Դեկտեմբեր ամսվա ծառայողական հանդիպումները
Դեկտեմբերի 11–ով սկսվող շաբաթը
Երգ 114
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Եթե ժողովի պահեստում առկա են «Մեծագույն Մարդը» գրքի օրինակներ, ցուցադրիր, թե ինչպես կարելի է գործածել դրանք ծառայության մեջ տոնական օրերից առաջ և հետո՝ լավ արդյունքների հասնելու համար։ Հորդորիր բոլորին դիտել «Աստվածաշունչ. ճշգրիտ պատմություն, վավերական մարգարեություններ» տեսաֆիլմը (ռուս.), որպեսզի պատրաստ լինեն դեկտեմբերի 25–ով սկսվող շաբաթվա Ծառայողական հանդիպմանը անցկացվելիք քննարկմանը։ Նրանք, ովքեր ունեն տեսամագնիտոֆոն, կարող են առաջարկել այն նրանց, ովքեր չունեն, կամ գուցե միասին դիտեն ֆիլմը ժողովի Գրքի ուսումասիրության խմբով։
15 րոպե. «Երկյուղիր Եհովայից ամեն ժամանակ»։* Ընդգրկիր Աստծո երկյուղի մեկնաբանությունը՝ տրված «Արթնացե՛ք»–ի 1998 թ. հունվարի 8–ի 26–րդ էջում։ Շեշտիր Եհովայից երկյուղելու օգուտներից մի քանիսը։
20 րոպե. «Շրջապատի ճնշումը և քարոզելու մեր առանձնաշնորհումը»։ Ելույթ և հարցազրույցներ։ Հրավիրիր մի քանիսին, ովքեր շրջապատի ճնշման տակ են եղել, որպեսզի պատմեն, թե ինչպես են ակտիվ մնացել քարոզչության մեջ՝ հակառակ այդ ճնշումներին։
Երգ 21 և եզրափակիչ աղոթք։
Դեկտեմբերի 18–ով սկսվող շաբաթը
Երգ 204
5 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։
12 րոպե. «Տոնակատարությունները»։ Երեցի ելույթը։ Ներկայացրու սուրբգրային այն սկզբունքները, որոնք պատասխանում են հետևյալ հարցին. «Կարելի՞ է մասնակցել այնպիսի տոնակատարությունների, որոնք կարող են ոչ քրիստոնեական ծագում ունենալ, եթե դրանք չեն նկատվում որպես կրոնական տոներ»։
10 րոպե. «2001 թ. Աստվածապետական ծառայության դպրոցը»։ Դպրոցի վերակացուի ելույթը։ Հորդորիր բոլորին հետևել Աստվածաշնչի շաբաթական ընթերցանության իրենց ծրագրին և ժրաջանորեն պատրաստել Դպրոցում ստացած հանձնարարությունները։
18 րոպե. «Համարձակորե՞ն ես քարոզում»։* Մեկնաբանիր հոդվածում տրված սուրբգրային համարները։ Օգտվելով «Մեր ծառայությունը» գրքից (էջ 86, ռուս.)՝ ցույց տուր, թե ինչպես կարող ենք մեծ համարձակություն ձեռք բերել և ավելի արդյունավետ լինել ծառայության մեջ։
Երգ 113 և եզրափակիչ աղոթք։
Դեկտեմբերի 25–ով սկսվող շաբաթը
Երգ 32
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Հրավիրիր ունկնդիրներին պատմել դեպքեր, որոնք տեղի են ունեցել քարոզչական ծառայության ժամանակ։ Ներկայացրու հունվար ամսվա համար նախատեսված գրականությունը։
10 րոպե. Տեղական կարիքներ։
25 րոպե. «Սովորենք «Աստվածաշունչ. ճշգրիտ պատմություն, վավերական մարգարեություններ» (ռուս.) տեսաֆիլմից»։ Քննարկում ունկնդիրների հետ։ Խորհուրդներ տուր այն մասին, թե ինչպես կարելի է գործածել սույն տեսաֆիլմը մարդկանց հետաքրքրությունն արթնացնելու համար («1999 թ. տարեգիրքը», էջ 51, 52, ռուս.)։
