Նոյեմբեր ամսվա ծառայողական հանդիպումները
Նոյեմբերի 1–ով սկսվող շաբաթը
Երգ 152
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։
15 րոպե. «Մենք տարբերվում ենք մեր քարոզչությամբ»։ Սահմանափակվիր մեկ րոպեից ոչ ավել տևող ներածական խոսքերով, այնուհետև անցիր հարց ու պատասխանով քննարկմանը։ Օգտվելով «Գիտություն» գրքից (էջ 173, պարբ. 8)՝ համառոտակի բացատրիր, թե ինչպես պետք է խրախուսենք Աստվածաշունչ ուսումնասիրողներին, որպեսզի սկսեն մասնակցել ծառայությանը։
20 րոպե. «Ո՞վ հավանաբար կցանկանա Աստվածաշունչն ուսումնասիրել»։ Ելույթ և ցուցադրումներ։ 4–րդ պարբերության համաձայն առաջարկիր տարբեր միջոցներ, թե ինչպես կարելի է հետաքրքրություն առաջ բերել մեր գրականությունների մեջ պարունակվող թեմաների հանդեպ։ Երկու համառոտ ցուցադրումների օգնությամբ ներկայացրու, թե ինչպես կարելի է դա անել։ Հրավիրիր ունկնդիրներին պատմել, թե ինչպես է նրանց հաջողվել ուսումնասիրություններ սկսել։
Երգ 55 և եզրափակիչ աղոթք։
Նոյեմբերի 8–ով սկսվող շաբաթը
Երգ 204
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։ Հիշեցրու եղբայրներին հաջորդ շաբաթվա համար պատրաստվել նոյեմբեր ամսվա ներդիրի առաջին տասնութ պարբերությունների քննարկմանը։
15 րոպե. Հարցերի արկղ։ Ելույթ։ Խոսիր այն մասին, թե որքան կարևոր են Թագավորության սրահը միշտ մաքուր և լավ պայմաններում պահելու համար ձեռնարկվող միջոցառումները։
20 րոպե. «Ինչպե՞ս կզրուցես մահմեդականի հետ»։ Հարց ու պատասխան։ Ընդգծիր խորաթափանցություն ունենալու անհրաժեշտությունը այլ մշակույթներին պատկանող մարդկանց հետ զրուցելիս։ Ներկայացրու լավ պատրաստած մատուցում։ Իսլամի մասին ավելի շատ ինֆորմացիա ունենալու համար նայիր «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 1998 թ. փետրվար ամսվա ներդիրը, «Ինչպես վարել Աստվածաշնչի թեմայով զրույցը» վերնագրով բրոշյուրը (էջ 15, 16) և «Մարդկությունը Աստծուն որոնելու ճանապարհին» գիրքը, գլուխ 12 (անգլ.)։
Երգ 33 և եզրափակիչ աղոթք։
Նոյեմբերի 15–ով սկսվող շաբաթը
Երգ 129
8 րոպե. Տեղական հայտարարություններ։
25 րոպե. «Զգուշացե՛ք վտանգներից Ինտերնետ ցանցից օգտվելիս»։ Քննարկում հարց ու պատասխանով 1—18 պարբերությունները։ Կարդա 4—7, 12, 16 և 17 պարբերությունները։ Բոլորին հորդորիր հաջորդ շաբաթվա համար պատրաստվել 19—36 պարբերությունների քննարկմանը։
12 րոպե. Ծնողնե՛ր, ընտանեկան ուսումնասիրությունը կանոնավորաբա՞ր եք անցկացնում։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ։ Բացատրիր, թե ընտանիքներն ինչու պետք է միասին ուսումնասիրություն անցկացնեն (տես «Դպրոցի ուղեցույց» գիրքը, էջ 37, 38)։ Թվարկիր ընտանեկան ուսումնասիրությանը խանգարող հետևյալ ոչ ճիշտ մոտեցումները 1) երբ կարծում են, թե երեխաները դեռ շատ փոքր են, որպեսզի որևէ օգուտ քաղեն, 2) թե միայն ժողովի հանդիպումներին հաճախելը բավական է, 3) երբ մտածում են, թե հոգնած են ծանրաբեռնված դասացուցակի պատճառով և 4) երբ երեխաները չափից դուրս տարված են լինում հեռուստացույցով (տես «Դիտարան» 1994 թ., օգոստոսի 1, էջ 23, 24)։ Հրավիրիր ընտանիքի գլուխներին պատմել, թե ինչպես են կարողանում հաղթահարել այն արգելքները, որոնք սպառնում են խախտել ընտանեկան ուսումնասիրություն անցկացնելու կայուն գրաֆիկը։ Ընդգծիր, որ դա լրացուցիչ ջանքեր, վճռականություն և համագործակցություն է պահանջում։
