Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • km 6/03 էջ 7
  • Հայտարարություններ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հայտարարություններ
  • 2003 Մեր թագավորական ծառայությունը
2003 Մեր թագավորական ծառայությունը
km 6/03 էջ 7

Հայտարարություններ

◼ Տարածելու համար նախատեսված գրականություն։ Հունիս. առաջարկեք «Գիտություն» գիրքը կամ «Աստված պահանջում է» գրքույկը։ Եթե անհատն արդեն ունի այս հրատարակությունները, կարելի է առաջարկել ուրիշ համապատասխան գրքույկ, որ կա ժողովի պահեստում։ Հուլիս և օգոստոս. կարելի է գործածել ներքոհիշյալ 32 էջանոց գրքույկներից որևէ մեկը. «Աստված հոգ տանո՞ւմ է մեր մասին», «Հավիտյան վայելիր կյանքը երկրի վրա», «Ահա Ամէն Բաները Նոր կ’Ընեմ» (արևմտ.), «Հարկավո՞ր է հավատալ Երրորդությանը», «Կառավարությունը, որը Դրախտ կբերի», «Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո», «Ո՞րն է կյանքի իմաստը. ինչպե՞ս կարելի է այն գտնել», «Երբ մահանում է քո սիրելիներից մեկը»։ Հետևյալ գրքույկները. «Գիրք բոլորի համար» և «Մահացածների հոգիները. կարո՞ղ են օգնել կամ վնասել ձեզ. գոյություն ունե՞ն իրականում»։ Սեպտեմբեր. «Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ» գիրքը։

◼ Եթե ժողովի ծառայողական կոմիտեն հավանություն է տվել որևէ քարոզչի ենթառահվիրայության դիմումին, սակայն հետագայում քարոզիչը չի հասցրել լրացնել պահանջվող ժամերը, ամեն դեպքում այդ ամիս նա կհամարվի ենթառահվիրա, և համապատասխան կերպով նրա տվյալները կընդգրկվեն ժողովի քարոզչական ծառայության հաշվետվությունների մեջ։

◼ Ծառայության կատարելագործման դպրոցի 17–րդ դասարանի ավարտական միջոցառումը տեղի ունեցավ 2003 թ. մարտի 16–ին։ Շրջանավարտներին մաղթում ենք առատ օրհնություններ Եհովայի ծառայության մեջ։

◼ Եթե պլանավորում ես այցելել ուրիշ համաժողով, որին նշանակված չէ ձեր ժողովը, և ցանկանում ես տեղեկություններ ստանալ այդ համաժողովի մասին, խնդրում ենք, դիմիր ձեր ժողովի քարտուղարին։ Նա քեզ կտա համաժողովի վարչության հասցեն, որը տպագրված է «Կացարանի հայտ՝ հատուկ կարիքներ ունեցողների համար» բլանկի ետևի մասում։

[Շրջանակ 7–րդ էջի վրա]

Խնդրում ենք նկատի ունենալ հետևյալը. «Փառք տվեք Աստծուն» անվանումը կրող մարզային համաժողովի ծրագիրը սկսվելու է ուրբաթ օրը, առավոտյան 9։30–ին, մինչդեռ միջազգային համաժողովների ծրագիրը կսկսվի հինգշաբթի՝ 13։20–ին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը