Եհովայի վկաների 2001 թ. նահանգային համաժողովը՝ «Աստծո Խոսքի ուսուցիչները» վերնագրով
1 Եսայիա մարգարեն Եհովա Աստծուն նկարագրում է ինչպես «Մեծ Խրատող» (ՆԱ), որը հայրաբար հորդորում է մեզ. «Սա է ճանապարհը՝ սորանով գնացէք» (Ես. 30։20, 21)։ Բայց ինչպե՞ս ենք մենք լսում մեր օգտի համար ասված Եհովայի խոսքերը։ Եհովան իր ժողովրդի հետ խոսում է Աստվածաշնչի միջոցով, ինչպես նաև Գրությունների վրա հիմնված գրականությունների, հանդիպումների, շրջանային և նահանգային համաժողովների՝ տրված «հաւատարիմ եւ իմաստուն ծառայի» կողմից (Մատթ. 24։45)։ Մենք կարող ենք շնորհապարտ լինել Եհովային, որ նա շարունակում է առաջնորդել մեզ այն ուղիով, որով պետք է ընթանանք։
2 Ամեն տարի անցկացվող նահանգային համաժողովները հնարավորություն են ընձեռում հավաքվել մեկտեղ մեր հավատակիցների հետ և ուշադրությամբ ունկնդրել Եհովայի ուսուցումները։ Նախորդ տարի մեր տարածքում 138 155 հոգի ներկա գտնվեցին հոգևորապես թարմացնող «Աստծո խոսքը կատարողները» վերնագրով համաժողովներին։ 2001 թ.–ին «Աստծո Խոսքի ուսուցիչները» խորագրով եռօրյա համաժողովներ կանցկացվեն Բելոռուսում, Ղազախստանում, Ղրղստանում, Ռուսաստանում և Վրաստանում։ Մենք համոզված ենք, որ անհամբերությամբ սպասում ես այն օրվան, երբ կսկսես պատրաստություններ տեսնել համաժողովն այցելելու համար։ Ուստի, ներկայացնում ենք հետևյալ հրահանգները, որոնք կօգնեն քեզ։
3 Կացարաններում տեղավորվելու կարգը։ Մեր տարածքում կացարաններում տեղավորվելու երկու միջոց է գործում։ Առաջինը՝ հյուրանոցներում տեղավորվելն է։ Այս դեպքում համաժողովի մասնակիցներն իրենք անձամբ են զանգահարում այն հյուրանոցները, որոնք տրված են «Առաջարկվող հյուրանոցների, հանրակացարանների և այլ տիպի կացարանների ցուցակում», և պայմանավորվում։ Երկրորդը՝ հատուկ կարիք ունեցողներին կացարան հատկացնելու մեջ է կայանում։ Հունվար ամսվա առաջին շաբաթվա ընթացքում ձեր ժողովը կստանա «Առաջարկվող հյուրանոցների, հանրակացարանների և այլ տիպի կացարանների ցուցակը»։ Կացարան ընտրելիս հետևիր սույն ներդիրի «Կացարան ընտրելու կարգը» շրջանակում բերված հրահանգներին։ Զանգահարիր «Առաջարկվող հյուրանոցների, հանրակացարանների և այլ տիպի կացարանների ցուցակում» առաջարկվող հաստատությունները։ Մինչ ժողովի քարտուղարին տեղեկացնելը ազատ կացարան չլինելու մասին, համոզվիր, որ զանգահարել ես ցուցակում նշված բոլոր հաստատությունները։ Նա, օգտվելով ցուցակի վերևում նշված բնակարանային բաժնի հասցեից և հեռախոսահամարից, կապ կհաստատի այդ բաժնի հետ և կտեղեկացնի իրավիճակի մասին։ Ժողովին վերանայված ցուցակ կուղարկվի։ Խնդրում ենք մեկ անգամ կացարան պատվիրելուց հետո ուրիշ հյուրանոցում նոր պատվեր չներկայացնել։ Վերանայված ցուցակում կացարանների ցանկը հավելվում է ոչ թե արդեն կացարանով ապահովվածներին ավելի մեծ ընտրանի ներկայացնելու, այլ՝ կացարանի կարիք ունեցող քույրերին և եղբայրներին օգնելու համար։ Այս հրահանգներին հետևելը հնարավորություն է տալիս մեզ սեր ցուցաբերել մեր եղբայրների հանդեպ և խուսափել աշխարհին հատուկ եսասիրական ոգուց (Ա Կորնթ. 10։24)։