Երգ 77 և եզրափակիչ աղոթք։
Նոյեմբերի 22–ով սկսվող շաբաթը
Երգ 38
10 րոպե. Տեղական հայտարարություններ և դեպքեր դաշտի ծառայությունից։
10 րոպե. Ինչպե՞ս ես վերաբերվում հանձնարարություններին։ Երեցի ելույթը։ Գոյություն ունեն մի շարք աշխատանքներ, որոնք նպաստում են ժողովի գործունեությանը. հանդիպման ծրագրի պատրաստելը, մարդկանց ժողովի հանդիպումներին բերելը կամ նրանց ծառայության հրավիրելը, տարեցներին օգնելը և Թագավորության սրահը մաքրելը, վերանորոգելը և ընդհանրապես սրահի մասին հոգ տանելը՝ ներառյալ սիզամարգերը խնամելը և ճանապարհները ձյունից մաքրելը։ Ինչպե՞ս ես արձագանքում, երբ քո օգնությանն են դիմում։ Ոմանք թերևս մերժում են, ուրիշները դժկամությամբ են համաձայնվում կամ էլ չեն ցանկանում գործը ավարտին հասցնել։ Քննարկիր, թե ինչու է հանձնարարություն ստանալը և այն կատարելը ուրախալի առանձնաշնորհում։ Ժողովի բոլոր անդամներին խրախուսիր պատրաստակամություն ցուցաբերել (Սաղ. 110։3; Ես. 6։8)։
25 րոպե. «Զգուշացե՛ք վտանգներից Ինտերնետ ցանցից օգտվելիս»։ 19—36 պարբերությունների քննարկումը հարց ու պատասխանով։ Կարդա 23—25 և 34—36 պարբերությունները։
Երգ 21 և եզրափակիչ աղոթք։
Նոյեմբերի 29–ով սկսվող շաբաթը
Երգ 162
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու քարոզիչներին նոյեմբեր ամսվա հաշվետվությունները հանձնելու մասին։
15 րոպե. Քաջալերիր նոր մկրտվածներին հաճախել ժողովի հանդիպումներին։ Քննարկում երեցի և մեկ կամ երկու ծառայողական օգնականի հետ. հիմք ընդունել «Եհովայի Վկաները միացած՝ Աստուծոյ Կամքը Կատարելու Համար Համայն Աշխարհի մէջ» բրոշյուրի 14 և 15 էջերը։ Նշիր, որ նոր մկրտվածների համար կարեվոր է ժողովի հանդիպումներին հաճախելը, քանի որ այնտեղ է, որ նրանք ստանում են իրենց ուսուցման, քաջալերման և օգնության հիմնական բաժինը։ Ակնարկիր շաբաթական հինգ հանդիպումների մասին՝ բացատրելով, թե ինչ օգուտներ կարելի է ստանալ յուրաքանչյուրից։ Քննարկիր, թե ինչպես կարող են հանդիպումները նպաստել աստվածահաճո վարք ունենալուն, հոգևորապես աճելուն. այդ հանդիպումներին մասնակցելը մեզ ավելի է մոտեցնում կազմակերպությանը, նպաստում սերտ հարաբերություններ զարգացնելու ուրիշների հետ և, վերջապես, օգնում, որպեսզի ավելի լավ ըմբռնենք մեր ծառայության նպատակը։ Քաջալերիր ունկնդիրներին բրոշյուրի օգնությամբ խրախուսել նոր անհատներին՝ ժողովի հանդիպումներն այցելելու։
20 րոպե. «Կարելի է անհատապես մեծ օգուտներ քաղել տնետուն ծառայությունից»։ Հարց ու պատասխանով քննարկումն անց է կացնում ծառայողական վերակացուն։ Շեշտիր տնետուն ծառայությանը կանոնավորաբար մասնակցելու խիստ անհրաժեշտությունը։ Չնայած շատերին դուր է գալիս փողոցներում և զբոսայգիներում քարոզելը, բայց չպետք է մոռանանք, որ մարդկանց հասնելու գլխավոր միջոցը տնետուն քարոզն է։ 3–րդ պարբերության մեջ զետեղված նյութի մասին խոսելիս ունկնդիրներին առաջարկիր պատմել իրենց անձնական փորձառություններից՝ կապված այնտեղ ներկայացված կետերի հետ։ Աշխատիր, որպեսզի քննարկումը ներկաներին քաջալերի տնետուն ծառայությանը ավելի շատ մասնակցելու։
Երգ 150 և եզրափակիչ աղոթք։