Սեպտեմբեր ամսվա ծառայողական հանդիպումները
Սեպտեմբերի 11–ով սկսվող շաբաթը
Երգ 114
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։
15 րոպե. «Հարստանում ենք Եհովայի օրհնություններով»։ Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի, ապա սկսիր հարց ու պատասխանով քննարկումը (տես «Դիտարանի» 1993–ի հուլիսի 1–ի համարը, էջ 32, ռուս.)։
20 րոպե. «Ընթացիկ իրադարձություններն օգտագործիր հետաքրքրություն առաջացնելու նպատակով»։ Քննարկում ունկնդիրների հետ և ցուցադրումներ։ Հիշատակիր մի քանի իրադարձությունների մասին, որոնք հետաքրքրություն են առաջացրել տեղի բնակչության մեջ։ Ի՞նչ անհանգստություն են առաջացրել այդ դեպքերը ապագայի հետ կապված։ Օգտվելով «Ինչպե՞ս վարել Աստվածաշնչի թեմայով զրույցը» գրքույկի 4–րդ էջից՝ խորհուրդներ տուր, թե ինչպես կարելի է մի այնպիսի մատուցում նախապատրաստել, որը կառաջնորդի աստվածաշնչային թեմայով զրույցի։ Ներկայացրու երկու գործնական, լավ պատրաստած ցուցադրում։
Երգ 77 և եզրափակիչ աղոթք։
Սեպտեմբերի 18–ով սկսվող շաբաթը
Երգ 143
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։
15 րոպե. Ի՞նչ ենք արել անցած տարի։ Ծառայողական կոմիտեի երեցներից մեկի ելույթը։ Ներկայացրու ժողովի՝ 2000 թ. ծառայողական տարվա հաշվետվության ուշագրավ կետերը։ Գովասանքի խոսքեր ուղղիր ժողովի անդամներին բարեխղճորեն կատարված աշխատանքի համար։ Նշիր, թե ո՛ր ոլորտներում կատարելագործվելու անհրաժեշտություն կա։ Ուշադրություն հրավիրիր ժողովի հանդիպումներին ներկա գտնվելու, Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսելու և անցկացնելու, ինչպես նաև կանոնավորաբար քարոզչությանը մասնակցելու վրա։ Խոսիր եկող տարվա գործնական նպատակների մասին։
20 րոպե. «Մարդկանց կյանքը վտանգի տա՛կ է»։ Քննարկում ունկնդիրների հետ։ Ընդգծիր հոդվածում հիշատակված սուրբգրային համարները։
Երգ 204 և եզրափակիչ աղոթք։
Սեպտեմբերի 25–ով սկսվող շաբաթը
Երգ 55
15 րոպե. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու սեպտեմբերի հաշվետվությունները հանձնելու մասին։ Ներկայացրու «Հարցերի արկղը»։
15 րոպե. Տեղական կարիքներ։
15 րոպե. Մեր պարբերագրերը չեն կորցնում իրենց արժեքը։ Ի՞նչ ես անում, երբ «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերի հին համարներ են կուտակվում։ Կան քարոզիչներ, որոնք հակում ունեն մի կողմ դնել այդպիսի պարբերագրերը՝ կարծելով, թե դրանք այլևս ժամանակահարմար չեն։ Հակառակ նման տեսակետին՝ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 1993 թ. սեպտեմբերի համարում (ռուս.) խորհուրդ է տրվում, որ քարոզչության գնալիս մեզ մոտ ունենանք պարբերագրերի մի քանի հին համարներ և հարկ եղած դեպքում առաջարկենք։ Ընտրիր ժամանակահարմար հոդվածներ, որոնք կհետաքրքրեն տղամարդկանց, կանանց, մասնագետներին, տարեցներին և պատանիներին. մոտդ ունեցիր այդ պարբերագրերից, որպեսզի առիթի դեպքում առաջարկես։ Ցույց տուր, թե ինչպես կարելի է ընտրել և ներկայացնել հոդվածները։ Պատմիր դեպքեր, երբ քարոզիչներին հաջողվել է տարածել հին պարբերագրերը։
Երգ 212 և եզրափակիչ աղոթք։
Հոկտեմբերի 2–ով սկսվող շաբաթը
Երգ 33
15 րոպե. Տեղական հայտարարություններ։ Տեղեկացրու, որ հոկտեմբերի 16–ից՝ երկուշաբթի, մինչև նոյեմբերի 17–ը՝ ուրբաթ, անցկացվելու է հատուկ քարոզարշավ, որի ընթացքում տարածելու ենք «Թագավորության լուրը» № 36 թերթիկը։ Քաջալերիր բոլորին, այդ թվում նաև երիտասարդներին և նորեկներին, ակտիվ մասնակցություն ցուցաբերել։ Գրքի ուսումասիրության ղեկավարները պետք է հիմա արդեն սկսեն կազմակերպչական քայլեր ձեռք առնել և հորդորել իրենց խմբի անդամներին հնարավորին չափ եռանդուն մասնակցություն ունենալ։ Ոգևորիչ դեպքեր պատմիր, որոնք պատահել են «Թագավորության լուրը» շարքի նախորդ թերթիկները տարածելիս։
15 րոպե. ««Արժե՞ տեղափոխվել»»։ Երեցի ելույթը։ Բացատրիր, թե ինչու է անհրաժեշտ խորաթափանցություն դրսևորել, երբ որոշում ենք կայացնում նոր բնակավայր տեղափոխվել։ Քննարկիր, թե ինչպես կարելի է կիրառել Առակաց 22։3–ում տրված խորհուրդը։ Ելույթում ներգրավիր նաև զգուշություն ցուցաբերելու վերաբերյալ մեկնաբանություններ «Դիտարանի» 1991–ի հունիսի 1–ի համարից, էջ 27–30։
15 րոպե. Զրույց սկսելու տարբերակներ։ Սեպտեմբերի 11–ով սկսվող շաբաթվա Ծառայողական հանդիպման ժամանակ խորհուրդ տրվեց մատուցումները հարստացնել ընթացիկ իրադարձություններից մեջբերումներ անելով՝ մարդկանց մեջ հետաքրքրություն առաջացնելու և զրույց սկսելու համար։ Հրավիրիր ունկնդիրներին պատմել դեպքեր, թե ինչպես է իրենց հաջողվել լավ արդյունքների հասնել՝ կիրառելով այս խորհուրդները։
Երգ 150 և եզրափակիչ աղոթք։