Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը բանավոր կերպով քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2003 թ. հունիսի 30–ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Դպրոցի վերակացուն 30 րոպե տևողությամբ կրկնություն է անցկացնում, որն ընդգրկում է մայիսի 5–ով սկսվող շաբաթից մինչև հունիսի 30–ով սկսվող շաբաթն ընկած ժամանակահատվածում անցած նյութը։
Դասեր
1. Ինչո՞ւ է կարևոր ելույթ ներկայացնելիս հնչերանգը փոփոխել, և ինչպե՞ս կարելի է դա անել։ [2, be 111–րդ և 112–րդ էջերի շրջանակներ] Ձայնի ճիշտ երանգավորումը կենդանություն է հաղորդում ելույթին, զգացմունքներ է արթնացնում և մղում գործերի։ Եթե ձայնդ զուրկ է համապատասխան նրբերանգներից, ապա այնպիսի տպավորություն կարող է ստեղծվել, թե իրականում քեզ այնքան էլ չի հետաքրքրում քո ներկայացրած թեման։ Հնչերանգի տեղին փոփոխության համար անհրաժեշտ է փոխել ձայնի հնչեղությունը, խոսքի տեմպը և ձայնի տոնը։
2. Ի՞նչը կարող է պատճառ լինել, որ նույնիսկ Եհովային սիրելով ու նրա ասածներին հավատալով հանդերձ՝ ելույթ ունեցողը թերանա ոգևորությամբ արտահայտվել։ [5, be էջ 115, պարբ. 3, 4; էջ 116, պարբ. 1] Պատճառը կարող է լինել այն, որ ելույթ ունեցողը պատրաստել է միայն ելույթը, սակայն չի պատրաստել իր սիրտը, այսինքն՝ նա պետք է ապրի իր ելույթով, զգացմունքներով ներթափանցի նյութի մեջ (Եզրաս 7։10)։ Նա պետք է նաև համոզված լինի, որ ունկնդիրն ունի իր խոսքերի կարիքը։
3. Ի՞նչը կօգնի հռետորին իր ելույթը մատուցել ջերմությամբ և զգացմունքներով, և ինչո՞ւ է դա կարևոր։ [7, be էջ 118, 119, պարբ. 1–4] Ջերմությամբ և զգացմունքներով ելույթ ունենալու համար ելույթ ունեցողը պետք է ունկնդիրներին օգնելու ցանկություն ունենա։ Նա կարող է ջերմություն ու զգացմունքներ արտահայտել ձայնի տոնով և դեմքի արտահայտությամբ, ինչը կարևոր է ունկնդիրների սրտին հասնելու համար։
4. Ինչի՞ց է կախված ելույթում ոգևորություն, ջերմություն և այլ հույզեր արտահայտելու անհրաժեշտությունը։ [8, be էջ 120, պարբ. 1–4] Դա մեծամասամբ կախված է քննարկման նյութից։ Դատապարտության սուր խոսքե՞ր է բովանդակում այն, թե՞ աղերսանք։ Ելույթ ունեցողը պետք է կարևորություն տա ոչ միայն բառերին ու մտքերին, այլ նաև այն զգացմունքներին, որոնց միջոցով տեղին կլիներ արտահայտել այդ մտքերը (համեմատի՛ր Մատթեոսի Ավետարանի 23–րդ և «Ծննդոց» գրքի 44–րդ գլուխների հետ)։
5. Ճի՞շտ է, թե՞ սխալ։ Ժեստերն ու դեմքի արտահայտությունը կարևոր են միայն այն դեպքում, երբ ունկնդիրները քեզ են նայում։ Բացատրիր։ [9, be էջ 121, պարբ. 3]
Սխալ է։ Նույնիսկ եթե ունկնդիրը քեզ չի տեսնում, ժեստերի և դեմքի արտահայտության շնորհիվ ձայնդ այնպիսի երանգ է ստանում, որ լսողն անմիջապես ընկալում է խոսքիդ կարևորությունը և քո վերաբերմունքը ասածներիդ հանդեպ։
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ № 1
6. Չնայած ծանր մանկությանը՝ ի՞նչը օգնեց Հովսիային ճիշտ ուղին ընտրել (Բ Մնաց. 34։1, 2)։ [2, w01 15.04, էջ 26, պարբ. 4 մինչև էջ 27, պարբ. 5; էջ 28, պարբ. 3] Իր պապի՝ Մանասեի զղջամիտ կեցվածքի թողած դրական ազդեցությունը; «օրէնքի խօսքերը» լսելը; խոնարհություն դրսևորելը; Եհովայի մարգարեների և նրանց հաղորդած լուրի հանդեպ խորը հարգանքը; և Աստծո կամքը կատարելու հարցում վճռական լինելը (Բ Մնաց. 33։10–13; 34։19–33)։
7. Ո՞րն է Առակաց 9։7, 8ա համարներում արձանագրված խոսքերի իմաստը, և ինչպե՞ս կարելի է այն կիրառել քարոզչական ծառայության մեջ։ [3, w01 15.05, էջ 29, պարբ. 4, 5] Խոհեմ չէ Աստծո Խոսքի ճշմարտությունը մատուցել մեկին, ով ատում է ճշմարտությունը կամ էլ մտադիր է միայն ծաղրել այն և արհամարհական վերաբերմունք է դրսևորում ուսուցանողի հանդեպ։ Ծառայության ժամանակ մենք պետք է ձգտենք Թագավորության ավետիսը հաղորդել ազնվասիրտ մարդկանց և խուսափենք ծաղրողների հետ անտեղի բանավեճերի ու քննարկումների մեջ մտնելուց։
