Ծառայողական հանդիպումների ծրագիրը
Մայիսի 13–ով սկսվող շաբաթը
Երգ 9
15 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Օգտվելով 8–րդ էջի շրջանակից՝ ցուցադրիր, թե ինչպես կարելի է առաջարկել մայիսի 15–ի «Դիտարանը» և մայիսի 22–ի «Արթնացե՛ք»–ը։ Երկու մատուցումներում էլ ցույց տուր, թե ինչպես կարելի է շարունակել զրույցը, երբ այն ընդհատում են՝ ասելով. «Ես զբաղված եմ» (տե՛ս «Ինչպես վարել Աստվածաշնչի թեմայով զրույցը» գրքույկը, էջ 11, 12)։
15 րոպե. «Իրար քաջալերելու առանձնահատուկ հնարավորություն»։ Ելույթ։ Օգնիր ունկնդիրներին գնահատել համաժողովները և հասկանալ, թե որքան կարևոր է այնտեղ ներկա գտնվելը։ Հորդորիր ամենքին ներկա լինել համաժողովի լրիվ ծրագրին՝ ուրբաթ առավոտվանից մինչև կիրակի կեսօր։
15 րոպե. ‘Միշտ բարին գործելու հետամուտ եղեք’։a Շեշտիր, որ անհրաժեշտ է ենթարկվել կացարան պատվիրելու համար հաստատված կարգուկանոնին, որը ծառայում է հենց մեր օգտին։ Ընդգծիր երկրորդ պարբերության մեջ բերված հիշեցումները։ Բացատրիր, թե ինչու է կարևոր, որ յուրաքանչյուրն իր հերթին բարի վարք դրսևորի։
Երգ 12 և եզրափակիչ աղոթք։
Մայիսի 20–ով սկսվող շաբաթը
15 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։ Քննարկիր «Հարցերի արկղը»։
12 րոպե. «Բավարարեք ձեր հոգևոր կարիքները»։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ։ Քննարկիր պատճառները, թե ինչու համաժողովի ընթացքում պետք է ուշադիր լինեն բոլորը։ Շեշտիր, որ պարզապես լսելուց ավելին է հարկավոր՝ անհրաժեշտ է լսածը կիրառել։ Հոկտեմբեր ամսվա ընթացքում Ծառայողական հանդիպումներից մեկի ժամանակ քննարկվելու են համաժողովի ծրագրի գլխավոր կետերը։ Խրախուսիր բոլորին համաժողովի ընթացքում գրառումներ անել։ Հրավիրիր ուկնդիրներին մեկնաբանություններ տալ այն մասին, թե անցած տարվա համաժողովից ինչ օգուտներ են քաղել։
18 րոպե. «Համեստություն՝ հագուստի և հարդարանքի հարցում»։b Քննարկումն անցկացնում է երեցը, որը յուրաքանչյուր պարբերություն քննարկելուց հետո կարդում է այն։ Օգնիր բոլոր ներկաներին հասկանալ, թե ինչու է անհրաժեշտ հետևել արտաքին տեսքին։
Երգ 16 և եզրափակիչ աղոթք։
Մայիսի 27–ով սկսվող շաբաթը
12 րոպե. Տեղական հայտարարություններ։ Քարոզիչներին հիշեցրու մայիս ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։ Օգտագործելով 8–րդ էջի շրջանակը՝ մի մեծահասակ քարոզիչ ցուցադրում է, թե ինչպես կարելի է առաջարկել հունիսի 1–ի «Դիտարանը», իսկ մի երիտասարդ քարոզիչ՝ հունիսի 8–ի «Արթնացե՛ք»–ը։ Յուրաքանչյուր ցուցադրումից հետո մեկնաբանիր, թե ինչ հեշտությամբ կարելի է մատուցում կատարելիս Աստվածաշնչից մեջբերում անել։
15 րոպե. «Ձեր ժողովը մեծ տարա՞ծք ունի»։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ։ Անցկացնում է ծառայողական վերակացուն։ (Այն ժողովները, որոնց տարածքները փոքր են, կարող են քննարկել 1999 թ. «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի հունիսի համարից «Խնայիր ժամանակդ» հոդվածը։) Նշիր, թե որքան է մեծ ձեր ժողովին հատկացված տարածքը, և թե ինչ չափով է այն քարոզվել անցած տարվա ընթացքում։ Բացատրիր, թե բերված առաջարկությունները ինչպես պետք է կիրառվեն ձեր ժողովում։ Ներկայացրու, թե ինչ է ծրագրվում անել, որպեսզի մոտ ապագայում վկայություն տրվի հազվադեպ քարոզվող տարածքներում։
18 րոպե. «Օգտվո՞ւմ ես «Աստված պահանջում է» գրքույկից՝ ուսումնասիրություններ սկսելու համար»։ (Բոլորը պետք է իրենց հետ ունենան 2002 թ. հունվարի «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի ներդիրը։) Քննարկումը սկսվում է նրանից, որ լավ պատրաստված մի քարոզիչ ցուցադրում է, թե ինչպես ուսումնասիրություն սկսել՝ օգտվելով երրորդ պարբերության օրինակից։ Ցուցադրումից հետո ներկայացրու գրքույկի կարևոր կողմերը և բացատրիր, թե որքան հաջող է այն պատրաստված ուսումնասիրություններ սկսելու համար։ Ցույց տուր, թե որքան կարևոր է օգտագործել ներդիրում բերված մատուցումները։ Հարցրու ունկնդիրներին, թե դրանցից որոնք են իրենց մոտ լավ արդյունքներ տվել։ Եզրափակիր՝ կրկնելով ներկայացված ցուցադրումը։
Երգ 20 և եզրափակիչ աղոթք։
Հունիսի 3–ով սկսվող շաբաթը
Երգ 15
15 րոպե. Տեղական հայտարարություններ։ Խնդրիր քարոզիչներին պատմել, թե մարտ, ապրիլ և մայիս ամիսների ընթացքում ծառայելով որպես ենթառահվիրաներ կամ լիաժամ ռահվիրաներ՝ ինչ օրհնություններ են ստացել։
15 րոպե. Գնահատենք մեր ծառայողական օգնականներին։ Հարցազրույց անցկացրու այն եղբայրների հետ, որոնք հոգ են տանում ամբիոնի և միկրոֆոնի համար, պատասխանատվություններ են կրում հաշվետվությունների, գրականության, պարբերագրերի համար, նաև ծառայում են որպես կարգադրիչներ։ Ընդգծիր նրանց յուրահատուկ պատասխանատվությունները և նշիր, թե քարոզիչները ինչպես կարող են համագործակցել նրանց հետ, որպեսզի նրանք ավելի մեծ ուրախությամբ կատարեն իրենց հանձնարարված գործը։ Հարմարեցրու ձեր ժողովի տեղական կարիքներին։
15 րոպե. «Մեր հավատը մեզ բարի գործերի է մղում»։c Երկրորդ պարբերության քննարկման ժամանակ կարճ հարցազրույց անցկացրու եռանդուն քարոզիչներից մեկի հետ։ Խնդրիր նրան նկարագրել, թե ուրիշներին վկայություն տալիս ինչպես է դրսևորվում իր հավատը, և ինչպես է այն զորանում։
Երգ 8 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություն]
a Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի, ապա անցնել հարց ու պատասխանով քննարկման։
b Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի, ապա անցնել հարց ու պատասխանով քննարկման։
c Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի, ապա անցնել հարց ու պատասխանով քննարկման։