Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Հունվարի 13–ով սկսվող շաբաթը
Երգ 20
10 ր. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Օգտվելով 8–րդ էջում տրված մատուցումներից՝ ցուցադրիր, թե ինչպես կարելի է առաջարկել հունվարի 15–ի «Դիտարանը»։
15 ր. «Առանց խօսքի շահուին»։ Ելույթ և քննարկում։ Քրիստոնյայի անբասիր վարքագիծը մեծ վկայություն է շրջապատի մարդկանց համար։ Այն որոշ անհավատ ամուսինների մղել է դառնալու Եհովայի երկրպագուներ (Ա Պետ. 3։1, 2)։ Պատմիր դեպքեր՝ 1999 թ. հունվարի 1–ի (էջ 4), 1995 թ. հոկտեմբերի 1–ի (էջ 10, 11) «Դիտարան»–ներից (ռուս.) և 1995 թ. «Տարեգրքից» (էջ 46, անգլ.)։ Նախօրոք պայմանավորվիր երկու–երեք հոգու հետ, որ մեկնաբանություն տան այն մասին, թե ինչ դրական արդյունքների են հասել այդ հարցում՝ Աստվածաշնչի խորհրդին հետևելով։
20 ր. «Ապրենք մեր նվիրման համաձայն»։a 3–րդ պարբերության քննարկումից հետո կարճ հարցազրույց անցկացրու մի մկրտված երիտասարդ չափահասի կամ էլ դեռահասի հետ։ Ի՞նչ դժվարությունների է նա բախվել մկրտվելուց հետո։ Ի՞նչն է օգնել իրեն պայքարելու դրանց դեմ։ Ի՞նչ օրհնություններ է նա ստացել իր կյանքը Եհովային նվիրելուց։
Երգ 1 և եզրափակիչ աղոթք։
Հունվարի 20–ով սկսվող շաբաթը
8 ր. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։
15 ր. Քննո՞ւմ եք արդյոք Գրություններն ամեն օր։ Ելույթ և քննարկում։ Հորդորիր բոլորին օգուտներ քաղել «Գրությունները քննենք ամեն օր—2003» գրքույկից։ Նախաբանից քննարկիր որոշ մտքեր (էջ 3, 4)։ Նշիր, թե ընտանիքներն ինչպես կարող են միասին քննել օրվա սուրբգրային համարը։ Ցույց տուր, թե ամենօրյա քննարկումներից ինչ օգուտներ կարելի է ստանալ՝ քննելով հաջորդ ամսվան ընկնող երկու–երեք համար և նրանց հաջորդող մեկնաբանությունները։ Ընդգրկիր կարճ ցուցադրում, որտեղ ամուսինն ու կինը քննում են օրվա խոսքն ու դրա մեկնաբանությունը։
22 ր. «Սովորեցրու մարդկանց ‘մաքուր շրթունքներով’ խոսել»։b 6–րդ պարբերության քննարկումից հետո ընդունակ քարոզիչը ցույց է տալիս, թե վերայցելության ժամանակ ինչպես դռան շեմին Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել՝ օգտվելով հունվար ամսվա «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի ներդիրում (էջ 4) զետեղված որևէ մատուցումից։ Նա «Աստված պահանջում է» գրքույկից քննարկում է մեկ պարբերություն։ Քարոզիչը խոսակցության վերջում հաջորդ պարբերության հետ կապված մի հարց է տալիս և պայմանավորվում պատասխանել դրան հաջորդ այցի ժամանակ։ Խրախուսիր բոլորին մտածել այն հարցի շուրջ, որ միգուցե նրանք, ում իրենք այցելում են, չառարկեն նման ձևով Աստվածաշունչ ուսումնասիրել։
Երգ 18 և եզրափակիչ աղոթք։
Հունվարի 27–ով սկսվող շաբաթը