8. Ի՞նչ ի նկատի ուներ Եհովան, երբ իսրայելացիներին ասաց՝ չմոռանաք, և ի՞նչ կարող ենք անել մենք, որ չմոռանանք (Բ Օրին. 4։9; 8։11)։ [5, be էջ 20, պարբ. 1–3]։ Իսրայելացիները չպետք է այն աստիճան տարվեին իրենց անձնական հոգսերով, որ անլուրջ վերաբերմունք դրսևորվելով՝ մոռանային Եհովայի կատարած գործերի մասին։ Աստվածաշնչի կանոնավոր ընթերցանության միջոցով, ժողովի հանդիպումներին ու քարոզչական ծառայությանն ակտիվորեն մասնակցելով՝ մենք ցույց ենք տալիս, որ Եհովան մեծ ազդեցություն է գործում մեր ամենօրյա կյանքի վրա։
9. Սաղմոս 32։1, 5 և Սաղմոս 51։10, 15 համարներում արձանագրված Դավիթի անկեղծ խոսքերն ինչպե՞ս են ցույց տալիս, որ լուրջ մեղք գործելուց հետո հարկ չկա, որ անհատը թերարժեքության զգացում ունենա, եթե անկեղծորեն զղջացել է։ [7, w01 01.06, էջ 30, պարբ. 1–3] Իր մեղքը խոստովանելուց հետո Դավիթը թեթևության զգացում էր ապրում, նա ընդունեց իր մեղավորությունը, չփորձեց իրեն արդարացնել Եհովայի առաջ կամ իր մեղքը ուրիշի ուսերին բարդել։ Նա հայտնեց իր վճռականությունը Աստծուն ծառայելու, Եհովայի օգնությամբ իր սիրտը սրբելու և ամեն բան նորից սկսելու վերաբերյալ։
10. Ի՞նչ կարելի է սովորել կարիքավորների մասին հոգ տանելու վերաբերյալ Պողոսի տված հրահանգներից, որոնք արձանագրված են Ա Տիմոթէոս 5։3–16-ում։ [8, w01 15.06, էջ 10, պարբ. 3] Ժողովը պետք է հոգ տանի զրկված, տարեց այրիների խնդիրների մասին. եթե կարիքավորների ազգականները ի վիճակի էին նրանց նեցուկ կանգնելու, ապա պետք է իրենց վրա վերցնեին այդ պարտականությունը. կարիքավոր այրիները պետք է համապատասխանեին որոշակի պահանջների, որպեսզի օգնություն ստանալու կարգավիճակ ունենային։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ
11. Ինչի՞ էր մատնացույց անում Հիսուսը՝ օգտագործելով ‘նորից ծնվել’ արտահայտությունը, ինչպես արձանագրված է Յովհաննէս 3։3–ում (Արևմտ. Աստ)։ [1, w95-R 01.10, էջ 7, 8 պարբ. 4, 5] Հիսուսը մատնացույց էր անում սուրբ ոգուց ծնվելուն։ Իրենց անզուգական ծննդի շնորհիվ անկատար տղամարդիկ և կանայք յուրահատուկ փոխհարաբերություններ են հաստատում Եհովա Աստծո հետ և դառնում նրա որդեգիր զավակները, որ ապագայում երկնային ժառանգություն ստանալու հեռանկարն ունեն։
12. Ինչպե՞ս էր Հիսուսն օգտագործում իր կրթությունը, և ի՞նչ արժեքավոր դաս կարող ենք սովորել մենք։ [2, w96-R 01.05, էջ 6, 7, պարբ. 4–7] Հիսուսն իր կրթությունը ստացել էր Աստծուց և այն օգտագործում էր Եհովային փառք բերելու համար և ոչ թե իրեն։ Այստեղից սովորում ենք, որ կրթությունը պետք է գործածենք ոչ թե մեզ փառաբանելու համար, այլ Եհովային փառք բերելու։
13. Ինչո՞ւ է «Նոր աշխարհ թարգմանության» հիմնական տեքստից հանված Յովհաննէս 7։53–8։11-ը։ Այս հատվածը բացակայում է հին թարգմանություններից շատերում։ Հստակ է, այս համարները Հովհաննեսի Ավետարանի մաս չեն կազմում։ Նրանք կեղծված են և ներշնչված չեն։ [3, it-2-E էջ 94, պարբ. 5; g89-U 08.11, էջ 18]
14. Ինչպե՞ս է Հիսուսը ‘գալու այնպես, ինչպես’ երկինք համբարձվեց (Գործք 1։11)։ [6, w90-R 01.06, էջ 11, պարբ. 5] Միայն Հիսուսի աշակերտները տեսան, թե ինչպես Հիսուսը երկինք համբարձվեց. նմանապես, միայն Եհովայի վկաներն են ընդունում նրա անտեսանելի վերադարձը և ներկայությունը, որը սկսվել է 1914–ին։
15. Ինչո՞ւ «ոչ ոք չէր համարձակում [աշակերտներին] յարիլ», ինչպես արձանագրված է Գործք 5։13–ում։ Անանիայի և Սափիրայի գործերի մերկացումն ու նրանց կործանումը, որոնց պատճառ եղան իրենց կեղծավորությունն ու խորամանկությունը, մեզ համար նախազգուշացնող օրինակ է։ Այդ դեպքից հետո վատ մղումներ ունեցող և ոչ մեկը չէր համարձակվում միանալ աշակերտներին [7, w90-R 01.06, էջ 14 պարբ. 22, 23]