4 Համաժողովից առաջ կամ հետո առաջացած խնդիրների դեպքում կարող ես գրել կամ զանգահարել բնակարանային բաժին՝ օգտվելով «Առաջարկվող հյուրանոցների, հանրակացարանների և այլ տիպի կացարանների ցուցակի» վերևում նշված հասցեից կամ հեռախոսի համարից։ Եթե խնդիրն առաջանում է համաժողովի ընթացքում, հարկավոր է որքան հնարավոր է շուտ դիմել համաժողովի բնակարանային բաժնին և տեղյակ պահել այդ մասին, որպեսզի, մինչև նախկին կացարանից հեռանալդ, եղբայրները կարողանան օգնել քեզ։
5 Հոգ տանել հատուկ կարիքներ ունեցողների մասին։ Հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ մասնակիցները չեն կարող կացարան պատվիրել հյուրանոցներում, քանի որ ի վիճակի չեն վճարել։ Ուստի, բնակարանային բաժինը աշխատում է պայմանավորվել դպրոցների, սպորտ–դահլիճների, ամառային ճամբարների և ուրիշ հաստատությունների ղեկավարությունների հետ։ Այդպիսի կացարանները սովորաբար ավելի էժան են լինում, բայց հասկանալի է, որ այնտեղ ապրելու և լավ հանգստի պայմաններ չկան։ Ընտանիքները և ժողովի մյուս անդամները պետք է պատասխանատվությունն իրենց վրա վերցնեն ճանապարհածախսի մասին հոգալու հարցում, նաև միջոցներ խնայեն այնպիսի կացարաններում ապրելու համար, որտեղ կկարողանան լավ հանգստանալ համաժողովի յուրաքանչյուր օրվա վերջում։ Ծերերը, հաշմանդամները, լիաժամ ծառայողները կամ հատուկ կարիքներ ունեցողները կարող են համաժողովին ներկա գտնվելու համար օգնություն խնդրել։ Հարազատները, երեցները և ժողովի մյուս անդամները, ովքեր տեղյակ են հատուկ կարիքներ ունեցողների կացության մասին, կարող են սիրով անհրաժեշտ օգնությունը ցույց տալ։ Ընտանիքի և ժողովի պատասխանատվությունը չպետք է բարդել համաժողովի կազմակերպիչների վրա (Ա Տիմոթ. 5։4)։ Ընկերության «Կացարանի հայտ հատուկ կարիքներ ունեցողների համար» բլանկում (CO-5) ներկայացված են անհրաժեշտ որակումները՝ այն լրացնելու համար։ Ժողովի ծառայողական կոմիտեն պետք է նկատի առնի բլանկը լրացնողներից յուրաքանչյուրի որակումները, որից հետո միայն բլանկները կուղարկվեն բնակարանային բաժին։ Քարտուղարը բլանկի վրա գրում է իր հեռախոսահամարը, որպեսզի որևէ հարց առաջանալու դեպքում բնակարանային բաժինը կարողանա կապ հաստատել նրա հետ։ Հաստատված բլանկները հարկավոր է ուղարկել համաժողովի հասցեով, որը նշված է բլանկի հակառակ կողմում։
6 Բնակարանային բաժինը ձգտում է կացարաններ հատկացնել՝ համաձայն այն կարիքների, որոնք նշված են բլանկներում։ Եվ այդ հարցում մեծապես օգնում են քույրերը և եղբայրները, որոնք սիրով հատկացնում են իրենց բնակարանները համաժողովի մասնակիցներին։ Եթե ապրում եք այնպիսի քաղաքում, որտեղ համաժողով է անցկացվելու, և պատրաստվում եք ձեր բնակարանում տեղ հատկացնել մասնակիցներին, աշխատեք «Բնակարաններ» (CO-4) (ռուս.) բլանկում, որը կարելի է վերցնել ժողովի քարտուղարից, նշել որոշ կարևոր մանրամասնություններ, օրինակ, կարո՞ղ եք ապահովել սպիտակեղենով, սննդով և այլն։
7 Ուրիշ համաժողով այցելելը։ Ուրիշ համաժողով այցելելու համար տեղեկություններ ստանալու կամ տվյալ վայրի համար «Առաջարկվող հյուրանոցների, հանրակացարանների և այլ տիպի կացարանների ցուցակին» ծանոթանալու հարցով կարող ես դիմել ժողովի քարտուղարին, ով կհայտնի քեզ տվյալ համաժողովի վարչության հասցեն, որը նշված է «Կացարանի հայտ հատուկ կարիքավորների համար» բլանկի հակառակ կողմում։ Հիշիր, որ հարցումիդ հետ դատարկ ծրար դնես՝ նամականիշով և քո հասցեով։ Եթե տվյալ քաղաքում մեկից ավելի համաժողով է անցկացվելու, չմոռանաս նշել այն համաժողովի անցկացման ամսաթիվը, որը ցանկանում ես այցելել։
