ երեցները ստանան այդ բլանկը, նրանք պետք է անմիջապես փոխանցեն այն մի քարոզչի, որը բարեխղճորեն կզարգացնի տվյալ անհատի հետաքրքրությունը։ Եթե քարոզչին չի հաջողվում հանդիպել անհատին նրա տանը, նա կարող է զանգահարել նրան կամ ուրիշների համար աննկատելի մի տեղում գրություն թողնել։ Եթե քեզ խնդրել են նման այցելություն կատարել, խնդրում ենք, որ ամեն ջանք գործադրես, որպեսզի անհապաղ կապ հաստատես հետաքրքրություն ցույց տված այդ անձնավորության հետ։