10 ր. Տեղական հայտարարություններ։ Քարոզիչներին հիշեցրու քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։ Օգտվելով 8–րդ էջում տրված մատուցումներից՝ ցուցադրիր, թե ինչպես կարելի է առաջարկել փետրվարի 1–ի «Դիտարանը»։ Ներկայացրու երկու ցուցադրում. առաջին դեպքում բնակիչը մերժում է վերցնել պարբերագիրը, մյուս դեպքում՝ չի մերժում, սակայն երկու դեպքում էլ քարոզիչը խոսակցության վերջում առաջարկում է «Կցանկանայի՞ք ավելին իմանալ Աստվածաշնչի մասին» թերթիկը։ Համառոտ բացատրիր, թե ինչպես կարող ենք երկրորդ անգամ այցելել պարբերագիր վերցրած անհատին, որը վերցրել է նաև այս թերթիկը (տե՛ս 2001 թ. նոյեմբեր ամսվա «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկը, էջ 4, պարբ. 10)։
15 ր. Տեղական կարիքներ։
20 ր. «Մեր Մեծ Ստեղծիչը հոգ է տանում մեր մասին»։ Հարց ու պատասխան։ Բացատրիր, թե ինչպես կարելի է «Ստեղծիչ» գիրքը գործածել օգնելու համար այն անհատներին, ովքեր կասկածում են, որ Աստված գոյություն ունի կամ էլ հերքում են դա։ Թեև այդ գիրքը նախատեսված չէ Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնելու համար, սակայն այն կարող է արդյունավետ միջոց լինել՝ մարդկանց մղելու քննել այն ամենը, ինչ Աստվածաշունչն է ասում (տե՛ս «Ստեղծիչ» գիրքը, էջ 189–191)։ Հրավիրիր ունկնդիրներին արտահայտվելու, թե ինչ տպավորություն են ստացել այս հրատարակությունից և պատմելու դեպքեր, որոնք պատահել են գիրքը տարածելիս։
Երգ 7 և եզրափակիչ աղոթք։
Փետրվարի 3–ով սկսվող շաբաթը
Երգ 27
15 ր. Տեղական հայտարարություններ։ Քննարկիր «Հարցերի արկղը»։ Քարոզիչներին խրախուսիր օգտվել «Այցելեք տվյալ անհատին» (S-70) բլանկից, երբ հանդիպում են այնպիսի մարդու, որը ուրիշ լեզվով է խոսում։ Այդ մասին հիշատակվում է բոլոր ժողովներին ուղղված՝ 1998 թ. հոկտեմբերի 15–ի նամակում։ Ընդհանրապես այս բլանկը պետք է օգտագործվի հենց այս նպատակով, նույնիսկ եթե անհատը հետաքրքրված չէ Թագավորության լուրով։
12 ր. Ընդօրինակենք նրանց հավատը։ Հարցազրույց երեցի հետ, որը երկար տարիներ խոնարհաբար ու հավատարմորեն ծառայել է Եհովային (Եբր. 13։7)։ Ինչպե՞ս է նա իմացել ճշմարտությունը։ Ի՞նչ խոչընդոտներ է նա հաղթահարել հանուն ճշմարտության։ Ի՞նչ հոգևոր միջոցներ կամ ո՞ւմ քաջալերանքն է օգնել նրան հոգևորապես առաջադիմելու։ Ինչպե՞ս է նա ‘ձգտել վերակացության’ (Ա Տիմոթ. 3։1, ՆԱ)։ Ի՞նչն է օգնել նրան հավասարակշռելու ժողովի և աշխատանքի ու ընտանիքի հետ կապված պարտականությունները (Ա Տիմոթ. 5։8)։ Ի՞նչ է նա մտածում ժողովի անդամներին աջակցելու իր առանձնաշնորհման մասին։
18 ր. «Գործ, որն անելու համար խոնարհություն է անհրաժեշտ»։c 3–րդ պարբերության քննարկման ժամանակ հրավիրիր ներկաներին մտքեր արտահայտելու, թե ինչպես կարելի է վարվել, երբ բնակիչը ծաղրում է մեզ, կոպիտ է, անընդհատ վիճում է կամ էլ բարկանում է։
Երգ 25 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություն]
a Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
b Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։
c Ներածական խոսքերին հատկացրու ամենաշատը մեկ րոպե, ապա անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։