8 Ի՞նչ կարծիքի են հյուրանոցների անձնակազմերը Եհովայի վկաների մասին։ Վկաների օրինակելի վարքի վերաբերյալ մեկնաբանություն տալուց հետո ԱՄՆ–ի մի հյուրանոցատեր ասաց. «Երբ հինգշաբթի օրը Եհովայի վկաները գալիս են, ես ապահովության զգացումով հեռանում եմ մինչև երկուշաբթի օրը։ Ես գիտեմ, որ եթե նույնիսկ խնդիրներ առաջանան, ապա դրանք աննշան կլինեն։ Միշտ հաճելի է ընդունել ձեզ այստեղ»։ Իսկ հյուրանոցի մի վաճառող հիացմունքով ասաց. «Հրաշալի մարդի՛կ են։ Նրանք բոլորը այնքան քաղաքավարի են»։ Չե՞ք հպարտանում արդյոք՝ մեր եղբայրների և քույրերի մասին նման խոսքեր լսելով։ Իսկ պատկերացրեք Եհովայի ուրախությունը, երբ նա տեսնում է, որ մեր վարքը փառք է բերում իր անվանը։
9 Եզրափակում։ Մինչ մոտենում է համաժողով այցելելու ժամանակը, աղոթքներիդ մեջ մշտական նյութ թող լինի համաժողովի բոլոր երեք օրերի բոլոր բաժիններին ներկա գտնվելը և ծրագրից մեծագույնս օգուտներ քաղելը։ Համաժողովի բոլոր օրերին ներկա գտնվելու համար աշխատանքից բացակայելու թույլտվություն խնդրե՞լ ես արդեն։ Եթե դեռ ոչ, հոգա այդ մասին որքան հնարավոր է շուտ։ Հաճախ վերջին րոպեին կատարված խնդրանքը աշխատանքից բացակայելու համար չի ընդունվում։ «Հաւատարիմ եւ իմաստուն ծառան» այս տարի մեր հոգևոր կրթության և հավատի ամրապնդման համար նախատեսել է «Աստծո Խոսքի ուսուցիչները» վերնագրով նահանգային համաժողովը։ Ուստի, արդեն այսօր սկսիր պլանավորել, որպեսզի ներկա լինես այդ միջոցառմանը՝ հետևելով սաղմոսերգուի հորդորին. «Ժողովուրդների մէջ օրհնեցէք Աստծուն» (Սաղ. 68։26)։
[3 էջի վրայի ներդիրը]
Ծրագրի ժամանակը
Ուրբաթ և շաբաթ
9։30–17։00
Կիրակի
9։30–16։00
[4 էջի վրայի շրջանակը]
Կացարան ընտրելու կարգը
1. Հյուրանոցներ զանգահարիր աշխատանքային ժամերին՝ օգտվելով «Առաջարկվող հյուրանոցների, հանրակացարանների և այլ տիպի կացարանների ցուցակում» տրված հեռախոսահամարներից։
2. Հայտնիր, որ դու «Դիտարան» ընկերության համաժողով այցելող Եհովայի վկա ես։
3. Տեղեկացրու, թե որ օրերին ես ապրելու հյուրանոցում։
4. Համոզվիր, որ կացարանի համար վճարը համապատասխանում է բնակարանային բաժնից եղբայրների հաղորդած գներին։ Մի համաձայնվիր ավելի բարձր գին վճարել։
5. Եթե հյուրանոցում ազատ համարներ չկան, զանգահարիր ցուցակում տրված մեկ ուրիշ հյուրանոց։
Եթե հատուկ կարիքներ ունես
1. Քարտուղարից խնդրիր «Կացարանի հայտ հատուկ կարիքներ ունեցողների համար» բլանկը, լրացրու այն և վերադարձրու նրան։
2. Հիշիր, որ կացարանում մնալու հետ կապված մյուս բոլոր ծախսերը պետք է ինքդ հոգաս։
3. Եթե կացարանը սեփական բնակարան է, հնարավորության դեպքում նախօրոք կապ հաստատիր տանտիրոջ հետ և ճշտիր ժամանելուդ ամսաթիվը և այլ մանրամասնությունները։
Հաշվի առ նաև հետևյալը
◼ Խնդրվում է օգտվել միայն այն հյուրանոցներից, հանրակացարաններից և այլ կացարաններից, որոնք նշված են ցուցակում։
◼ Կացարան պատվիրիր միայն քեզ համար կամ նրանց, ում հետ պայմանավորվածություն ունես։
◼ Մի փոխիր սկզբնական պատվերդ։
◼ Կացարանի գների համար կողմնորոշվիր «Առաջարկվող հյուրանոցների, հանրակացարանների և այլ տիպի կացարանների ցուցակով», քանի որ «Կացարանի հայտ հատուկ կարիքներ ունեցողների համար» բլանկում տրված են միայն մոտավոր գները։
◼ Պատրաստ եղիր համագործակցել քո ընտրած կացարանի տանտիրոջ հետ, հետևել այնտեղ ընդունված օրակարգին, պահպանել մաքրությունը և այլն։