Երգ 14 և եզրափակիչ աղոթք։
Հունվարի 1–ով սկսվող շաբաթը
Երգ 195
8 րոպե. Տեղական հայտարարություններ։ Եթե ձեր ժողովի հանդիպումների ժամերը փոփոխության են ենթարկվելու նոր տարին սկսվելու կապակցությամբ, սիրով քաջալերիր յուրաքանչյուրին կանոնավորաբար հաճախել հանդիպումներին նշանակված նոր ժամերին։ Աստվածաշունչ ուսումնասիրողներին և մյուս հետաքրքրվող անհատներին պետք է տեղեկացնել տեղի ունեցած բոլոր փոփոխությունների մասին, և գործածության մեջ մտցնել տեղեկությունների նոր թերթիկները, որոնցում նշված են հանդիպումների փոփոխված ժամերը։ Ներկայացրու մեր երկրի և տեղի ժողովի հուլիս ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները։ Հիշեցրու դեկտեմբեր ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։
17 րոպե. Ինչպե՞ս պատրաստվել վերայցելություններին։ Հայրն իր ընտանիքի անդամների հետ քննարկում է ծառայության մեջ ավելի արդյունավետ լինելու հարցը։ Նա Գրություններից պատճառներ է ներկայացնում, որոնք ցույց են տալիս, որ հարկավոր է զարգացնել ցուցաբերված ցանկացած հետաքրքրություն։ Օգտվելով «Դիտարանի» 1999 թ. հուլիսի 1–ի համարում տրված խորհուրդներից (էջ 32, պարբ. 18)՝ ընտանիքի անդամները մի քանի վերայցելություններ են նախապատրաստում։ Բոլորն էլ ընդունում են, որ քարոզելիս հանդիպել են մարդկանց, որոնց անհրաժեշտ է եղել վերայցելել։ Յուրաքանչյուրը պատմում է, թե ինչպիսի արձագանքի է հանդիպել ինչ–որ մեկին առաջին անգամ այցելելիս, իսկ մյուսներն առաջարկում են որոշ մտքեր և Աստվածաշնչից համարներ՝ կրկնակի այցելության ժամանակ գործածելու համար։ «Աստված պահանջում է» գրքույկից դուրս են բերում մի քանի կետեր, որոնք կարելի է օգտագործել արդյունավետ կերպով։ Ծնողները խնդրում են երեխաներից մեկին ցուցադրել, թե ինչ կասեն իրենց տարածքում վերայցելություններ կատարելիս։ Նրանք հատուկ ժամանակ են ընտրում հաջորդ շաբաթ կրկնակի այցելություններ կատարելու համար։
20 րոպե. «2001 թ. Եհովայի վկաների նահանգային համաժողովը՝ «Աստծո Խոսքի ուսուցիչները» վերնագրով»։ Քարտուղարը հարց ու պատասխանով քննարկում է ներդիրում տեղ գտած հոդվածը։ Նախ կարդա Ընկերության 2000 թ. դեկտեմբերի 15–ի նամակը համաժողովի նշանակման վերաբերյալ։ Ապա, ընթերցելով մեջբերված սուրբգրային համարները, ցույց տուր, թե ինչու է անհրաժեշտ, որպեսզի բոլորս հետևենք Ընկերության կողմից մեզ տրվող առաջնորդությանը։ Շեշտիր, որ կարևոր է, որպեսզի բոլորս նախապես մեր գործերն այնպես պլանավորենք, որ կարողանանք համաժողովի բոլոր օրերին ներկա գտնվել։ Գովեստի խոսքեր ուղղիր եղբայրներին՝ Ընկերության կարգադրությունների հանդեպ համագործակցության ոգի ցուցաբերելու համար։
Երգ 212 և եզրափակիչ աղոթք։
* Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի, ապա սկսիր քննարկումը հարց ու պատասխանով։