Օգոստոս ամսվա ծառայողական հանդիպումները
Օգոստոսի 14–ով սկսվող շաբաթը
Երգ 114
12 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ Ներկայացրու Հայաստանի և տեղի ժողովի՝ մայիս ամսվա հաշվետվությունները։ Քանի որ օգոստոսի ավարտին մնացել է երկու շաբաթ և երկու կիրակի, հորդորիր բոլորին մինչև ամիսը վերջանալը մասնակցել քարոզչությանը։ Ներկայացրու հանգստյան օրերի համար ծրագրված քարոզչական ծառայության հանդիպումները։
15 րոպե. ««Հաւատի բարի մա՛րտը մղիր»»։ Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի, ապա սկսիր հարց ու պատասխանով քննարկումը։ Ընդգրկիր նաև մեկնաբանություններ «Մեր ծառայությունը» գրքի (ռուս.) 44, 45 էջերից, որտեղ խոսվում է այն մասին, թե ժողովի Գրքի ուսումնասիրության ղեկավարը ինչ կարող է անել, որպեսզի իր խմբի բոլոր անդամները մասնակցեն քարոզչությանը, ինչպես նաև ուշադիր լինի բոլոր նրանց հանդեպ, ովքեր օգնության կարիք են զգում քարոզի և հաշվետվությունները կանոնավորաբար հանձնելու մեջ։
18 րոպե. Ինչո՞վ է օգտակար դպրոց հաճախելը։ Հայրը զրուցում է իր երեխաների հետ՝ փորձելով օգնել նրանց հասկանալ, թե ինչու է կրթություն ստանալն օգտակար (տես «Երիտասարդների հարցերը» գիրքը, էջ 133–139, ռուս.)։ Ներկայիս հասարակությանը բնորոշ անհնազանդությունն է պատճառը, որ շատ պատանիներ դժկամությամբ են դպրոց հաճախում։ Նաև, նրանց կարծիքով, իրենց ստացած ուսումը գործնականում համարյա արժեք չի ունենա, ուստիև սովորելը ձանձրալի է դառնում։ Հայրը թվարկում է մի շարք աստվածաշնչային սկզբունքներ և համոզիչ պատճառներ բերում, թե ինչու է խելամիտ անհրաժեշտ կրթություն ստանալը։ Նա քաջալերում է իր զավակներին լավ սովորել և դասերի ժամանակ ուշադիր լինել։
Երգ 127 և եզրափակիչ աղոթք։
Օգոստոսի 21–ով սկսվող շաբաթը
Երգ 143
12 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։ Լավ նախապատրաստած մատուցման մեջ ցույց տուր, թե ինչպես կարելի է պատասխանել հետևյալ հարցին. «Ինչո՞ւ է սիրո Աստվածը թույլ տալիս, որ տառապանքն այսքան երկար գոյատևի» (տես «Դիտարանի» 1999 թ. նոյեմբերի 15–ի համարը, էջ 4, 5, ռուս.)։ Խրախուսիր բոլորին այս շաբաթվա հանգստյան օրերին մասնակցել քարոզչությանը։
8 րոպե. «Մեկօրյա հատուկ համաժողովի նոր ծրագիրը»։ Ելույթ։ Եթե արդեն հայտնի է, թե երբ է կայանալու մեկօրյա հատուկ համաժողովը, հայտարարիր ամսաթիվը և խրախուսիր բոլորին ներկա գտնվել համաժողովի ամբողջ ծրագրին։ Քաջալերիր քարոզիչներին, որպեսզի համաժողովի հրավիրեն նորերս հետաքրքրված անձանց և նրանց, ում հետ Աստվածաշունչ են ուսումնասիրում։
25 րոպե. «Օգուտներ ստանո՞ւմ ես»։ Հարց ու պատասխան։ Ընթերցիր յուրաքանչյուր պարբերությունը և ապա քննարկիր։
Երգ 152 և եզրափակիչ աղոթք։
Օգոստոսի 28–ով սկսվող շաբաթը
Երգ 33
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու օգոստոս ամսվա հաշվետվությունները հանձնելու մասին։ Գրքի ուսումնասիրության ղեկավարները պետք է ուշադրությամբ հետևեն, որ իրենց խմբերի բոլոր անդամները մինչև սեպտեմբերի 6–ը հանձնեն քարոզչական ծառայության հաշվետվությունները։
15 րոպե. Տեղական կարիքներ։
20 րոպե. «Ժողովի հանդիպումներն օգտակար են երիտասարդների համար»։ Հարց ու պատասխանով քննարկում, որն անցկացնում է երեցը։ Ութերորդ պարբերությանը հասնելիս ընդգծիր մի քանի գործնական խորհուրդներ, որոնք կօգնեն ավելի ուշադիր և կենտրոնացած լինել հանդիպումներին (տես «Արթնացե՛ք» պարբերագրի 1998 թ. սեպտեմբերի 22–ի համարը, էջ 19, 20, ռուս.)։ Քաջալերիր ծնողներին հաստատակամ լինել, որպեսզի իրենց երեխաները կանոնավորաբար ներկա գտնվեն բոլոր հանդիպումներին (տես «Դիտարանի» 1997 թ. սեպտեմբերի 1–ի համարի 25–րդ էջում արձանագրված դեպքը, ռուս.)։
Երգ 195 և եզրափակիչ աղոթք։
Սեպտեմբերի 4–ով սկսվող շաբաթը
Երգ 13
15 րոպե. Տեղական հայտարարություններ։ Հարցերի արկղ։ Մի քանի քարոզիչներ պատմում են դեպքեր, որոնք պատահել են իրենց հետ համաժողով գնալիս, այնտեղից վերադառնալիս կամ էլ համաժողովի ընթացքում։
10 րոպե. Մենք յուրահատուկ ժամանակներում ենք ապրում։ Երեցի ելույթը՝ հիմնված «Դիտարանի» 1996 թ. նոյեմբերի 15–ի համարի 22, 23 էջերում զետեղված նյութի վրա (ռուս.)։
20 րոպե. «Տոկունություն ցուցաբերո՞ւմ ես»։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ։ Հրավիրիր նրանց պատմել իրենց հաջողությունների մասին, որոնց հասել են՝ քրիտոնեական ծառայության մեջ տոկունություն ցուցաբերելով։ Երբ քրիստոնյան զգում է հոգևորապես թուլանալու վտանգը, պետք է միջոցներ ձեռք առնի այդ վիճակից դուրս գալու համար։ Ընդգրկիր նաև որոշ մտքեր «Դիտարանի» 1999 թ. հոկտեմբերի 1–ի համարից, էջ 30, 31, պարբ. 17–21։ Հրավիրիր մեկ կամ երկու քարոզիչների, ովքեր տարիներ շարունակ հավատարմորեն տոկունություն են ցուցաբերել, որպեսզի պատմեն, թե ինչն է օգնում նրանց դա անելու։
Երգ 222 և եզրափակիչ աղոթք։